31/10/2013 11:50
Գրիգորի Լեպսի անվան հետ կապված հանցավոր խմբում նաև հայի անուն է շրջանառվում
Մոսկվա ժամանակին է տեղեկացվել Ռուսաստանի քաղաքացիների, այդ թվում երգիչ Գրիգորի Լեպսի նկատմամբ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ:
Այս մասին հայտնել է ԱՄՆ արտգործնախարարության ներկայացուցիչ Ջոն Սալիվանը: Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր «Եղբայրական շրջան» եվրասիական հանցագործ խմբի անդամների ցանկում 6 անուն ավելացնելու վերաբերյալ: Նրանք են Արթուր Բադալյանը, Գրիգորի Լեպսվերիդզեն, Վադիմ Լյալինը, Սերգեյ Մոսկալենկոն, Յակովա Ռիբալսկին և Իգոր Շլիկովը:
Այս անձինք կասկածվում են Վլադիսլավ Լեոնտևի և Գաֆուր Ռախիմովի հետ կապերի մեջ, որոնք համարվում են հանցագործ խմբերի պարագլուխներ և իրենց ցանկում են 2012 թ. փետրվարից:
Հայտարարվել է նաև, որ ԱՄՆ իշխանությունները գիտակցում են, որ իրենք հնարավոր է մեղադրանք առաջադրեն հայտնի էստրադային երգչին, ով նրանց կասկածանքով, հանդիսանում է Վ. Լեոնտևի գումարների փոխանցողը:
2011թ. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս խմբավորումը անվանել է միջազգային մասշտաբով ամենածանրակշիռ խմբավորումներից մեկը և արգելել նրանց գլոբալ կրիմինալ գործողությունները: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն: