09/11/2013 15:37
10 միջոց` վատ տրամադրությունից արագ ազատվելու համար
Աշնանը` եղանակայաին փոփոխություններին զուգահեռ, հաճախ է փոփոխվում նաև մեր տրամադրությունը: Այսպիսով, ներկայացնում ենք մի քանի խորհուրդ` վատ տրամադրությունից ազատվելու համար:
1. Գրկախառնվեք լավ մարդկանց հետ
Հիշեք` ապացուցված է, որ օրական 8 գրկախառնությունը լիովին բավարար է ամբողւ օրվա ընթացքում լավ տրամադրություն ունենալու համար: Բանն այն է, որ գրկախառնության ընթացքում օրգանիզմում արտադրվում է հորմոն, որը ճնշում է վախի, ահաբեկվածության զգացողությունը:
2. Մարդկանց հետ շփվեք
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ընկերների հետ շփման դեպքում երջանկության հորմոնի արտադրությունը միշտ բարձրանում է 8-10 տոկոսով: Այնպես որ, մի խուսափեք ընկերների հետ հանդիպումից միայն այն պատճառով, որ վատ տրամադրություն ունեք:
3. Զանգ ընկերոջը
Միշտ հաճելի է լսել հարազատ ձայն` լինի դա մեկը ձեր ընտանիքից, ձեր սիրելին, թե` ձեր ընկերը: Ընդ որում մեկ հեռախոսազանգը կարող է բարձրացնել ոչ միայն ձեր տրամադրությունն, այլև` այն մարդունն ում զանգում եք:
4. Թարմ օդ
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թարմ օդը միանգամից բարձրացնում է տրամադրությունը: Իսկ գաղտնիքը պարզ է` թթվածինը միանգամից լավացնում է արյան շրջանառությունն ու ուղեղի աշխատանքը:
5. Հետաքրքիր զբաղմունք
Փորձեք շեղվել ձեր խնդիրներից զբաղվելով նոր ու հետաքրքիր ինչ-որ բանով: Օրինակ դիտեք լավ ֆիլմ, հետաքրքիր հաղորդում կամ լավ երաժշտություն լսեք:
6. Համեղ ինչ-որ բան կերեք
Երբ վատ տրամադրություն ունեք, դադարեցրեք բոլոր հնարավոր դիետաներն ու անպայման ձեր սիրելի ուտեստը կերեք:
7. Կանաչ թեյ խմեք
Անտիօքսիդանտների շնորհիվ կանաչ թեյը շատ արագ հանգստացնում է նյարդային համակարգը:
8. Շոկոլադ կերեք
Շոկոլադը հայտնի անտիդեպրեսանտ է: Հատկապես սև շոկոլադը. այն ոչ միայն կբարձրացնի ձեր տրամադրությունն, այլև` չի վնասի կազմվածքին:
9. Սիրով զբաղվեք
Սեքսն, ինչպես ասում են, բուժում է բոլոր հիվանդությունները: Օրգազմի ընթացքում արտադրվում են հորմոններ, որոնք բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը: