30/10/2013 13:30
Ռ. Հայրապետյան. «Դժվար է, բայց կպայքարենք»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացրել ՈՒԵՖԱ` Եվրոպայի 2020 թ. առաջնության խաղերի կազմակերպման իրավունքը ստանալու համար: Իսկ ինչպիսի՞ն են մեր երկրի հնարավորությունները: Հիշեցնենք, որ այդ առաջնության խաղերը կկազմակերպեն Եվրոպայի տարբեր երկրներ ներկայացնող 13 քաղաքներ:
«Թե որքանով պատրաստ կլինենք դրան, իհարկե, մեզանից է կախված: ՈՒԵՖԱ-ն մեզ մեծածավալ փաստաթուղթ է տրամադրել, որպեսզի ուսումնասիրենք,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:- Իհարկե, գործկոմի բարի կամքը շատ բան կորոշի: Այդ պայքարում մեզ համար դժվար կլինի, սակայն հնարավոր ամեն ինչ կանենք` «Եվրո-2020»-ի խաղերի անցկացման իրավունքն ստանալու համար:
Նախորդող հրապարակում՝ Ռուբեն Հայրապետյան. «Ընտրական փուլը համարում եմ ձախողված»