28/10/2013 16:15
Փաստաբան. Չի բացառվում, որ Հրաչ Մուրադյանի գործով դիմենք ՄԻԵԴ
Իրավապահ մարմինները Հրաչ Մուրադյանի սպանության գործով կարող էին շատ ավելի ամբողջական նախաքննություն իրականացնել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Ա. Վարդանյանի խոսքով` այսօր նախատեսվում է հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ.
«Յոթ ամիս է անցել Հրաչ Մուրադյանի սպանությունից: Այս ընթացքում մենք փորձել ենք առավելագույնս զուսպ հետևել նախաքննությանը և որևէ միջամտություն չենք արել»,- ասաց Աղվան Վարդանյանն ու ավելացրեց, որ պարզ է` գործը 3 ամսում հնարավոր չէ բացահայտել, սակայն իրավապահները պետք է խելամիտ ժամկետներում գործը բացահայտեն, այլապես այն դառնալու է խարան հենց իրավապաների համար:
Միաժամանակ գործով տուժողի իրավահաջորդի պաշտպան Մելանյա Առուստամյանը նշեց, որ եթե գործը չբացահայտվի պետության իրավապահների կողմից, ապա չի բացառվում, որ նրանք դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Նախորդող հրապարակում՝ «Աշխատանքից ազատում են մարդկանց, ովքեր Հրաչ Մուրադյանի հետ կապ են ունեցել»