21/11/2013 18:38
Վարդան Պետրոսյանը կմնա կալանքի տակ. Դատարանը մերժեց բողոքը
Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց դերասան Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքը: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ն. Բաղդասարյանը:
Նրա խոսքով` իրենց մերժման հիմնավորումները դեռևս հայտնի չեն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Եղվարդ-Երևան ճանապարհին: Բախվել էին Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:
Նախորդող հրապարակում` Դերասան Վարդան Պետրոսյանը «Սթրես» կենտրոնում է