31/10/2013 16:22
Նուբարաշեն ՔԿՀ-ի մոտ տեղի կունենա ցույց ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի
Վաղը Նուբարաշեն ՔԿՀ-ի դիմաց կանցկացվի բողոքի ակցիա ի պաշտպանություն կալանավորված ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի: Այս մասին տեղեկանում ենք «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրությունից:
«Մեր նպատակն է ևս մեկ անգամ շեշտել Վոլոդյա Ավետիսյանի պայքարի արդարացիությունը: Իշխանությունները ապօրինի են կալանավորել Վոլոդյա Ավետիսյանին և իր ընկերները շարունակելու են արժանապատիվ ազատամարտիկների պայքարը միաժամանակ պահանջելով իրեն ազատ արձակել: Նոյեմբերի 1-ին ժամը 11:30-ին Հանրապետության հրապարակից կշարժվենք դեպի Նուբարաշեն ՔԿՀ, 12:00-ին կլինենք Նուբարաշեն ՔԿՀ-ի դիմաց»: