28/09/2013 17:15
2014թ. հունվարի 1-ից թոշակները, հուլիսի 1-ից՝ աշխատավարձներն են բարձրանալու
Հուլիսի 1-ից նախատեսվում է 40 տոկոսով ավելացնել աշխատավարձները, իսկ հունվարի մեկից՝ թոշակները՝ 15 տոկոսով: Այսօր կառավարության արտահերթ նիստին հաղորդեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նախատեսված ավելացումների համար կտրամադրվի լրացուցիչ 90 մլրդ դրամի չափով գումար:
Գործադիրը որոշել է 2014 թ-ի չավելացնել հարկային բեռը:
«Մաքսային միությանը անդամակցությունը ստեղծելու է նոր միջավայր տնտեսվարող սուբյեկտների համար, մենք նրանց համար պետք է ստեղծենք ավելի հարմարավետ պայմաններ, որեպսզի այդ անցումը լինի առավել սահուն»,- ասաց վարչապետը: