18/11/2013 14:11
Վարդան Պետրոսյանին քաղաքացիական հիվանդանոց են տեղափոխել
Դերասան Վարդան Պետրոսյանին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց, քանի որ սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել, որի համար համապատասխան մասնագետի խորհրդատվությունն է անհրաժեշտ: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վ. Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Նրա խոսքով` Վ. Պետրոսյանը գտնում է իրավապահ մարմինների հսկողության տակ:
Հարցին` ի՞նչ ակնկալիքներ ունի իրենց ներկայացրած վերաքննիչ բողոքի հետ կապված, փաստաբանը պատասխանեց. «Ակնկալքիներս մեծ են, որովհետև իրենք որևէ հիմք չունեին Վ. Պետրոսյանին կալանավորելու»:
Հիշեցնենք, որ դերասանը հոկտեմբերի 20-ին ավտովթարի մասնակից էր դարձել, ինչ հետևանքով 2 մարդ էր մահացել: Վարդան Պետրոսյանն այժմ կալանավորված է և գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:
Բազմաթիվ մարդիկ ստորագրահավաք են կազմակերպել` խնդրելով փոխել դերասանի խափանման միջոցը, քանի որ նա առայժմ վատառողջ է:
Նախորդող հրապարակում` Շառլ Ազնավուրը խնդրել է բոլորին աջակցել Վարդան Պետրոսյանին
Վարդան Պետրոսյանի փաստաբանը 500 հազար դրամ գրավ է առաջարկում