03/10/2013 14:03
Փաստաբանը Վ. Ավետիսյանի հետ չի քննարկել համաներումն ընդունելու առաջարկը
Խարդախության մեջ մեղադրվող պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալի վրա համաներումը տարածվում է:
«Ես ընդունված որոշման տեքստին ծանոթ չեմ, սակայն մինչև այդ եղած տվյալներով՝ համաներումը տարածվում է Վ. Ավետիսյանի վրա: Քննչական մարմինը պետք է այդ դեպքում մեզ դիմի՝ մեր դիրքորոշումը հայտնելու համար»,-ասաց նա:
Ա. Զաքարյանի խոսքով՝ իրենք Վ. Ավետիսյանի հետ դեռևս չեն քննարկել այն հարցը, արդյո՞ք կընդունեն համաներման առաջարկը, սակայն նշեց, որ Վ. Ավետիսյանը իրեն մեղավոր չի ճանաչել:
Հիշեցնենք, որ Վ. Ավետիսյանը ձերբակալվել է ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով /խարդախություն՝ խոշոր չափերով/:
Նախորդող հրապարակում՝ Վոլոդյա Ավետիսյան. Ինձ բանտարկել են շինծու մեղադրանքով
Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է խարդախության մեղադրանքով