Արա Ալեքյանի կրակից հառնող երկաթն ու կարոտվող քանդակները

11/11/2013 21:22

Արա Ալեքյանի կրակից հառնող երկաթն ու կարոտվող քանդակները


Aysor.am-ի «Լավ գործ» նախագիծը այն մարդկանց մասին է, ովքեր մեծ ջանք, եռանդ ու տաղանդ են ներդնում անգամ սովորական թվացող մասնագիտությունների մեջ և այն արհեստից դարձնում արվեստ: Մարդիկ, ովքեր ապրում են մեր կողքին ու գույն տալիս մեր ժամանակներին: Նրանցից է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Արա Ալեքյանը:

Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր և ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ.

Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.

Նա հուր հեր ունէր,
Բոց ունէր մօրուս,
Եւ աչքունքն էին արեգակունք։

Հայաստանի վաստակավոր նկարիչ Արա Ալեքյանի քանդակները Վահագնի նման ծնվում են կրակից: Նրա երկաթյա քանդակները առանց պատվանդանի տեղադրված են քաղաքի տարբեր հատվածներում և երկաթի նման սերտ ձուլվել են քաղաքի կյանքին, այնքան սերտ, որ թվում է` առանց դրանց քաղաքն այլևս ամբողջական չի լինի, իսկ տեղը միշտ դատարկ կմնա:

Արվեստագետի խոսքով` դրա գաղտնիքն այն է, որ իր քանդակները ծնվում են մեկ ներշնչումով, հաճախ միանգամից ու պարտադիր անցնում կրակի միջոց` նոր շունչ ու կյանք ստանալու համար:

«Սովորաբար մեծ աշխատանքների համար քանդակը մասերի են վերածում, և քանդակները այդ երկար պրոցեսների միջով անցնելով մեռնում են: Քանդակի գաղափարի մասին կարող եմ երկար մտածել, բայց երբ սկսում եմ իրականացնել, հաճախ օրերով տարվում եմ, մոռանում մնացած ամեն ինչ, որ հնարավորինս շուտ իրականցնեմ ու քանդակը չմեռնի: Օրինակ, 60 սմ մեծությամբ Փարաջանովի քանդակը ստեղծվել է 2.5 օրում, վերջին օրը հասկացա, որ շատ եմ հոգնել, բայց էլի չէի կարողանում դադարեցնել»,- պատմում է նա:

Քանդակագործի մոտ երկաթից քանդակներ ստեղծելու գաղափարը ծնվել է պատահաբար, երբ փորձել է նյութ գտնել, որի հետ աշխատելը համեմատաբար հեշտ լինի և երկար պահպանվի:

«Քանդակներ ստեղծելու գաղափարը դեռ շատ վաղուց ունեի, երբ դեռ նոր էի ավարտում Գեղարվեստի ակադեմիայի քանդակի բաժինը, բրոնզից ձուլելը բարդ էր, և Հայաստանում դա վատ են ձուլում, դասախոսս խորհուրդ տվեց այնպիսի նյութ գտնել, որ հնարավոր լինի երկար ժամանակ պահպանել աշխատանքներս: Բրոնզից, մարմարից էլ քանդակներ ունեմ, սակայն երկաթով ավելի հեշտ է աշխատելը: Երկաթից քանդակներ սկսել եմ ստեղծել 1987 թ.-ից, հետո 10 տարի լույսերի անջատումների հետ կապված չեմ աշխատել, ու 2000 թ. վերսկսել եմ աշխատանքս»,- ասում է նա:

Այդ ժամանակվանից երկաթը դադարել է զուտ նյութ լինել Արա Ալեքյանի համար, դարձել է ոգեշնչման աղբյուր, իսկ քանդակագործի կախարդանքը ավարտվում է այն պահին, երբ թերթով կամ թղթերով փաթեթավորում է քանդակը և այրում, որ  կրակից նոր շունչ ստանա ու վերածնվի:

«Երկաթը ինձ ոգեշնչում է: Երկաթը` ինքն իրենով արդեն նյութ է, այն ստեղծվում է հողից` կրակի միջոցով և հետո հայտնվում աղբանոցում` որպես թափոն: Սակայն այն աղբ լինել չի կարող, քանի որ, ի վերջո, կվերածվի հումուսի: Ես այդ թափոններին նոր շունչ եմ տալիս ու կրակի միջով անցկացնելով` նորից վերածնում այն: Դրա նպատակն այն է, որ կյանքը ապրած մեքենայի մասը, կամ, ասենք, անպետք ջեռուցման խողովակը վերակենդանանա. իմաստ դա է, ինչպես նաև` բնության հավերժ նորոգվելու ուժը»,- բացատրում է վարպետը:

Երկաթը Ա. Ալեքյանը գտնում է ամեն տեղից, երբեմն էլ նվիրում են: «Ավտոմեքենա սարքողներ կան, որոնք զանգում, տալիս են, կամ մեքենայի ջարդոնների տեղում ճանաչում են ինձ, ասում` արի, մտի, ինչ պետք է` վերցրու, ասել եմ, փող տամ, չեն վերցրել, նույնիկ հրավիրել են իրենց մոտ աշխատելու, բայց այնտեղ այնքան մետաղներ կան, որ երևի կխելագարվեմ, եթե այնտեղ աշխատեմ»,- կատակում է նա:

Ա. Ալեքյանի խոսքով` քանդակները կարող են ստեղծվել դետալից ոգեշնչված, իսկ դրանց ստեղծման միակ պատճառը սերն է:

«Ընդհանրապես, արվեստի գործերը ե՞րբ են ստեղծվում, երբ դրան կարողանում ես նոր կյանքը տալ: Նույնը նաև երկաթի դեպքում է: Ինչպե՞ս է լավ ստեղծագործություն գրվում, բոլորն էլ գիտեն տառերը, սակայն կան մարդիկ, որոնք կարողանում են շունչ տալ դրանց: Իմ տառերն էլ քանդակներն են, բոլորն էլ կարող են այդ դետալները իրար զոդել ու ինչ-որ բան ստանալ, սակայն ես փորձում եմ շունչ հաղորդել դրանց: Ես դետալները կենդանի եմ տեսնում, անգամ մաշված, ծռված մետաղները: 

Օրինակ, Վազող աքաղաղը ստեղծել եմ ԿԱՄԱԶ-ի խլացուցիչի մի դետալը տեսնելով, ուղղակի նմանեցրի, այդ դետալը նրա մարմնին է և շարունակությունը` ոտքերը, պոչը ստեղծեցի: Քանդակների գաղափարը երբեմն շատ երկար եմ իմ մեջ կրում, դրանք կապ չունեն ո'չ քաղաքականության, ո'չ էլ որևէ իրավիճակի հետ, դրանց ստեղծման միակ պատճառը սերն է: Պատահում է` ինչ-որ դետալ եմ տեսնում, դրանից է ծնվում գաղափարը, կամ պատվեր կարող են տալ, կամ էլ երկու դետալ կպցնեմ իրար ու շարունակեմ ստեղծել` գտնելով քանդակը: Ու ես տալիս եմ երկաթին այն էներգին, որ իմ մեջ կուտակվել է, ու դրանից ստանում քանդակները»,- ասում է նա:

Քանդակագործի խոսքով` մետաղի թափոններից ծնված քանդակները մարմնավորում են մարդու լավագույն հատկանիշները: 

«Օրինակ `ձիերը մարմնավորում են անկախությունը, ցուլը, արջը` ուժը, հզորությունը, վատ հատկանիշներ, վախկոտություն մարմնավորող քանդակներ չունեմ»,- ասում է նա: 

Լինում են նաև դեպքեր, երբ Ա. Ալեքյանը հիասթափվում է քանդակից, սակայն միայն ստեղծման պրոցեսում, և մի քանի օր այդ քանդակին չի մոտենում, որից հետո վերադառնում է դրան ու «գնում հետ` սխալ գնացած ճանապարհով»:

Ա. Ալեքյանի խոսքով` իր քանդակաները առանց պատվանդանի դրված են քաղաքի տարբեր հատվածներում այն պատճառով, որ մարդկանց հետ շփումը ևս էներգիա է հաղորդում ու տալիս մարդկանց:

