06/11/2013 11:21
Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում կա
Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում կա: Այս մասին Aysor.am-ին հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Եղվարդ-Երևան ճանապարհին: Բախվել էին վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:
Նախորդող հրապարակումներ՝
Վարդան Պետրոսյանին դուրս են գրել հիվանդանոցից
Վարդան Պետրոսյանի վթարի գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել
Վարդան Պետրոսյանի և վթարից տուժած մյուս քաղաքացիների վիճակը կայուն է
Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի առթիվ հարուցվել է քրեական գործ
Վարդան Պետրոսյանի վիճակը կայուն է. Վթարի հետևանքով արդեն երկու զոհ կա
Դերասան Վարդան Պետրոսյանը վթարի է ենթարկվել. Նրա վիճակը գնահատվում է ծանր