13/11/2013 17:18
Վարդան Պետրոսյանի փաստաբանը 500 հազար դրամ գրավ է առաջարկում
Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել` Վ. Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը 500 հազար դրամ գրավով փոխարինելու վերաբերյալ:
Այս մասին Ն. Բաղդասարյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում` տեղադրելով նաև բողոքի էլեկտրոնային տարբերակը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Եղվարդ-Երևան ճանապարհին: Բախվել էին Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:
Նախորդող հրապարակում` Հրայր Թովմասյանը հանդիպել է Վարդան Պետրոսյանին. Կարևորն առողջությունն է
Վարդան Պետրոսյանի փաստաբան. Ենթադրում եմ, որ ինչ-որ բան են հորինել