«Ես չգիտեմ ուրիշները ինչպես են անում, պատվանդանի վրա են դնում, կուռք դարձնում քանդակը, բայց ես դա չեմ սիրում, օրինակ, երբ Գաֆեսճեան կենտրոնում կես մետրից ավելի մոտենում ես քանդակին, ասում են, ինչո՞ւ ես մոտեցել, ձեռք չտաք... Աշխարհի ոչ մի երկրում այդպես չի, եթե մարդը բրոնզին մոտենա, ի՞նչ պետք է տա էներգիայից բացի: Մարդիկ պետք է շոշափեն, զգան քանդակը, էնքան եմ ուրախանում, երբ տեսնում եմ, որ Մոսկվա կինոթատրոնի մոտի ցուլի վրա 2-3 երեխա են նստած լինում, ինչո՞ւ պետք է չփացնեն, հո՞ ատամներով չեն կրծելու: Օրինակ, հաճելի չէ՞, որ Առնո Բաբաջանյանի արձանի քիթը այնքան են ձեռք տվել, որ փայլում է»,- հարցնում է քանդակագործը:

Արվեստագետը համոզված է, որ քանդակները պետք է լինեն հանրամատչելի, սակայն ոչ հասարակության թելադրանքով ծնված:

«Արվեստագետը չպետք է նայի ուրիշի ճաշակին, այլ բարձրանա որևէ բարձր աստիճանի, որտեղից արվեստ ստեղծի ու դա թելադրի ժողովրդին, ոչ թե ստեղծի այն, ինչը վաճառվում է, թե չէ ես այնպիսի քանդակներ կանեի, որ միանգամից կգնեին: Իսկ իմ քանդակները, որոնք 60-ից մի քիչ ավելի են, այդքան էլ շատ չեն վաճառվում: Ես ավելի շատ անիմալիստական թեմաներ եմ արել, բայց երբ պետք է գալիս, ունեմ պարուհիների, Փարաջանովի հսկա պորտրետը, Փարաջանովը անձրևանոցով... անում եմ, երբ զգում եմ, որ դա պետք է անեմ»,- ասում է նա:

Պահի ներշնչումով ծնված` քանդակների գաղափարը նախ հասունանում է արվեստագետի հոգում, սակայն դրանք ավարտուն տեսք են ստանում միայն վերջում, իսկ ստեղծման ընթացքում կարող են փոփոխվել:

Իր քանդակները Ա. Ալեքյանը անհատույց է դրել Երևանում, ասում է` Երևանի քաղաքապետարանի հետ լուռ համաձայնության են եկել և այսքան տարի այդ լռությունը չի խախտվել:

«Ուրիշները գումար կարող է վաստակեն իրենց քանդակները քաղաքում դնելու համար, սակայն ես ուղղակի տեղադրել եմ` առանց հարցնելու քաղաքապետարանի համաձայնությունը, իսկ քաղաքապետարանն էլ չի արգելել դրանք տեղադրել: Միայն վերջերս, մոտ 2 ամիս առաջ դիմեցի քաղաքապետարանին` սարդի վրա երեք կողմից լուսավորություն անցկացնելու համար, պատկերացնում եք, ինչ գեղեցիկ կստացվեր, երբ այդ լույսերից ստվեր ընկներ գետնին, սակայն այդպես էլ ոչինչ չարեցին»,- պատմեց քանդակագործը:

Մեր քաղաքապետին երբեք չհանդիպած արվեստագետը այժմ առաջարկ է ստացել Չելյաբիսնկի քաղաքապետի կողմից և պատրաստվում է որոշ ժամանակ ապրել ու աշխատել այդ քաղաքում: 

«Չելյաբինսկի քաղաքապետը Երևանում տեսել ու հավանել էր իմ գործերը, հանդիպեցի իր հետ, նա հրավիրեց իրենց մոտ աշխատելու, ասաց, որ կուզեր, որ նման քնադակներ իրենց քաղաքում էլ լինեն, և շուտով պետք է այնտեղ մեկնեմ` մի քանի ամիս աշխատելու:  Ընդհանրապես, իմ աշխատանքների միայն 10 %-ն է ինձ մոտ, դրանք դրսում ավելի գնահատված են»,- ասում է նա ու ավելացնում` քանդակները հաճույքով է դուրս ուղարկում, բաժանումը դժվար չէ, միայն թե հաճախ կարոտում է դրանք, բայց իր ստեղծածն արդեն աշխարհինն է:

Կրակի ու երկաթի գինը իմացող արվեստագետը համոզված է, որ արվեստը չպետք է խառնեն քաղաքականության հետ, որովհետև արվեստը ավելի բարձր է. քաղաքացիական դիրքորոշումն էլ արվեստի միջոցով չի ցույց տալիս. երբ պետք է եղել, զենքը ձեռքին է պայքարել հայրենիքի համար:

Պատերազմի միջով անցած Հայաստանի վաստակավոր նկարիչ Ա. Ալեքյանի խոսքով` կարևորը այն գործով զբաղվելն է, որը քեզ մոտ ավելի լավ է ստացվում: 

«Ես Երկրապահների միության անդամ եմ, և երբ տեսել եմ, որ մեր երկիրը վատ դրության մեջ է, զենք եմ վերցրել ու մասնակցել Երասխի մարտերին, բլուրների գրավմանը, սակայն երբ մեր բանակը դարձավ կանոնավոր բանակ, հասկացա, որ անելիք չունեմ, ես սովորական մարտիկ եմ, որ պատերազմի ժամանակ կարող եմ զենքը ձեռքիս առաջ գնալ, իսկ կան մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ կերպով կարող են երկիր պաշտպանել: Երբ տեղը գա, ես կմասնակցեմ դրան, բայց այս պայմաններում, երբ տեսնում եմ, թե ոնց են թալանում, գողանում, անարժանին արժանավոր դարձնում, զարմանում եմ, ու դրա համար էլ չեմ ցանկանում մասնակցել կամ բողոքել: Երևանի տեսքը գնալով փչացնում են, իսկ արվեստ մաքրում է մարդուն, նույնիսկ այժմյան հարուստները, երբ արվեստի գործ են գնում կամ գոնե 5 րոպե նայում քնադակին, ասես մաքրվում են օրվա կեղտից»,- համոզված է Ալեքյանը:

