11/10/2013 12:19
Տիգրան Առաքելյանի գործով «դատարանում տղամարդ են ուզում»
Այսօր Վերաքննիչ դատարանում նշանակված էր ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի գործով հերթական դատական նիստը, սակայն դատարանի մուտքի մոտ հավաքված կանանց, այդ թվում` Տիգրան Առաքելյանի մորը, ներս չեն թողնում:
Aysor.am-ի հետ զրույցում ՀԱԿ ակտիվիստի մայրն ասաց, որ կանանց ներս չթողնելու որոշումը դատավորինն է:
Նա հայտնեց նաև, որ դատական կարգադրիչների և իր միջև փոքրիկ վիճաբանություն է եղել. Մայրը փորձել է դատարան ներս մտնել, սակայն կարգադրիչներն ասել են, որ նախ պետք է ներս մտնեն լրագրողները և մոտ հարազատները, հետո նոր իրենք:
Այս պահին դատարանի մուտքի մոտ հավաքված կանայք կատակում են, որ դատարան ներս մտնող տղամարդիկ հանգիստ կարող են ներս մտնել, իսկ իրենք` ոչ. «Դատարանում տղամարդ են ուզում»: