25/10/2013 14:40
Օռլանդո Բլումն ու Միրանդա Քերը 6 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվեցին
6 տարվա համատեղ կյանքից հետո հոլիվուդյան դերասան Օռլանդո Բլումն ու հանրահայտ մոդել Միրանդա Քերը որոշել են բաժանվել: Լուրը հաստատել է նաև 36-ամյա դերասանի անձնական ներկայացուցիչը:
Նշենք, որ զույգը ծանոթացել է 2007 թվականին, նրանց հարսանիքը կայացավ ծանոթությունից երեք տարի անց, իսկ 2011-ին ծնվեց նրանց առաջնեկը: Վերջին անգամ նրանց միասին տեսել են այս ամսվա սկզբին, իսկ մինչ այդ Միրանդան ներկա է եղել «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման պրեմիերային և սատարել է ամուսնուն: