17/11/2013 17:14
Շառլ Ազնավուրը խնդրել է բոլորին աջակցել Վարդան Պետրոսյանին
Աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրն իր ֆեյսբուքյան էջում դիմել է բոլորին՝ խնդրելով ստորագրել հանրագիր՝ ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի:
«Սիրելի ընկերներ,
Աջակցենք Վարդանին՝ այս հանրագիրը ստորագրելով, որպեսզի նա կարողանա շտապ վերադառնալ հիվանդանոց և ստանալ բուժօգնություն: Նա մեր բոլորի կարիքն ունի: Շնորհակալություն»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ դերասանը հոկտեմբերի 20-ին ավտովթարի մասնակից էր դարձել, ինչ հետևանքով 2 մարդ էր մահացել: Վարդան Պետրոսյանն այժմ կալանավորված է և գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:
Բազմաթիվ մարդիկ ստորագրահավաք են կազմակերպել` խնդրելով փոխել դերասանի խափանման միջոցը, քանի որ նա առայժմ վատառողջ է: