19/11/2013 13:00
Վազգեն Սաֆարյան. Հայաստանը կօգտվի Մաքսային միության 160 միլիոնանոց շուկայից
«Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը լուրջ խթան կհանդիսանա Հայաստանի տնտեսության զարգացման համար: Թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը ձգտում են կերտել քաղաքացիական հասարակություն, իսկ դա անհնար է անել առանց կայացած միջին խավի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը` ասաց «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նա նշեց, որ Հայաստանի գերխնդիրը աշխատատեղերի ստեղծման, տնտեսության վերազինման մեջ է և դա հնարավոր է անել անդամակցելով Մաքսային միությանը:
«Հայաստանը որոշում է կայացրել անդամակցել Մաքսային միությանը, սակայն իր դուռը չի փակել ԵՄ-ի առջև»,- ասաց Վ. Սաֆարյանը:
Նրա խոսքով` Ռուսաստանի հետ համագործակցելով` հայկական տնտեսության իրական հատվածը կզարգանա, կառաջանա կոոպերացիա և Հայաստանը կկարողանա օգտվել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի 160 միլիոնոց շուկայից: