15/11/2013 13:46
Վ. Պետրոսյանի մասնակցությամբ վթարից տուժած Ա. Հակոբյան. «Շոու են սարքել»
Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի ժամանակ տուժած Արթուր Հակոբյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ինքը շատ կցանկանար, որ իր որդին լիներ ղեկին, սակայն դա այդպես չի եղել:
«Եթե իմ որդին լիներ ղեկին, ավելի լավ կլիներ, ես իր փոխարեն կմահանայի, իսկ հիմա եղբայրս էլ, աղջիկս էլ հիվանդանոցում են, չգիտեմ, երբ կապաքինվեն: Ես իմ համար կանգնած էի, հետևից խփեց»,-ասաց նա:
Նրա խոսքով` իրենք չեն ուզում «նրանց նման դեպքից շոու սարքել» , այդ պատճառով էլ առայժմ լռում են, սակայն երբ զգան, որ ուզում են գործը ոչ արդար ուղղությամբ տանեն, իրենք կբարձրաձայնեն դա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Եղվարդ-Երևան ճանապարհին: Բախվել էին Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:
Նախորդող հրապարակում` Վարդան Պետրոսյանի փաստաբանը 500 հազար դրամ գրավ է առաջարկում
Վարդան Պետրոսյան. Եթե մեղավոր եմ, պատրաստ եմ 15-20 տարի էլ նստել