Թիվ 71 դպրոցի աշակերտի եղբայր. Երեխան չպետք է պատժվի չարածի համար

28/11/2013 13:15

Թիվ 71 դպրոցի աշակերտի եղբայր. Երեխան չպետք է պատժվի չարածի համար


Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի 6բ դասարանի աշակերտ Հ. Ղ-ի ընտանիքի անդամները բաց նամակ են տարածել՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին ուղղված, որում ներկայացնում է ստեղծված իրավիճակի պատճառների մասին իրենց տեսակետը: Նամակի հեղինակներից, Հ. Ղազարյանի եղբայր Մակար Ղազարյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ երեխային չեն տեղափոխում այլ դպրոց կամ դասարան սկզբունքից ելնելով:

«Եղբայրս չպետք է մտածի, որ պետք է պատժվի մի բանի համար, ինչում անմեղ է: Իսկ այլ դասարան կամ դպրոց տեղափոխվելով երեխան այդպես է մտածելու: Այս հարցը ճիշտ մանկավարժական մոտեցում ցուցաբերելու դեպքում հնարավոր կլիներ կես ժամում լուծել, ինչը չի արվել: Այդ որոշումը սխալ կլինի նաև դասարանի մյուս աշակերտների համար, քանի որ նրանք կմտածեն, որ նման միջոցներով կարող են իրենց ուզածին հասնել»,- ասաց Մ. Ղազարյանը:

Նամակում, մասնավորապես, ասված է.

«Հարգարժա՛ն պարոն Անդրեասյան, ստիպված եմ գրում այս դիմումը` Ձեզ անհանգստություն պատճառելով` կապված «Նելսոն Ստեփանյանի» անվան թիվ 71 միջնակարգ դպրոցի 6-բ դասարանում ստեղծված անբարո և խիստ պայթյունավտանգ իրավիճակի հետ, որը հարթելու անկարող է նշված դպրոցի տնօրինությունը: Ցավոք, չեմ կարող շատ ամփոփ կերպով ներկայացնել եղելությունը, քանի որ բաց կթողնենք ողջ զազրելի պատկերը, այլ կփորձեմ հնարավորինս հանգամանալից ներկայացնել պատմությունը, քանզի «սատանան հիրավի թաքնված է մանրամասներում»: Դեպքերը ներկայացնում եմ ամենայն մանրամասնությամբ, նաև որպեսզի ի սպառ մերկացվի մի քանի ծնողների և դպրոցի տնօրինության կողմից եղբորս մեղսագրվող «մեղադրանքների» ողջ մեղկությունը:

Եվ այսպես, չարաբաստիկ պատմությունը սկսվում է նրանով, որ եղբայրս` Հարություն Ղազարյանը, այս ուսումնական տարվա (2013 - 2014) սկզբից թիվ 114 դպրոցից տեղափոխվում է թիվ 71 դպրոց` ուսումը շարունակելու` կապված ուսումնական հոսքերի հերթերի հետ (2-րդ հերթից տեղափոխվում է 1-ին հերթ): Ինչպես հետագայում պետք է պարզվեր, սույն դասարանում երեխաների, մասնավորապես` տղաների միջև անցած 5 տարիների ընթացքում ձևավորվել էին որոշակի հիերարխիկ կարծրացած հարաբերություններ, որոնք «սրբագրվել» էին ծնողական կոմիտեի մի քանի «առանցքային» ակտիվիստ ծնողների «բարձր» հովանավորությամբ:

Ստեղծված իրավիճակը ձեռնտու էր «բոլորին», քանի որ դպրոցի տնօրինությանը և դասվարին անհրաժեշտ չէին լրացուցիչ «անհանգստություններ», իսկ նշված ծնողներին ձեռնտու էր, որ իրենց երեխաները դասարանում ունենան իշխող դիրք (իրենց միջավայրում տարածված զազրելի բառապաշարով` լինեն լիդերներ): Եղբայրս` Հարությունը, լինելով բավականին ամուր և արդարամիտ բնավորության տեր երեխա, բնականաբար, չէր կարող հանդուրժել իր կամ որևէ ուրիշ աշակերտի նկատմամբ իշխող վերաբերմունք, և, այսպիսով, ինքնըստինքյան պետք է դառնար նշված արատավոր ծնողական կոալիցիայի «աչքի փուշը»:

Առաջ ընկնելով` ասեմ, որ, ցավալիորեն, դպրոցի տնօրինությունը, փոխանակ համարձակորեն պաշտպանելու արդարությունը և շարժվելու` համաձայն ուսումնամանկավարժական կանոնակարգի, հիմնավորապես որդեգրում է նվազագույն հոգսատարությունը պահանջող ուղին` տեղի տալով այդ ծնողական բնազդային, արատավոր ագրեսիային` անկախ նրանից, թե որքանով այդ ընթացքում կխախտվեն աշակերտի տարրական իրավունքները թե՛ որպես քաղաքացի, թե՛ որպես ուսումնական հաստատության սան: Եվ այսպես, եղբորս` նշված դասարան մուտքից չանցած մի քանի օր` տեղի է ունենում առաջին կոնֆլիկտը: Եղբայրս, ունենալով վատ տեսողություն (2.5 – 3.0 դպտր.), դասամիջոցին խնդրում է դասվարին, որպեսզի նստի առջևի թափուր նստարանին` գրատախտակը լավ տեսնելու համար, դասվարը, բնականաբար, թույլատրում է և հեռանում դասարանից: Այդ ժամանակ նրա առջև նստած տղաներից մեկը, որը հիշատակածս ծնողներից մեկի երեխան է, հրամայական կերպով ասում է եղբորս, որ դուրս գա այդտեղից, որովհետև «ըտեղ պիտի իրանց ախպերը նստի» (ներեցեք նման մեջբերումներ անելու համար, սակայն առանց դրանց` լիովին ընկալելի չի լինի ողջ լկտի և ամենաթող մթնոլորտը, որը, ինչպես հետագայում պետք է պարզվեր, թելադրվում և խրախուսվում էր ծնողական այդ կոալիցիայի կողմից, և որի առաջ աչք էր փակում ուսուցչական անձնակազմը):

Եղբայրս, տեղեկացնում է, որ վատ է տեսնում և թույլտվություն է խնդրել դասվարից, իսկ երբ իրենց բացակա ընկերը գա, դուրս կգա այդ տեղից, ինչին ի պատասխան` լսում է բազմաթիվ առումներով տարօրինակ ու շատ ֆոնային երևույթներ նախանշող հետևյալ հարցադրումը` «ի՞նչ դասղեկ, մենք քեզ ասում ենք, էդ քեզ հերիք չի՞»: Սակայն, ինչպես արդեն պարզ է, այս պահանջների ներկայացումը նպատակ չուներ իրենց ընկերոջ («ախպոր») նստատեղի ապահովությունը երաշխավորելու, այլ նպատակ էր հետապնդում իրենց գերիշխանությունը հաստատելու նորեկի նկատմամբ, ուստի խոսակցությունն այսքանով չի ավարտվում, այլ շարունակվում` վերածվելով լեզվակռվի և անպիջապես` ձեռնամարտի ու հրմշտոցի, որին միանում են ևս երկու հոգի իրենց ընկերներից (միևնույն ծնողական խմբավորման ծնողների տղաներից), ու սկսում երեքով հարվածներ հասցնել եղբորս: Սակայն, ցավոք, այսքանն էլ դեռ բավական չէր. միանում է չորրորդ դասընկերը, որը «բաժանողի» դիմակով առավելաբար սկսում է խոչընդոտել Հարությունի` եղբորս ձեռնարկած պաշտպանական միջոցները: Եվ այս ամենը... դասարանի կենտրոնում` աղջիկների ներկայությամբ, ինչը, ինչպես շատ չանցած պետք է զարմանալիորեն պարզվեր, ընդունված պրակտիկա է, որտեղ թույլատրված են ամենավերջին սեռական բնույթի բացահայտ հայհոյանքները դասարանի աղջիկների և... ուսուցիչների ներկայությամբ, ինչը, կարծեք թե, չի դիտարկվում վերջիններիս կողմից որպես, մեղմ ասած, արտառոց երևույթ:

Որոշ ժամանակ անց ներս է մտնում ուսուցիչը, պարզապես նստեցնում երեխաներին իրենց տեղերում և այսպիսով, առանց եղելությունը պարզելու, ավարտում այս հարցը: Բայց վեճն ու կռիվը շարունակվում են հաջորդ դասամիջոցին, արդեն առավել համակարգված կերպով: Եղբայրս, զգալով դեպքերի զարգացման ակնհայտ ուղղությունը, հասցնում է ձեռքը վերցնել ցուցափայտը, որի միջոցով փորձում է հեռավորության վրա պահել այդ չորս աշակերտներին, ինչը երկար չի տևում. կարճ ժամանակ անց նրանցից մեկը, գրիչի ծայրով ետևից հարվածելով եղբորս մեջքին (պատճառելով լուրջ վնասվածք) և ձեռքերը ոլորելով, խլում է ցուցափայտը: Դասվարը, գալով դասարան, նույնպես առանց մանրամասների մեջ մտնելու, շատ արագ «ավարտում» է վեճը, այնուհետև եղբորս տանում փոխտնօրենի մոտ, ով ասում է, թե այդ երեխաները «շատ հանգիստ» երեխաներ են, և ինքը չի հավատում, թե նրանք իրենց կարող էին նման կերպ պահել: Այնուհետև կանչելով այդ տղաներին` «հաշտեցնում» է նրանց և եղբորս:

Թվում էր` «ստուգատեսն» ավարտված է, բայց սրանք հետագայի լոկ ծիլերն էին, քանի որ այստեղ ոչ այնքան այդ երեխաների դիրքի խնդիրն էր դրված, որքան... նրանց ծնողների փառամոլության, որոնք պետք է ամեն կերպ խանգարեին ինքնուրույն և արժանապատվություն ունեցող որևէ տարրի գոյությունը դասարանում, որը կխոչընդոտեր իրենց տղաների մենիշխանությանը:
Դեպքերը շարունակում են ուղղորդված կերպով զարգանալ մեծ արագությամբ: Հաջորդ իսկ օրը ֆիզկուլտուրայի դասաժամին, երբ եղբայրս փորձում է հանդերձարանի կիսաբաց դռնով ներս մտնել, նրան տեսնելով` ներսում գտնվող նույն այդ ծնողների երեխաները անմիջապես հրում են իրեն և փակում դուռն իր վրա` թույլ չտալով ներս մտնել: Հարությունը սկսում է թակել դուռը ու խնդրել, որ բացեն այն: Սակայն ապարդյուն կերպով որոշ ժամանակ փորձելով հասկացնել այս պարզ խնդրանք-պահանջը` մեծ ճիգերով կարողանում է մի կերպ բացել դուռը: Որից հետո ներսում հավաքվածներից մի քանիսը հռետորաբար հարցնում են, թե ինչու է ուզում այդտեղ մտնել, և ասում, որ նա պետք է մտնի... կողքում գտնվող աղջիկների համար նախատեսված հանդերձարան (!!!): Դժվար է նույնիսկ երևակայել, թե ինչ աստիճանի հղփացած պետք է լինեն այդ տարիքի երեխաները նման բան ասելու համար, իսկ թե ինչ աստիճանի վիրավորական է նման արտահայտությունը տղա երեխայի համար, քննարկման առարկա նույնիսկ չեմ համարում: Դրանից հետո անմիջապես փորձում են նրան նորից դուրս հանել, բնականաբար սկսվում է հրմշտոց, որն ուղեկցվում է այդ միջավայրում բնական դարձած հայհոյանքներով: Եվ երբ հետևում կանգնած տղաներից մեկը, կռիվն ավելի թեժացնելով, հերթական ծաղրական վիրավորանքն է հասցնում, եղբայրս, այլևս չունենալով իրեն զսպելու որևէ ուժ, շրջվում և ձեռքով հարվածում է վերջինիս այտին: Այդտեղ ներս է մտնում ուսուցիչը և ամեն կերպ ջանում դադարեցնել ծեծկռտուքը (որը, բնականաբար, նույնիսկ այդ ժամանակ ուղեկցվում էր հայհոյանքներով` չխորշելով անգամ ուսուցչից): Վեճը, կարծեք թե, դադարում է, սակայն անընդհատ սպառնալիքներ են հնչում եղբորս հասցեին, թե վեճը դեռ չի ավարտվել և թե ինքը դեռ պետք է «պատասխան» տա:

Այտը վնասած երեխային տանում են բուժկետ, սառը թրջոց դնում և ուղարկում դասարան: Եղբայրս այդքանից հետո, մոռանալով իրեն հասցված ծայրաստիճան ստորացուցիչ վիրավորանքը, նստում է այդ տղայի կողքին, ներողություն խնդրում նրանից և ամեն կերպ ջանում քավել իր «մեղքը»: Այս ամենից հետո, բնականաբար, նույնպես առանց մանրամասների մեջ մտնելու (քանի որ դա լրացուցիչ «անհանգստության» առիթ կարող էր լինել մանկավարժների համար)` տնօրինությունը կանչում է Հարությունի ծնողներին: Վերջիններիս ներկայացվում է իրականությունից բիրտ ձևով կտրված և գլխիվայր շրջված պատկեր, որը պատմում և «հաստատում» են այդ ամենի մասնակից տղաները (ինչպես հետագայում կպարզվի, զարհուրելի կերպով ստել սովորեցնելը նրանց «դաստիարակելու» («անդաստիարակելու») անքակտելի մասն էր կազմում): Ըստ էության ձայն չտալով եղբորս (սեփական փորձով հետագայում պետք է համոզվեի, թե ինչպես կարելի է այդ միջավայրում երկու ժամ մեկ նախադասություն ասելու հնարավորության խնդրել, բայց այդպես էլ չստանալ...)` իբր «հաստատված» է համարվում իրենց կողմից ներկայացված սցենարը, որտեղ եղբայրս ներկայացվում է որպես ծայրաստիճան «մեղսագործ»: Հայրս ամոթահար սկսում է ներողություն խնդրել տնօրինությունից և հարված ստացած երեխայի ծնողից` խոստանալով, որ այլևս նման բան չի կրկնվի: Եղբայրս ակնհայտորեն ընկճված գալիս է տուն և, ինձ հետ խոսելով, բացահայտում ողջ զազրելի իրականությունը, ինչը բնականաբար անմիջապես հայտնում եմ ծնողներին: Ծնողներս անմիջապես ետ են գնում դպրոց և պատմում իրականությունը տնօրենին: Լսելով ողջ ճշմարտությունը` տնօրինությունը սկսում է խրախուսել և գովել եղբորս, որ այդքան քաջ է եղել և տուրք չի տվել այդպիսի ճնշումներին` միաժամանակ... ամեն կերպ հորդորելով շարունակություն չտալ այս ամենին (ցավոք, ինչպես հետո պետք է պարզ դառնար, դա արվում էր պարզապես բոլոր կողմերին հաճոյանալու և, ինչպես ասում են, «գլխի տակ փափուկ բարձ դնելու» համար, իսկ նրանց դիրքորոշումը կտրուկ փոխվում էր` ըստ իրավիճակային հարմարության): Ֆոնային իրականությունը, որը շատ չանցած պետք է դառնար աղաղակող բացահայտ, դեռևս այս փուլում նշմարելու համար ասեմ, որ այդ օրը դպրոց գնալու ճանապարհին ծնողներս, անցնելով հարված ստացած երեխայի ծնողի և երեխաների հայոց լեզվի ուսուցչի կողքով, լսում են, թե ինչպես է ծնողն ասում ուսուցչին, որ Հարությունին պետք է... «մեկուսացնել» դասարանից, ինչին ի պատասխան` ուսուցիչն ասում է, որ անկասկած հենց այդպես էլ պետք է անեն (վայ կրթօջախ, վայ բարքեր...): Սակայն երբ այդ խոսքերի վրա մայրս մոտենում է նրանց, ծնողն անմիջապես հեռանում է, իսկ ուսուցիչը սկսում է հանգստացնել մորս և հաճոյանալ` ասելով, թե Հարությունը իրականում «շատ էլ լավ է արել» և դեռ «քիչ» (մեջբերում եմ բառացի):

Թվում էր այսքանն արդեն ավելի քան բավարար է փոխադարձաբար ճանաչելու և հաշտության ու խաղաղ գոյակցության եզրեր գտնելու համար: Բայց... երիտասարդ կանանց փառամոլությունը ավերիչ է, և առաջինը հենց իրենց համար... Իսկ անտարբեր տնօրինության` չարիքին վճռականորեն չընդդիմանալը լավագույն գործակցությունն է վերջինիս:
Հաջորդ մոտ երկու շաբաթն անցնում են հարաբերականորեն խաղաղ մթնոլորտում, որի ընթացքում եղբայրս հասցնում է ծանոթանալ այդ դասարանում միևնույն ծնողների երես առած տղաների լկտի վարքի այլ «գոհարների». թե ինչպես են ծաղրուծանակի ենթարկում իրենց դասարան նոր եկած սիրիացի հայրենադարձ-փախստական աղջիկ աշակերտներին, չեն թողնում մտնել դասարան, ընդհուպ գետնին գցում, բռունցքով հարվածում դեմքին (այո՛, սարսափելի է անգամ պատկերացնելը): Իհարկե, դրանից հետո ամեն ստորություն գործադրելով` այդ երիտասարդ ծնողների տղաները գլխիվայր շրջում էին իրականությունը և այդպե՛ս միաձայն ներկայացնում ուսուցիչներին` պարտակելով կատարվող լկտիությունները:
Եվ ահա մոտ երկու շաբաթ անց տեղի է ունենում այդ ծնողների կողմից հրահրված հերթական միջադեպը: Երգեցողության դասաժամի ավարտին, երբ դասարանը բաժանված էր երեք մասի, և որոշակի մրցույթ էր կազմակերպվել նրանց միջև, եղբայրս նկատում է, որ հակառակորդ թիմին կես միավոր ուսուցիչը սխալմամբ ավել է հաշվել: Ասելով, որ գրատախտակին գրված միավորների մեջ փոքրիկ շփոթմունք կա, հակառակ թիմում գտնվող այդ ծնողներից մեկի տղան սանձարձակ կերպով հակադարձում է, թե «հիմա քեզնի՛ց կես բալ կհանեմ»: Եղբայրս զարմացած շրջվում և փորձում է պարզել, թե ում էր ուղղված այդ խոսքը, և ինչու է այդպես խոսում, ինչին ի պատասխան` «թե բա լավ եմ անում» «պատճառաբանությամբ» սկսվում է լեզվակռիվը, որը կարճ է տևում: Քիչ անց նույն տղան հարձակվում է եղբորս վրա, որը գտնվում էր մյուս շարքում, փորձելով խեղդել և գցել գետնին:

ՈՒսուցիչը մի կերպ բաժանում է նրանց, ինչից հետո, սակայն, վեճը չի դադարում. կանգնած ուսուցչի կողքին այդ տղան սեռական բնույթի հայհոյանք է հասցնում եղբորս ողջ դասարանի և ուսուցչի ներկայությամբ (շշմեցնող լկտիություններն ամեն քայլափոխի են) ու, կրկին խույս տալով ուսուցչից բղավոցով հարձակվում եղբորս վրա, որն էլ նրանից պաշտպանվելու համար ձեռքով հարվածում է վերջինիս, ինչի արդյունքում այս տղայի քիթն արյունոտվում է (այս փաստերը նշում եմ, որովհետև հետագայում ահա այսպիսի բաները ամենաստոր կերպով փորձ է արվում օգտագործել` «գիշատիչ-զոհ» պատկերը շրջելու, և եղբորս որպես «նախահարձակի» ներկայացնելու համար): Իսկ կռիվը ուսուցչի ներկայությամբ դեռ պետք է շարունակվեր ևս մի քանի րոպե մինչև դասի ավարտը: Բոլորը ցրվում են: Հաջորդ օրը դասարան է ներխուժում այդ տղայի մայրը և բղավելով ասում, թե գիտի արդյոք եղբայրս, որ իր տղայի քիթը... կոտրվել է (!!! սրան դեռ քիչ անց կանդրադառնամ):

