09/11/2013 23:37
Վարդան Պետրոսյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են դատարանից
Քիչ առաջ դերասան Վարդան Պետրոսյանին կալանավորել են և տեղափոխել Երևանի կրկեսի մոտ գտնվող կալանավորների հիվանդանոց: Այս մասին հայտնում են Aysor.am-ի թղթակիցը` Աբովյան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից:
Դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել և Շտապօգնության մեքենայով քիչ առաջ տարել են դատարանից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Եղվարդ-Երևան ճանապարհին: Բախվել էին Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:
Նախորդող հրապարակում` Վարդան Պետրոսյանի փաստաբան. Ենթադրում եմ, որ ինչ-որ բան են հորինել