Օրենքի զոհերը. Գրիշա Վիրաբյան. Իմ կյանքը պայքարով էլ կավարտվի

30/10/2013 16:32

Օրենքի զոհերը. Գրիշա Վիրաբյան. Իմ կյանքը պայքարով էլ կավարտվի


Aysor.am-ի նոր շարքը` «Օրենքի զոհերը», այն մարդկանց մասին, ովքեր մեղադրվելուց հետո պայքարել ու արդարացման վճիռ են լսել: 

Մեր առաջին հերոսը Հայաստանի Ժողովրդական կուսակցության անդամ Գրիշա Վիրաբյանն է, ում 2005 թվականի մայիսի 11-ին հայցով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության որոշում է կայացրել: 

2012 թ. ՄԻԵԴ կայացրած վճռով, Հայաստանի կառավարությունը պարտավորվել է 31 հազար եվրո գումար վճարել Գրիշա Վիրաբյանին, որից 25 հազար եվրոն` որպես բարոյական վնասի փոխհատուցում, իսկ 6 հազար եվրոն` դատական ծախսերի: 

Գ. Վիրաբյանի խոսքով` այս վճռի մասին լսելով` զգացել է թախիծ, բայց և ուրախություն, որ կարողացել է Եվրոպայում ապացուցել, որ անմեղ է:

 Նախ ներկայացնենք գործի համառոտ պատմությունը:

Հատված ՄԻԵԴ վճռից:

Ընդդիմադիր կուսակցությունների կողմից 2004 թվականի ապրիլի 12-ին հերթական հանրահավաքը կազմակերպվեց Երևանի Ազատության հրապարակում, որից հետո երթ կազմակերպվեց դեպի նախագահական նստավայր։ Հանրահավաքին մասնակցում էր մոտ 10,00-ից մինչև 15,000 մարդ, այդ թվում և Գ. Վիրաբյանը։ Արդյունքում, ոստիկանությունը 2004 թվականի ապրիլի 1-ին վերջապես կարողացավ ցրել ամբոխը։

Ըստ ոստիկանության նյութերի, 2004 թվականի ապրիլի 23-ին՝ ժամը 17.05-ին, Արտաշատի ոստիկանության բաժնում անանուն հեռախոսազանգ է ստացվում, որով պնդվում է, որ 2004 թվականի ապրիլի 12-ի հանրահավաքին մասնակցելու ժամանակ Գ. Վիրաբյան հրազեն է ունեցել, որը դեռ նրա մոտ է։ 

2004 թվականի ապրիլի 24-ին ժամը 11:20-ին Գ. Վիրաբյան ոստիկանության բաժնից տարվել է Արտաշատի հիվանդանոց, որտեղ նա ենթարկվել է բժշկական հետազոտության և տարվել վիրաբուժական բաժանմունք։

Ըստ 2004 թվականի ապրիլի 24-ին վիրաբույժի կողմից տրված տեղեկանքի համաձայն, Գ. Վիրաբյան բերվել է վիրաբուժական բաժանմունք հետևյալ նախնական ախտորոշմամբ. «Ամորձապարկի հետտրավմատիկ հեմատոմա, ձախ ամորձիի հեմատոցելե, պատռվածք»։ Դիմումատուի ամորձապարկը վիրահատվել է։ Պարզվել է, որ ձախ ամորձին պատռված է և ջարդված՝ հյուսվածքի քայքայմամբ և մեծ քանակով արյան կուտակմամբ (մոտ 400 մգ)։ Դիմումատուի ձախ ամորձին հեռացվել է։ Վիրահատությունից հետո խորհուրդ է տրվել ստացիոնար բուժում»։

Այդ օրն ավելի ուշ քննիչ Մ.-ն որոշել է փոխել Գ. Վիրաբյանի խափանման միջոց կալանքը։ Քննիչի որոշման մեջ ավելացվել է, որ Գ. Վիրաբյան նույնպես վնասվածք է ստացել դեպքի ժամանակ և տեղափոխվել հիվանդանոց։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմումատուին անհրաժեշտ էր ստացիոնար բուժում, անհրաժեշտություն չկար նրան պահել կալանքի տակ։

Դեպքից մոտ 10 տարի անց ևս Գրիշա Վիրաբյանը պնդում է, որ այդ դեպքերը ունեցել են քաղաքական դրդապատճառներ:

«Սա ամբողջովին սարքված գործ էր: Ես այդ ժամանակ արդեն փախուստի մեջ էի ու Երևանում էի ապրում, Արտաշատ չէի գնում, քանի որ ինձ փնտրում էին: Զենք կրելու ահազանգ եղել է ապրիլի 23-ին 17.05 րոպեին: Այդ նույն օրը ժամը 11.00-ից սկսած ես արդեն ոստիկանությունում եմ եղել և ինձ առաջին բժշկական օգնություն են ցուցաբերել ժամը 12.00-ին: Իրենք հետին թվով գործ էին սարքել ու հերթապահ ոստիկանի հերթապահության մատյանում ազատ տեղ է եղել, այդտեղ են գրել: 

Ինձ համար դժվար է եղել ՄԻԵԴ դիմելու որոշումը, սակայն դիմել եմ միայն այն պատճառով, որ պահանջում եմ, որ բոլորը` քննիչը, դատավորները, ոստիկանները, ովքեր կապ ունեն այս գործի հետ, պատժվեն: Անգամ եթե ես մեղավոր լինեի, ոչ ոք ինձ վրա ձեռք բարձրացնելու իրավունք չուներ»,- ասում է նա:

Գ. Վիրաբյանի խոսքով` հայցը ներկայացնելուց 8 տարի անց, երբ իմացավ, որ ՄԻԵԴ-ը հօգուտ իրեն որոշում է կայացրել, ունեցավ և թախիծի և հաղթանակի զգացում:

«Զգացի թախիծ, որ իմ երկրի դեմ որոշում կայացվեց, բայց նաև հաղթանակ, որ Եվրոպայում ՀՀ իշխանությունների պատասխանը ճանաչվեց ոչ հիմնավոր և սուտ: Նրանք այդ եզրահանգմանը եկել էին իմ փաստաբաններին և ՀՀ իշխանություններին հարցում ուղարկելուց հետո: Դրանով սակայն, իմ պայքարը չի ավարտվել, քանի դեռ մեղավորները չեն պատժվել»,- ասում է Վիրաբյանը:

Գ. Վիրաբյանը ապաստան է ստացել ու ապրում է Բելգիայում: Խոստովանում է` Հայաստան վերադառնալու ցանկություն ունի, սակայն հիասթափությունը մեծ է:

«Անկեղծ ասած, Հայաստանի բուռն կյանքից հետո ոչ մի կերպ չեմ հարմարվում այստեղի կյանքին: Ինձ համար կյանքը ուղիղ 180 աստիճանով շրջվեց այստեղ, ուր չկան մարդիկ, ում հետ ես սովոր էի շփվել: Այստեղ ամեն մեկը իր անձնականով է տարված, իսկ ինձ դա չի բավարարում: Ես հիմա էլ անընդհատ հետաքրքրվում եմ Հայաստանի կյանքով, թերթեր կարդում, կապ եմ պաշտպանում այդտեղի ընկերներիս հետ: Որոշ ժամանակ առաջ որոշել էի վերադառնալ, սակայն փաստաբաններս խորհուրդ չտվեցին, քանի որ 2-2.5 տարի առաջ Հայաստանից նույնիսկ կիսապաշտոնական հարցում էին ուղարկել այստեղի դեսպանատուն` իմ բնակության վայրը պարզելու համար: Դեսպանատանը Բելգիայի իշխանությունները պատասխանել էին, որ Վիրաբյան Գրիշա այստեղ չի բնակվում»,-ասաց նա:

Գ. Վիրաբյանի խոսքով` չվերադառնալու ցանկությունը կապված է նաև այն հանգամանքի հետ, որ մեծ հույսեր չի կապում ընդդիմության հետ:

«Հայաստանում իշխանությունը 2 անգամ գետնին ընկած է եղել, մեկը Ստեփան Դեմիրճյանի, մյուսը` Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ ընտրությունների ժամանակ, սակայն ի՞նչ արեցին նրանք: Իշխանությունը ոչ մի երկրում չեն տալիս, այն վերցնում են: Ես Բելգիա եկա հիասթափված: Հիմա ես իշխանության մեջ շատ լավ մարդկանց եմ ճանաչում, իսկ ընդդիմությունից, իմ կարծիքը մի քիչ սուբյեկտիվ կարող է հնչել, սակայն միայն Արամ Զավենի Սարգսյանի հետ եմ հույսեր կապում: Անգամ ՄԻԵԴ-ում իմ հաղթանակից հետո ընդդիմադիրներից միայն Արամ Սարգսյանը ինձ շնորհավորեց, թեև ես պատահական մարդ չեմ եղել, մյուս բոլորի համար էլ եմ կռիվ տվել, նաև այն ոստիկանների երեխաների համար, որ նրանց ճանապարհը չփակեն: Անգամ իշխանական մամուլը իմ դեմ նյութեր չգրեց, որովհետև ես չեմ ծախվել, պայքարել եմ իմ գաղափարների համար, իսկ ո՞ւր են հիմա այն մարդիկ` նույն Մարգարիտ Եսայանը կամ Ստեփան Զաքարյանը, ովքեր ինձ իշխանություններին ծախված էին անվանում»,- հարցնում է նա:

Հետևելով Հայաստանի ներքաղաքական կյանքին` Գ. Վիրաբյանի կարծիքով` մեր երկրում զարգացում հնարավոր է միայն օրենքի գերակայություն հաստատվելու դեպքում:

«Ամեն օր Հայաստանում առնվազն երեք մարդու մահվան մասին ենք իմանում, ովքեր խախտել են Ճանապարհատրանսպորտային կանոնները: Դա օրենքը չհարգելու հետևանք է: Բելգիայում մարդիկ ավելի լավ են ապրում միայն այն պատճառով, որ օրենքը հարգում են և այն հավասար է բոլորի համար»,- ասաց նա:

Գ. Վիրաբյանը խոստովանում է`  այժմ ունի միայն արդարության հասնելու ցանկություն և պատրաստ է դրա համար պայքարել մինչև վերջ: «Ես չեմ դիմել ՄԻԵԴ գումարային փոխհատուցման համար, այլ արդարության հասնելու համար, դա առկա է նաև ՄԻԵԴ վճռում: Նրանք պարտավոր են պատժել մեղավորներին, այդ պատճառով էլ նորից դիմել եմ դատարան»,- ասում է նա:

Նշենք, որ հոկտեմբերի 24-ին Գ. Վիրաբյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է դատարան:

«Ես չեմ հանձնվել, իմ կյանքը անցավ պայքարով, պայքարով էլ կավարտվի»,- ասում է Վիրաբյանը:

Հեղինակ՝ Նաիրա Գուլոյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22/12/2024 21:13 Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետի հետ 22/12/2024 19:11 Ընդդիմությունը, արձագանքելով Նիկոլի ու Աննայի թեզերին, հայտնվում է ծուղակում 22/12/2024 18:06 Հայկական ֆիլմերը՝ Ադրբեջանի թիրախում. Հայաստանն անպաշտպան է թողնում ռեժիսորներին. Հովհաննես Իշխանյան 22/12/2024 16:25 Հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը չի փոխվի 22/12/2024 15:07 Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի 22/12/2024 13:29 Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան 22/12/2024 12:12 Ողբերգական դեպք՝ Քասախում. շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 22/12/2024 10:21 Վանաձորում սննդային թունավորման դեպք է արձանագրվել․ 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց 22/12/2024 09:29 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 21/12/2024 22:03 Ինչի՞ հետևանք կարող է լինել քաշի կտրուկ կորուստը 21/12/2024 21:46 Վանուատուում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 21/12/2024 21:34 «Ցնցված և վշտացած եմ»․ Փաշինյանը սոցցանցում գրառմամբ ցավակցել է Գերմանիային 21/12/2024 21:22 Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան, Ամիրխանյանը շնորհակալություն է հայտնել 21/12/2024 21:00 Սիրիայի նոր իշխանությունները արտաքին գործերի նախարար են նշանակել 21/12/2024 20:39 Գերմանիայում սուգ է հայտարարվել 21/12/2024 20:19 Որո՞նք են կլաստերային գլխացավերն ու ի՞նչ նմանություն ունեն միգրենի հետ 21/12/2024 19:59 Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի գեղասահքի առաջնության կրկնակի չեմպիոն 21/12/2024 19:38 Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան 21/12/2024 19:16 ՔՊ-ականներից ովքե՞ր են եկել Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին 21/12/2024 18:53 Ավտոպատահար՝ Վարդաձոր գյուղի մոտ 21/12/2024 18:32 ԱՄՆ-ն դարձել է համաշխարհային անվտանգության ամենամեծ սպառնալիքը․ Չինաստան 21/12/2024 18:07 Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը 21/12/2024 17:48 Փաշինյանը չունի ոչ մի իրավունք՝ Հայաստանի կամ, առավել ևս, Արցախի անունից ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համաձայնություն տալ․ Արցախի պատկան մարմինները պարտավոր են հստակ դիրքորոշում հայտնել 21/12/2024 17:22 «Իմ հոգին ունի զույգ հենարաններ՝ Աստված և Հայրենիք»․ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին 21/12/2024 17:00 «Ամբողջ հանրապետությունն է խոսում էդ խախտումների մասին, ո՞նց չկա հիմք»․ Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը 21/12/2024 16:36 13-14 տարեկան անչափահասների միջև ծեծկռտուք ու դանակահարություն՝ դպրոցի հետնամասում 21/12/2024 16:23 Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում այսօր տեղի ունեցած խոշոր վթարից 21/12/2024 16:11 Հայաստանում լավ աշխատանք, պաշտոն ստանալու հիմնական ձևը խնամի-ծանոթ-բարեկամն է․ Նիկոլ Փաշինյան, կարևորը, ինչպես նշել ես, ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելն է․ Սարգսյան 21/12/2024 15:57 Դոլարի առքի միջին գինը 391.52 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 21/12/2024 15:34 Տեղաշարժը սահմանափակ է. ինչպե՞ս են ապրում հայերն օկուպացված Ստեփանակերտում 21/12/2024 15:21 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Mazda 6»-ը հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին 21/12/2024 15:08 Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Մագդեբուրգում ողբերգության կապակցությամբ 21/12/2024 14:45 Երևանում հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 21/12/2024 14:14 Սուրճի վաճառակետերում կեղծ թղթադրամներ իրացրած երիտասարդը հայտնաբերվել է 21/12/2024 13:40 Գևորգ Պապոյանը քննադատել է Գյումրիում զբոսաշրջային ծրագրի իրականացման աշխատանքները՝ պահանջելով լուծել առաջացած խնդիրները 21/12/2024 13:20 «Տարվա էտալոն» մրցանակը ստացել է Ռոզա Ծառուկյանը (Տեսանյութ) 21/12/2024 13:08 Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին 21/12/2024 13:03 Խոշոր ավտովթար՝ Նոր Երզնկա գյուղի կամարի մոտ. բախվել են «Jeep»-ն ու «Lada»-ն. կան վիրավորներ 21/12/2024 12:40 Այս իշխանությանը հեռացնելու պահանջը դարձել է հրամայական, մեր խոստումն իրականացնելու ենք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 21/12/2024 12:23 Անահիտ Մանասյանը հանդիպել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչներին՝ քննարկելով համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում 21/12/2024 11:54 Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11–ն աշխատանքի է վերադարձել 21/12/2024 11:25 Ձեր նախագահության օրոք Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները թևակոխել են նոր կարևոր հանգրվան. Փաշինյանը՝ Մակրոնին 21/12/2024 10:57 Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որոնց առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի. Տիգրան Աբրահամյան 21/12/2024 10:28 Սպասվում է առանց տեղումների եղանակ 21/12/2024 09:59 Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել. Փաշինյան 21/12/2024 09:49 Վաղվանից սկսած մինչև հունիսի 21-ը ցերեկվա տևողությունը կավելանա օրը մոտ 1 րոպեով 21/12/2024 09:32 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 21/12/2024 09:31 «Ժողովուրդ». Չլիներ թավշյա իշխանափոխությունը` Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանը թերևս առ այսօր աշխատեր որպես բուքմեյքերական կետի մասնագետ 21/12/2024 09:30 «Հրապարակ». Թիմում կարծում են, որ Ղահրամանյանը «բոչկա է գլորում» Նարեկ Բաբայանի վրա 21/12/2024 09:27 «Ժողովուրդ». Ֆուտզալի ազգային հավաքականի մարզիչ Ռուբեն Նազարեթյանի և ՖԱՖ-ի ներկայացուցիչների միջև վիճաբանություն է տեղի ունեցել 21/12/2024 09:26 «Հրապարակ». Ամեն գնով ուզում են պահել Արցախի պետական ինստիտուտների թեկուզ ձևական կարգավիճակը 21/12/2024 09:24 «Ժողովուրդ». «Պադավատապետության» ծառայողական մեքենաների կրճատումից հետո Արփինե Սարգսյանը նոր մեքենաներ է ձեռք բերում ՆԳՆ-ի համար 21/12/2024 09:23 «Հրապարակ». Ամեն տարի բանակում աճում են թմրանյութերի շրջանառության դեպքերը 21/12/2024 09:20 Երկրաշարժ՝ Քարվաճառից 30 կմ հարավ․ զգացվել է նաև ՀՀ որոշ մարզերում 21/12/2024 09:19 «Փաստ». Ինչու է Սրբուհի Գալյանն ազատել բոլոր փոխնախարարներին 21/12/2024 09:15 «Փաստ». Իշխանությունները նպատակ ունեն բանակը վերածել ընդամենն օֆիսային ու գրասենյակային աշխատանքի 21/12/2024 09:11 «Ժողովուրդ». Ինչու է չեղարկվել ԱԺ արտահերթ նիստը 21/12/2024 09:09 «Հրապարակ». Աղազարյանի փաստաբանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել դատախազություն 20/12/2024 21:58 Փաշինյանական իշխանության հավաստիացումները, թե Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ըմբռնում կա, խաղաղության հաստատման կամ սպառնալիքների չեզոքացման երաշխիք չեն․ Աբրահամյան 20/12/2024 21:35 Մարտունի-Գավառ ճանապարհին բախվել են մարդատարն ու բեռնատարը, հրդեհ է բռնկվել 20/12/2024 21:10 Ընտանիքի 7 անդամները թունավորվել են շմոլ գազից 20/12/2024 20:51 9 կիլոգրամ թմրանյութ՝ Շենգավիթում 20/12/2024 20:36 Ինչպես հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլում 20/12/2024 20:18 Իրանում հայտարարել են, որ իրենց խնդիրը Սիրիայում կատարված են համարում 20/12/2024 20:00 «Պատասխանատու լրատվամիջոցին դասեր է տալիս մեկը, ում ընտանեկան կայքը չի փայլում մեդիագրագիտությամբ»․ Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իշխանության ու նրա հետ աֆիլացված անձանց վարքագիծը 20/12/2024 19:47 Ռուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ 10 բնակավայր է վերցրել իր վերահսկողության տակ 20/12/2024 19:33 Ո՞վ է թույլ տվել կառավարության շենքում Աննա Հակոբյանի՝ «մոդելային» նկարահանումները, որքա՞ն գումար է ծախսվել, Փաշինյանի կինն աշխատասենյակ ունի՞ շենքում․ կառավարությանը ևս 30 օր է պետք՝ պարզելու համար 20/12/2024 19:17 Team-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում 20/12/2024 19:03 7 տոկոսանոց տնտեսական աճի խոստումը չի իրականանալու, հարկային