09/10/2013 15:46
Արման Բոշյան. Գենդերը ֆաշիստական գաղափարախոսություն է
Այսօր գենդերը պատերազմի մեջ է մարդկության հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց միջազգային իրավապաշտպան, պատմական, հասարակական և քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հելսինկիի Համալսարանի իրավունքի սոցիոլոգիայի դոցենտ, Արևելյան Ֆինլանդիայի և Տուրկու քաղաքի համալսարանների քրեաբանության դոցենտ, Աշխարհն առանց նացիզմի ՄԿԿ նախագահության անդամ և իրավապաշտպանության հանձնակատար, Ֆինլանդիայի Հակաֆաշիստական կոմիտեի նախագահ, պրոֆեսոր Յոհան Բեքմանը:
Նրա խոսքով` հոմոսեքսուալ զույգերի ամուսնությունը նորմալ չէ, և այն եկեղեցին, որ օրհնում է նման միությունը, եկեղեցի չի կարող համարվել:
«Ես պաշտպանում եմ մարդու իրավունքները, իսկ այն, ինչ այսօր կատարվում է Եվրոպայում, որտեղ քարոզվում է միասեռականությունը` շատ վտանգավոր է, դա ֆաշիստական քայլ է»,- ասաց Յ. Բեքմանը, նշելով, որ հեռուստատեսությամբ նման բաների քարոզը հանգեցնում է երեխաների մոտ դրա նկատմամբ հետաքրքրության առաջացման:
Ասուլիսի մյուս բանախոս, «Համահայկական ծնողական կոմիտեի» նախագահ Արման Բոշյանը ասաց, որ «Գենդերի մասին» օրենքը հակասում է մեր սկզբունքներին և կառավարությունը դրանով ապացուցում է, որ մոռացել է, որ աշխատավարձ է ստանում ժողովրդի հաշվին:
«Որևէ մեկը իրավունք չունի ասել, թե մենք ինչպես ապրենք: Գենդերը ֆաշիստական գաղափարախոսություն է»,-ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ Իրավապաշտպանը Ֆինլանդիայից եկել է գենդերային քաղաքականության դեմ պայքարելու