15/11/2013 17:18
Ջենիֆեր Լոպեսը վերադարձել է իր 26-ամյա սիրեցյալի մոտ. Լուսանկարներ
Հայտնի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը ներել է իր 26-ամյա սիրեցյալին՝ պարող Կասպեր Սմարտին:
Dni.ru-ի փոխանցմամբ, 44-ամյա Լոպեսը և Սմարտը, որոնց հարաբերությունները վերջին շրջանում հարթ չեն ընթացել, միասին հայտնվել են Հռոմի փողոցներում:
Երիտասարդը բռնել է Լոպեսի ձեռքը և պաշտպանել աստղին տեսախցիկներից և լրագրողներից: Նշվում է, որ Լոպեսը երջանիկ տեսք է ունեցել: