16/11/2013 15:55
Ինչպե՞ս նիհարել հանգստյան օրերի ընթացքում. Մեկօրյա դիետա
Եթե երկուշաբթի օրը կարևոր հանդիպում եք ունենալու ու ցանկանում եք դրան ներկայանալ իդեալական տեսքով, բայց կարծում եք, որ հանգստյան օրերի ընթացքում ուղղակի անհնար է կարգի բերել կազմվածքը, ապա սխալվում եք:
Մեկ-երկու ավելորդ կիլոգրամ կարելի է կորցնել նաև հանգստյան օրերի ընթացքում` մեկօրյա դիետայի օգնությամբ:
Ներկայացնում ենք մեկօրյա դիետայի մենյուի տարբերակներից մեկը:
Նախաճաշ` 1 խաշած ձու, կես արքայանարինջ (գրեյպֆրուտ), մեկ գավաթ սև սուրճ (առանց շաքարի ու կաթի):
Կեսօրին` երկու կրեկեր պանրի շատ բարակ երկու կտորով: Մեկ գավաթ սև սուրճ (առանց շաքարի ու կաթի):
Ճաշ` մեկ կտոր ոչ յուղոտ միս և ինչ-որ բանջարեղեն: Մեկ գավաթ սև սուրճ (առանց շաքարի ու կաթի):
Ընթրիք` 100գ հավի միս` առանց կաշվի կամ ձուկ: Ուտել խաշած կամ շոգեխաշած վիճակում: Մեկ բաժին եփած ծաղկակաղամբ:
Սպասվող արդյունք` Դիետայի օգնությամբ կկորցնեք առնվազն 1 կգ մեկ օրում: