07/10/2013 14:59
Տ. Առաքելյանի փաստաբանի միջնորդությունը մերժվեց. Դատավորը հեռացավ դահլիճից
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում ակտիվիստ Տիգրան Առաքելյանի գործով դատավարության ժամանակ դատավոր Եվա Դարբինայնը մերժել է Տ. Առաքելյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը, որ տուժող ճանաչված Տիգրան Ավետիսյանը նորից ռենտգեն հետազոտության ենթարկվի, քանի որ չկան արդյունքները, որ նրա քիթը կոտրվել է:
Տ. Առաքելյանը դատական նիստին ներկայացրեց նոր ապացույց, որ տուժող ճանաչված Շահեն Հարությունյանի այն հեռախոսը, որը վերջինիս խոսքով` կոտրվել էր և այլևս չէր օգտագործվել, իրականում չի կոտրվել և շարունակվել է օգտագործվել:
Այս միջնորդությունը բավարարվեց: Մ. Շուշանյանը փորձել է նաև միջնորդել Տ. Առաքելյանի խափանման միջոցը փոխելու պահանջով, սակայն դատարանը դա չի լսել:
Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր Գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր և ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռևս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը մինչ այժմ կալանավորված է:
Մայիսի 8-ին Վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատը որոշել էր ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի վճիռը բեկանել և գործը ուղարկել Վերաքննիչ դատարան նոր քննության:
Նախորդող հրապարակում` Դատարանը մերժեց Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
«Ա-մոթ-ա-մոթ» բողոքի ակցիա` ՀՀ վերաքննիչ դատարանի դիմաց
Տիգրան Առաքելյանը կմնա կալանքի տակ. Դատարանը հաշվի չառավ երաշխավորագրերը