06/11/2013 10:32
Նավակ ճոճող. Մի քիչ սխալ ինֆորմացիա էր տարածվել, որ ինձ կալանավորել են
Երեկ ոստիկանություն բերման ենթարկվածներից պրոդյուսեր Ալեն Սիմոնյանը ազատ է արձակվել: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ ինքը դեռ երեկ է դուրս եկել ոստիկանությունից և իր հետ ամեն ինչ նորմալ է:
Ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճողը) ևս ազատ է արձակվել ոստիկանությունից:
«Մի քիչ սխալ ինֆորմացիա էր տարածվել, որ ինձ կալանավորվել են: Ինձ ձերբակալել էին ոստիկանի նկատմամբ բռնության կասկածանքով, սակայն հետո կարգավիճակս փոխվեց վկայի»,- ասաց նա:
Երեկ ձերբակալվածների թվում էր նաև ակտիվիստ Վրեժ Զատիկյանը, ում հեռախոսահամարը այս պահին անջատված է: Նրա հարազատներից Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին, որ նա դեռևս ոստիկանությունում է: Վ. Գաբրիելյանը, սակայն, նշեց, որ Վ. Զատիկյանը իրենց հետ դուրս է եկել ոստիկանության շենքից:
Հիշեցնեքն, որ երեկ երեկոյան դիմակներ հագած մարդիկ ծրագրել էին երթ անցկացնել Երևանում, որոնց առաջնորդելու էր Շանթ Հարությունյանը: Նա դրանով հետևելու էր Գայ Ֆոքսի օրինակին, ով Անգլիայի խորհրդարանի շենքը պայթեցնելու միջոցով ցանկանում էր հեղափոխություն կատարել երկրում:
Ոստիկանության հաղորդմամբ` երկու տասնյակից ավելի օրինազանց բերման են ենթարկվել ոստիկանության բաժին: Կան տուժած ոստիկաններ:
Նախորդող հրապարակում` Ոստիկանություն. 20 մարդ բերման է ենթարկվել, կան տուժածներ
«Մոլոտովյան կոկտելներ» և բախում ոստիկանների հետ՝ Երևանում. Ֆոտոշարք