բեռը ավելանալու է մոտ 6 անգամ, կենսաթոշակների, նպաստների և աշխատավարձի աճ չի լինելու․ Թադևոս Ավետիսյան 20/12/2024 18:44 Արփինե Սարգսյանը, Սրբուհի Գալյանը և Դավիթ Խուդաթյանը Վահագն Խաչատուրյանի և Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ երդվել են 20/12/2024 18:30 Գողացել են փողոցում տեղադրված էլեկտրական սրճեփ սարքը 20/12/2024 18:16 Viva-ն 14 տարի Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակի գլխավոր գործընկերն է (Տեսանյութ) 20/12/2024 18:00 «100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվում է, անցում է կատարվում ամբողջական էլեկտրոնային վճարման»․ Քաղաքապետարան 20/12/2024 17:46 Փաշինյանը Ջրային կոմիտեի նախագահի ԺՊ-ին աշխատանքից ազատեց 20/12/2024 17:35 Երևանում երկու երիտասարդ իրենց իսկ պատրաստած թղթադրամներով փոխանցումներ են կատարել տարբեր բանկային հաշիվների՝ տերմինալների միջոցով 20/12/2024 17:21 Գագիկ Մարկոսյանին նշանակեցին Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական 20/12/2024 17:08 Լեհաստանը բողոքի նոտա է հղել Հունգարիային՝ ոչ բարեկամական քայլի համար և իր դեսպանին հետ է կանչել Բուդապեշտից 20/12/2024 16:55 Արցախի հարցը պետք է բերել օրակարգ․ Վարդան Օսկանյան 20/12/2024 16:19 «Հրդեհի ծագման պատճառը իմ մեքով էր»․ ընթանում է 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստը 20/12/2024 16:02 Նոյեմբերյանի խանութներից մեկում երիտասարդը վճարել է 10 000 կեղծ թղթադրամով, ստացել է մանրը և հեռացել 20/12/2024 15:39 Հատուկ հյուր՝ Թաթուլ Ավոյան, խաշի հյուրասիրություն, տաքացվող լողավազան. ամանորյա ի՞նչ փաթեթներ են առաջարկում հայաստանյան ռեստորաններն ու հյուրանոցները 20/12/2024 15:14 Խեղճ քաղաքացիներ, ու՞մ հետ եք կապել հույսներդ և ի՞նչ ստացաք հեղափոխությունից 6 տարի հետո. Արտակ Զաքարյան 20/12/2024 14:38 «Կնպաստի սթրեսի նվազեցմանը». Հայաստանում նախատեսվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը 20/12/2024 14:31 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ 20/12/2024 14:18 Ֆինանսական կրթության թեմաներն ընդգրկված են դպրոցական դասագրքերում 20/12/2024 14:00 ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է Վաշինգտոնի համար հայ-ադրբեջանական կարգավորման կարևորությունը 20/12/2024 13:48 Երևան-Սևան ավտոճանապարհին կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն 20/12/2024 13:32 Մորս կորցրինք, վիրահատությունը մեր ընտանիքի համար ճակատագրական էր. Հովիկ Աղազարյանի որդին հայտնել է մոր մահվան պատճառը 20/12/2024 13:28 Պնդաճակատությունը սահման չունի, ՔՊ-ն «Կարմիր գծերի» համար նորից ուզում է մեզնից քերել 160 000 դրամ. Ավագանու անդամ 20/12/2024 13:23 Մարդիկ նստում, գին են հնարում. Իզաբելլա Աբգարյանը՝ Երևանում վճարների և դատարանի որոշման մասին 20/12/2024 13:17 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վաչե Տերտերյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից 20/12/2024 12:43 «Հրաժարվում եմ ինձ հատկացված ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց». Ախուրյանի ղեկավարն ընդառաջ է գնացել վարչապետի կոչին 20/12/2024 12:27 Լրատվամիջոցների վերաբերյալ Տիգրան Ավինյանի խոսքերը բնութագրում են իրեն ու իր վարքը. դիմելու ենք միջազգային հանրությանը. Սաթիկ Սեյրանյան 20/12/2024 12:13 Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր և պարտադիր հայտարարագրման հետևանքների մասին. Նոր Պրոյեկտ Տնտեսական Ալիք նախաձեռնություն 20/12/2024 12:09 Մահացել է Հովիկ Աղազարյանի կինը 20/12/2024 11:59 Նիկոլ Փաշինյանը ՏԿԵ նախարարի տեղակալներ է վերանշանակել 20/12/2024 11:55 Իշխանությունը շատ խորն է պարտվել, և այդ պարտությունը ծավալվում է ամեն օր․ Հրանտ Մարգարյան 20/12/2024 11:43 Բաքուն օգտագործելու է դատերը և նոր պահանջները՝ Հայաստանում քաոս ստեղծելու նպատակով 20/12/2024 11:34 ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր 20/12/2024 11:29 Ընդունվել է ծայրահեղ ծանր վիճակում. «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում 14 տարեկան աղջիկ է մահացել

Տվյալ բաժնի վերջին նյութերը