27/09/2013 17:20
Գ. Կոստանյան. Ես չեմ պատրաստվում ոչինչ համբուրել
ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը չգիտե, թե ով է լինելու զինվորական դատախազ, այդ հարցը դեռ չի քննարկվել: Լրագրողների հետ ճեպազրույցում, ամփոփելով ԱԺ խմբակցություններում հանդիպումը, հայտարարեց դատախազի թեկնածու Գ. Կոստանյանը: «Դեռ դրա ժամանակը չէ»,-ասաց նա:
Հարցին՝ արդյոք նա էլ է պատրաստվում է նույն կերպ հեռանալ, ինչպես Աղվան Հովսեփյանը, Գ.Կոստանյանը պատասխանեց կտրուկ. «Ես չեմ պատրաստվում ոչինչ համբուրել»:
Ինչ վերաբերում է իր և Աղվան Հովսեփյանի հարաբերություններին, Գ.Կոստանյանը վստահեցրեց, որ մեծ հարգանք ունի արդեն նախկին գլխավոր դատախազի նկատմամբ, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով. «Լարված հարաբերություններ երբեք չեն եղել, եղել են կառուցողական, աշխատանքային հարաբերություններ»:
Նախորդող հրապարակումներ՝ Աղվան Հովսեփյանը համբուրեց դատախազության շենքի դուռը
Դատախազի պաշտոնում Նախագահն առաջադրել է Գ. Կոստանյանի թեկնածությունը