28/10/2013 14:22
Պառավաքար-Վազաշեն ճանապարհը դեռ փակ է. Շրջանցիկ ճանապարհն էլ` անբարեկարգ
Տավուշի մարզի Իջևան-Բերդ ավտոճանապարհի Պառավաքար-Վազաշեն հատվածը շարունակում է փակ մնալ: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը.
«Գյուղում իրավիճակը նորմալ է: Կրակոցներ չկան: Այս օրերին կրակոցներ չկան նաև դիրքերի ուղղությամբ»,- ասաց Ռոլանդ Մարգարյանը:
Գյուղապետի խոսքով` ճանապարհը դեռ անհայտ ժամանակով փակ կմնա.
«Այդ ճանապարհը վտանգավոր է և մարդիկ այս օրերին գյուղից մեկնում են այսպես ասած սարի ճամփով»,- ասաց Ռոլանդ Մարգարյանը:
Նշենք, որ շրջանցիկ` «սարի ճամփան» վերանորոգված չէ, ինչն էլ լրացուցիչ դժվարություն է ստեղծում վարորդների համար:
Նախորդող հրապարակումներ՝ Տավուշի մարզի Պառավաքար-Վազաշեն ճանապարհը փակ է անհայտ ժամանակով
Հակառակորդի կողմից կրակ բացելու առթիվ հարուցվել է քրգործ