05/11/2013 17:52
«Մոլոտովյան կոկտելներ» և բախում ոստիկանների հետ՝ Երևանում. Ֆոտոշարք
Երևանի կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է: «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին, ով հայտարարել էր, որ հեղափոխություն է անելու, բերման են ենթարկել ոստիկանության բաժին: Նա և մի քանի այլ ակտիվիստներ փորձել են բենզինով լի շշեր պայթեցնել: Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ փակ են:
Նշենք, որ այս պահին մեր օպերատորներն աշխատում են դեպքի վայրում:
Հիշեցնքն, որ այսօր դիմակներ հագած մարդիկ երթ էին անցկացնելու Երևանում, որոնց առաջնորդելու էր Շանթ Հարությունյանը: Նա դրանով հետևելու էր Գայ Ֆոքսի օրինակին, ով Անգլիայի խորհրդարանի շենքը պայթեցնելու միջոցով ցանկանում էր հեղափոխություն կատարել երկրում: