19/10/2013 14:30
Սյունիքում տեղի ունեցածի իրական պատկերի բացահայտումը (Տեսանյութ)
«Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մերձակայքում տեղի ունեցած արյունալի միջադեպը ներկայացնող իրական տեսանյութը: Միջադեպից անմիջապես հետո Սուրիկ Խաչատրյանի համակիրների և նրան հովանավորող իրավապահների կողմից շրջանառության մեջ դրվեց աղավաղված և մոնտաժված տեսանյութի մի տարբերակ, ինչը հանրության մոտ կարող էր հարցեր առաջացնել դեպքերի զարգացման հետ կապված հանգամանքների վերաբերյալ: Այս մասին գրում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» լրատվական կայքը:
Այժմ, ընթերցողը հնարավորություն ունի տեսնել տեսանյութի ամբողջական, և ձայնային պատկերը: Միջադեպի նկարագրության հետ կապված մենք նաև պարզաբանումներ ստացանք Բուդաղյանների ընտանիքի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանից, ինչն առաջին անգամն է ներկայացվում: Մինչ այս, մենք լսել ենք միայն հակառակ կողմի մեկնաբանություններն այս կապակցությամբ:
«Իմ բոլոր ասածները հատ առ հատ կարող եք համեմատել տեսանյութի հետ և կտեսնեք, որ իմ խոսքն ու տեսանյութը փոքր ինչ անգամ իրարից չեն տարբերվում: Համեմատեք իրենց ասածների և իրենց կեղծած ու սլաքավորված տեսանյութի հետ»,- հայտարարեց փաստաբանը:
Մինչ տեսանյութի դիտումը կարևոր է նաև պատկերացում ունենալ դրան նախորդող իրադարձությունների մասին, Գորիսում տեղի ունեցած հայտնի խնջույքից հետո, որին մասնակցել էին պաշտոնատար անձինք, ինչպես նաև Ավետիք Բուդաղյանը:
Նախորդող հրապարակում՝ Քննչական ծառայության պետ. Բուդաղյանների վրա թիկունքից չեն կրակել
Սուրիկ Խաչատրյանի որդու քրեական հետապնդումը դադարեցվել է