11/10/2013 17:50
Փոստանջյանը ոստիկանապետից խնդրում է ապահովել իր և ընտանիքի անվտանգությունը
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և խնդրել ձեռնարկել միջոցներ` ապահովելու իր և իր ընտանիքի անդամների անվտանգությունը:
Նշենք, որ Զ. Փոստանջյանի անհանգստությունը պայմանավորված է Սպորտի և երիտասարդության հարցերով փոխնախարար, «Հայոց արծիվներ» ՀԿ ղեկավար Խաչիկ Ասրյանի հայտարարությունով:
Նախորդող հրապարակումներ` «Թուրքի բոստանից զորացրված դաշտամուկ». Խաչիկ Ասրյանը` Փոստանջյանի մասին
Խաչիկ Ասրյան. Նկատի եմ ունեցել այրել ոչ թե Զարուհուն, այլ` արարքը