Նախորդող հրապարակում` Rashani և Jewo. Աստծո շնորհով ու լույսի մեջ ապրող մարդիկ

Ա. Խանոյան. Իսկական լուսանկարիչը իրեն երբեք պրոֆեսիոնալ չի համարում

Photo Atelier Marashlyan Retro. Լուսանկար, որը դառնում է պատմություն

Հեղինակ՝ Նաիրա Գուլոյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:59 ՀՀ-ում գործադիր իշխանության ճնշումներից չվախեցող դատավորները քիչ են. Արսեն Բաբայանը մասամբ է համաձայն «Freedom House»-ի գնահատականի հետ Այսօր, 12:49 ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Այսօր, 12:47 Մենք չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից, պահանջատեր լինենք, որ ի՞նչ. Հովիկ Աղազարյան (Տեսանյութ) Այսօր, 12:38 Առողջապահության նախարարությունում խուզարկություն են իրականացնում Այսօր, 12:33 Օգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր Այսօր, 12:31 ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի (Տեսանյութ) Այսօր, 12:21 Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Այսօր, 12:14 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դի Այսօր, 12:04 Ստրուկի՞ վարքագիծ է․ չեմ կարծում, որ կարող է գտնվել որևէ արդարացում՝ հային ստիպելու մոռանալ իրեն պատճառված ցավը՝ ցեղասպանությունը. Ամիրխանյան Այսօր, 11:52 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է Այսօր, 11:37 «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում» Այսօր, 11:29 Անդրանիկ Քոչարյանը չէ, որ այդ խնդիրները պետք է լուծի. պաշտոն զբաղեցնելն ամենևին չի նշանակում, որ դու ամեն ինչից տեղյակ ես. Աշոտ Մելքոնյան Այսօր, 11:11 Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս-ուսի կանգնած լինեն մեր կողքին. ՔՊ-ական Այսօր, 11:00 Լոռու մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ ջուր չի լինի Այսօր, 10:55 Ոստիկանության ողջ համակարգին մաղթում եմ ազնիվ ծառայություն պետությանն ու պետականությանը, ոչ թե ինչ-ինչ խմբերի ու խմբային շահերի. Աշոտ Ահարոնյան Այսօր, 10:49 «Անհանդուրժող ենք լինելու ցանկացած տեսակի բռնության հանդեպ». Վահե Ղազարյանը ոստիկաններին արժանապատիվ ծառայություն է մաղթում Այսօր, 10:44 Գրողներն իրավական ուժով կպայքարեն՝ արդարության հասնելու համար Այսօր, 10:41 Արագածոտնում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում Այսօր, 10:38 Սա ծուղակ է, դադարեցրե՛ք այս քննարկումը, Հայոց ցեղասպանությունը ճանաչված փաստ է. Մարուքյանը՝ 1,5 մլն զոհերի անունները հաշվելու հայտարարության մասին (Տեսանյութ) Այսօր, 10:33 Հասարակական տրանսպորտում առերևույթ խուլիգանության դեպքի հանգամանքները պարզվում են. ՔԿ-ն՝ ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից մանրամասներ է հայտնում Այսօր, 10:30 Այս երկրի թիվ մեկ հերոսը զինծառայողն է և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:23 Հայկ Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը Այսօր, 10:14 Նիկոլիստներ ու ՔՊ-իստներ, ձեր սերունդներն ամաչելու են, ինչպես այսօր ամաչում են 1937-ի կլյաուզնիկների հետնորդները. Շարմազանով Այսօր, 10:10 Ջրատար խողովակի վթար՝ Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհին (Տեսանյութ) Այսօր, 10:05 Լարսը բաց է Այսօր, 10:01 «Ժողովուրդ». ԵՄ-ի համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը, որը ստորագրվել է երկու երկրների կողմից Այսօր, 09:58 «Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը ոչ թե իր մտքով ու ցանկությամբ է գործել, այլ թիմակիցների ուղղորդմամբ Այսօր, 09:56 «Փաստ». «Փող չունեն» թոշակ բարձրացնելու համար, բայց ոստիկանական զորքերի համար ամսական հավելումը 20 000-ից դարձավ 70 000 դրամ Այսօր, 09:53 «Փաստ». Հունիս 1-ից Վրաստան մեկնողները պետք է պարտադիր ապահովագրեն կյանքն ու առողջությունը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». ՀՀ դատական համակարգը 1-ից 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75. հրապարակվել է «Freedom House»-ի զեկույցը Այսօր, 09:46 «Հրապարակ». Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել` խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Այսօր, 09:44 «Հրապարակ». ՔՊ-ականին վիրավորած երիտասարդին պատժելը նաև ինքնապաշտպանություն է Այսօր, 09:43 «Փաստ». Ստացվում է, որ հերքելով՝ հաստատեցին Այսօր, 09:38 «Ժողովուրդ». Այսօր կորոշվի, թե որ երեք դատավորները կգնան ՄԻԵԴ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Արարատյան դաշտի 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Փաշինյանի ներկայացրած փաստերն ու իրականությունը Այսօր, 09:34 «Հրապարակ». Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած «խորհրդավոր» ընթրիքին 15/04/2024 23:20 Թուրքական իշխանությունն է մշտապես առաջ տարել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը 15/04/2024 23:02 Փսորիազ․ Ինչպես մեղմել հետևանքները 15/04/2024 22:44 Արփա-Սևան ջրատարով 6 օրում Սևան է լցվել 10.782 միլիոն խորանարդ մետր ջուր, բայց լճի մակարդակն անցյալ տարվա համեմատ՝ ցածր է մնում 15/04/2024 22:25 Պատահար Ամասիայում․ «Toyota»-ն հայտնվել է գետում 15/04/2024 22:12 Քրեական հետախույզը գիշերը ժամը 03։30-ին Գալշոյան փողոցի շենքերից մեկի մոտ կրակոց է արձակել․ երկու երիտասարդ մեքենայի դիմային թափարգելն էին փորձում գողանալ 15/04/2024 21:56 Խեցգետնաորսիչներ են հայտնաբերվել Սևանա լճում 15/04/2024 21:42 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ջերմ ողջույններ են փոխանցել 15/04/2024 21:32 Տավուշի փրկարարները վտանգը նվազեցնելու նպատակով հարկադիր քարաթափում են իրականացնելու 15/04/2024 21:15 ԵՄ-ից հրաժարվել են մեկնաբանել՝ կպաշտպանե՞ն արդյոք Ուկրաինայի երկինքը 15/04/2024 20:59 ԵՄ երկրների ԱԳ նախարարները վաղը կքննարկեն Իրանի և Իսրայելի միջև ստեղծված նոր իրավիճակը 15/04/2024 20:45 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման վարչության բաժիններից մեկի պետի տեղակալին 15/04/2024 20:32 Բելգրադում կմեկնարկի բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը․ ովքեր են մասնակցելու Հայաստանից 15/04/2024 20:21 Երբ կկայանա Հայաստանի գավաթի եզրափակիչը 15/04/2024 20:10 Ուվեիտ. Չբուժելու դեպքում կառաջանան բարդություններ 15/04/2024 19:59 Սանկտ-Պետերբուրգի հանրահայտ Imperial Orchestra-ն Երևանում կներկայանա միանգամից երկու համաշխարհային շոուներով 15/04/2024 19:46 Գագիկ Սարգսյանի կալանքի ժամկետը երկարացրել են․ Փաստաբանը հիմնազուրկ է համարում գործընթացը 15/04/2024 19:32 Իրանը՝ Եվրոպային․ «Շնորհակալություն հայտնեք մեզ զսպվածության համար․ Իսրայելի կողմից այլ գործողությունները անչափելի հետևանքներ կունենան» 15/04/2024 19:19 Փարաքարի համայնքապետը 1 տառանի 2 գերգաղտնի որոշում է ընդունել 15/04/2024 19:05 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր հայտարարությամբ հանձնարարեց իրավապահ մարմիններին, որ Սամվելի նկատմամբ հարուցվի քրեական հետապնդում․ Անմիջապես կատարեցին 15/04/2024 18:53 Ազատության պողոտա-«Լամբադա» կամուրջ ուղղությամբ երթևեկելիս կարգելվի հետադարձը՝ դեպի Բաբայան փողոցի խաչմերուկ 15/04/2024 18:42 «Բախտաբեր», «Սպայկա», «Սիթի»․ Աննա Հակոբյանի մեկ միլիոնանոց ընթրիքին մասնակցածները 15/04/2024 18:30 Սամվելն իրավասպան ու հակահայ ռեժիմի կողմից քաղաքական պատճառով հետապնդվող հերթական արժանապատիվ քաղաքացին է․ Ո ՛չ խուլիգանության, ոչ էլ այլ հանցակազմի նշույլ չկա․ Իրավապաշտպան 15/04/2024 18:23 Իր դիրքորոշումը ՔՊ-ական պատգամավորին հայտնած երիտասարդին ձերբակալել են 15/04/2024 18:13 Սամվել Ալեքսանյանի կինը մասնակցել է Աննա Հակոբյանի 1 միլիոն դրամանոց ընթրիքին․ «Հրապարակ» 15/04/2024 18:00 ՌԴ ՊՆ-ն հատուկ ռազմական գործողության ընթացքում առաջին անգամ հայտարարել է Ուկրաինային պատկանող ռադիոէլեկտրոնային պայքարի «Хмара» կայանի ոչնչացման մասին 15/04/2024 17:49 «Իմ սահմանադրական իրավունքն եմ իրացրել՝ իշխանական պատգամավորին իմ քաղաքացիական դիրքորոշումը, քաղաքական գնահատականն եմ հայտնել»․ Սամվել Վարդանյան 15/04/2024 17:37 Կորցնում ենք մեր դաշնակիցներին և նոր դաշնակից ձեռք չենք բերելու․ Սա արկածախնդրություն է, ոչ թե պայքար՝ ինքնիշխանության համար․ Իշխան Սաղաթելյան 15/04/2024 17:26 Նոր հանգամանքներ են պարզվել Ավանում տեղի ունեցած սպանությունից 15/04/2024 17:13 «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ վերահրատարակել է Համո Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն (Տեսանյութ) 15/04/2024 17:00 Լիարժեք կարող է համարվել միայն այն պետությունը, որտեղ իրականն ու պատմականը միասին՝ կազմում են մի ամբողջություն․ Արմեն Աշոտյան 15/04/2024 16:48 «Ազդարարում, տարհանում, պատսպարում»․ Գործնական վարժանք՝ Գեղարքունիքի Գեղհովիտ բնակավայրում 15/04/2024 16:36 Մեծ ոգևորությամբ և հատուկ զգացմունքով եմ եկել Հայաստան. Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպել է Վահագն Խաչատուրյանին 15/04/2024 16:24 Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 15/04/2024 16:16 Դատարանը կասեցրել է շենքի կառուցման թույլտվությունը, բայց կառուցապատողը իրականացնում է շինաշխատանքներ. «Օրրան» 15/04/2024 16:03 Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում 15/04/2024 16:01 Կակաոյի համաշխարհային դեֆիցիտի պատճառով շոկոլադը մի քանի անգամ կթանկանա 15/04/2024 15:56 Արցախում ռուս խաղաղապահների ներկայության պատճառները նվազել են․ Զատուլին 15/04/2024 15:47 ՊՆ-ն այս պահին 122 մլրդ դրամի պատվեր է տվել ռազմարդյունաբերական ընկերություններին. ԲՏԱ նախարար 15/04/2024 15:42 «Ձեր պաշտոնական այցը Հայաստան կարևոր քայլ է». Ալեն Սիմոնյանն ընդունել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին 15/04/2024 15:37 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ 15/04/2024 15:31 Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին. Ալեն Սիմոնյան 15/04/2024 15:27 ՊՆ մեքենայի՝ մահվան ելքով վթարը կապ չունի որևէ կրակոցի հետ, զինվորի կողմից մեքենան վարելը եղել է իրավաչափ 15/04/2024 15:23 Չենք բացառում համաձայնագրի խզումը․ պետք է լինի հետևանք, որ որոշ հաղորդավարներ սանձարձակ չլինեն. ԲՏԱ նախարարը՝ ռուսական հեռուստաալիքները փակելու մասին 15/04/2024 15:16 Նոր փոփոխություն. ուսուցչի հերթական վերապատրաստումը կիրականացվի մասնագիտական զարգացման կարիքին համապատասխան 15/04/2024 15:10 Երևանի թիվ 4 առողջության կենտրոնի «Նորք-Մարաշ» մասնաճյուղի հիմնանորոգման աշխատանքներն ավարտին են մոտենում 15/04/2024 14:58 Փոփոխություն տեղի չի ունեցել, միայն իշխող կուսակցության ու դրա հետ կապակցված խոշոր տնտեսվարողների անուններն է փոխված. Սաքունց 15/04/2024 14:48 Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնատար անձանց 15/04/2024 14:46 «Վանաձոր» ՔԿՀ-ում «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքրոջ ներքնազգեստից հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս, լիցքավորիչ և լիցքավորման լար 15/04/2024 14:44 Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական խմբի ատեստավորման գործընթացին 15/04/2024 14:42 Այս պահին Ադրբեջանը լայնամասշտաբ գործողությունների գնալու խնդիր չունի, իհարկե, չեն բացառվում լոկալ բնույթի գործողությունները. Աբրահամյան 15/04/2024 14:25 Ապրիլի 24-ին ընդառաջ՝ իշխանությունները փորձում են Թուրքիային ևս մեկ զիջում ի ցույց դնել՝ հրաժարվելով Ցեղասպանության գործընթացից 15/04/2024 14:21 Իրանն ընդգծում է իր հաստատակամությունը՝ վճռականորեն պաշտպանելու իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային շահերը 15/04/2024 14:19 Թեհրանի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը 15/04/2024 14:16 Մի քանի զինատեսակի և կառավարման համակարգերի գծով իրականացվել են ներքին փորձարկումներ և մոտ ապագայում կկիրառվեն ՀՀ ԶՈւ-ում. ԲՏԱ նախարար (Տեսանյութ) 15/04/2024 14:13 Երևանի և Լոնդոնի միջև ներգաղթյալներին Հայաստան ուղարկելու շուրջ բանակցություններ չեն եղել. ԱԳՆ խոսնակ 15/04/2024 14:10 Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր. ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնում (Տեսանյութ) 15/04/2024 14:06 «Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել, նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր (News.am) 15/04/2024 14:03 Ակցիա․ «Փնտրվում է ՄԻՊ-ը». գտնողներին խնդրում ենք հարցեր տալ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալության ու կալանավորման մասին. Լուսանկարներ 15/04/2024 13:57 «Freedom House»-ը չի որոշում՝ ՀՀ-ն ժողովրդավար է, թե՝ ոչ. ՔՊ պատգամավոր (Տեսանյութ) 15/04/2024 13:54 ՀՀ-ում գտնվող գործարար պատվիրակությունը պատմական առաքելության ավարտին հյուրընկալվել է դեսպանատանը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 15/04/2024 13:49 Գևորգ Պապոյանն ու Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ԵՄ հետ փոխհարաբերությունների խորացումը 15/04/2024 13:47 Հայաստանը մեծապես կարևորում է Իռլանդիայի հետ հարաբերությունների հետագա ընդլայնումը. Նիկոլ Փաշինյան 15/04/2024 13:45 «Մեծ ապագա ունի մեր համագործակցությունը նոր ասպարեզներում». տեղի է ունեցել Փաշինյան-Տոկաև հանդիպում (Տեսանյութ) 15/04/2024 13:44 Բնակչության մեծամասնությունը դեմ է իշխանության առաջ քաշած, այսպես կոչված, սահմանային ճշգրտումների տարբերակին. Պատգամավոր

Տվյալ բաժնի վերջին նյութերը