07/11/2013 15:35
Փաշինյանը դիմել է ՀՔԾ պետին. Լուսանկար
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ facebook-յան իր էջում գրառում է կատարել` տեղեցակցնելով, որ ԱԺ ընդհանուր բաժին է հանձնել Հատուկ քննչական ծառայության պետին ուղղված գրությունը:
Փաշինյանը գրությամբ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանից ակնկալում է քննության առնել և պարզել, թե ինչ է կատարվել ՁՊՎ-ում` Շանթ Հարությունյանի և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի միջև:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին դիմակներ հագած մարդիկ ծրագրել էին երթ անցկացնել Երևանում, որոնց առաջնորդելու էր Շանթ Հարությունյանը: Նա դրանով հետևելու էր Գայ Ֆոքսի օրինակին, ով Անգլիայի խորհրդարանի շենքը պայթեցնելու միջոցով ցանկանում էր հեղափոխություն կատարել երկրում:
Ոստիկանության հաղորդմամբ` մոտ 40 հոգի բերման են ենթարկվել ոստիկանության բաժին: Կան տուժած ոստիկաններ:
Նշենք, որ Փաշինյանը երեկ այցելել է ՁՊՎ-ում գտնվող Շանթ Հարությունյանին, ով պատգամավորին պատմել է, թե իրեն այցելաց ոստիկանապետը բռնություն է գործադրել:
Նախորդող հրապարակումներ` Ստացվում է, որ ո՛չ ոք խնդիր չունի, Նիկոլ Փաշինյանից բացի. Ոստիկանություն
«Վլադիմիր Գասպարյանը բռնություն է գործադրել Շանթ Հարությունյանի նկատմամբ»
ՄԻՊ խորհրդականը այցելել է Շանթ Հարությունյանին. Բռնության հետքեր չեն եղել