09/11/2013 14:53
Ոստիկանությունը միջնորդել է կալանավորել Վարդան Պետրոսյանին
ՀՀ ոստիկանությունը դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Այս տեղեկատվությունը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:
Վ. Պետրոսյանի փաստաբան Ն. Բաղդասարյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ սա այս գործով եհրթական ապօրինի գործողությունն է: «Թող ցույց տան ինձ այն ծանուցագիրը, որ այսօր առավոտյան պետք է հարցաքննեին Վ. Պետրոսյանին, որևէ նման բան չի եղել»,-ասաց նա:
Ն. Բաղդասարյանի խոսքով` Վ. Պետրոսյանը պահանջել է փաստաբանի ներկայությունը իր հարցաքննության ժամանակ, սակայն քննիչը արձանագրել է, որպես նա հրաժարվել է հարցաքննությունից:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Վ. Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ այսօր առավոտյան 10.00-ի սահմաններում քննիչը փորձել է քննչական գործողություն իրականացնել դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ, սակայն չի ավարտել:
«Վ. Պետրոսյանի կինը ինձ զանգահարեց, տեղեկացրեց, որ քննիչը եկել է, և փորձում է քննչական գործողություն իրականցնել Վ. Պետրոսյանի նկատմամբ, ես զանգեցի քննչին, ասացի, սպասեք, գամ, ասաց՝ ես սպասելու չունեմ, գնացի»,- ասաց նա:
Ն. Բաղդասարյանի խոսքով` իրենց չեն ծանուցել այս մասին, թեև երեկ հնարավորություն ունեցել են:
«Երեկ ես ժամը 17.30-ին եղել եմ իրենց մոտ, ստացել են 15 էջանոց փաստաթուղթ, սակայն ծանուցագիր չեն տվել, թեև հնարավորություն ունեին դա անել»,- ասաց նա:
Նախորդող հրապարակում` Վարդան Պետրոսյանի փաստաբան. Ենթադրում եմ, որ ինչ-որ բան են հորինել