Ու հրամցնում մի հնարանք, թե Հարությունը իր տղային ոչ թե ձեռքով է հարվածել, այլ հեռախոսով, ինչի մասին իբր ինքն իմացել է համադասարանցի Միքայելից (սա այն տղան է, ով ուսումնական տարվա սկզբին փորձում էր ապահովագրել «իրենց ախպոր» նստատեղը): Այնուհետև ավելացնում, թե «դու էդքան ուժ չունես, որ ուղղակի ձեռով խփես տղուս ու քիթը ջարդես» (կարծում եմ` արդեն վաղուց Ձեզ պարզ է սրանց բարոյական ու մտավոր որակը, բայց սպասվում է ավելին): Երբ եղբայրս ասում է այդ տղայի մորը, որ շատ է ցավում, եթե իրոք նման բան է պատահել, բայց երդվում (մեջբերում եմ բառացի) «իր բոլոր սրբություններով», որ հարվածը եղել է անզեն ձեռքով ու միայն պաշտպանվելու նպատակով, մայրը պատասխանում է` ասելով, թե «դու սրբություն չունես»: Նույն օրը դասվարն ասում է եղբորս, որ դասերի ավարտին կանչի հորը դպրոց: Եղբայրս, այս ամենից զարմացած, հետաքրքրվում է համադասարանցիներից, թե ինչպես կարող էր քիթը կոտրվել նման վեճի ժամանակ: Իրեն համադասարանցիներից մեկն ասում է, թե իրականում այդ վեճի ժամանակ «քիթը կոտրած» տղան մի պահ վայր է ընկել դեմքի վրա, ինչի հետևանքով, հնարավոր է, վնասեր քիթը: Եղբայրս զանգահարում է հորս` հայտնելով դասվարի պահանջը` ներկայանալ դպրոց: Տարեց հայրս կրկին հասնում է դպրոց, տեսնում է դասվարին և այդ տղայի մորը, ով, առանց երկար բարակ խոսել ցանկանալու, ասում է հորս, թե կա՛մ Հարությունը կմնա այդ դպրոցում, կա՛մ իր տղան:

Հայրս, եղածի համար ներողություն խնդրելով (առհասարակ լինելով մշտապես զիջող մարդ), որպես ավագ խորհուրդ է տալիս հարցերին այդպես կտրուկ և վերջնագրով չմոտենալ, այլ մշտապես փորձել գտնել հաշտության եզրեր: Հայրս նաև բազաթիվ անգամներ առաջարկում է հնարավորինս օժանդակել նրանց որդու շուտափույթ ապաքինմանը (եթե իհարկե նման բանի անհրաժեշտություն կար!, այդ ժամանակ հայրս դեռ տեղյակ չէր ողջ եղելությանը): Գալով տուն` եղբայրս ինձ և հորս պատմում է այդ երկու օրվա իրադարձությունները, որի ընթացքում անմիջապես ստանում ենք դպրոցից հեռախոսազանգ, թե տնօրենը կանչում է Հարությունի ծնողներին իր մոտ (կրկին! իգական բնազդը հանգիստ չի գտնում): Որոշում եմ ես էլ գնալ:

Առաջին անգամ պետք է իմ աչքով տեսնեի այդ վարքուբարքը... Մտնելով տնօրենի մոտ` տեսնում ենք տնօրենին, փոխտնօրենին և այդ տղայի մորը, որոնք խիստ անկիրթ կերպով սկսում են ծայրահեղ անհիմն և միտումնավոր կերպով ոտքից գլուխ ծայրեիծայր խեղաթյուրված «իրողությունների» մի ամբողջ տարափ տեղալ մեզ վրա, և դրանց վրա հիմնվելով` ներկայացնել եղբորս որպես... «հանցագործի»: Այնուհետև, առանց թողնելու, որ գեթ մի խոսք ասենք (բառի բուն իմաստով), ներկայացնում են այդ տղայի մոր կողմից «կայացված» որոշումը. «կա՛մ ձեր տղան է հեռանում դպրոցից, կա՛մ իմ տղան»: Մայրը, տնօրենն ու փոխտնօրենը վրդոված պնդում են («տուժող կողմ» երևալու համար), թե հիմա այդ երեխան պետք է վաղը վիրահատության ենթարկվի: Առաջ ընկնելով` ասեմ, որ այդ «վաղը» մեկ շաբաթ մնում է «վաղը», հետագայում դառնում` «չորս օրից», իսկ հետո...` 4 տարի (սրանից ավելի աբսուրդային ու տկար սուտ դժվար է երևակայել` «տուժող կողմ» երևալու համար): Այնուհետև գալիս են այդ կնոջ ամուսինն ու եղբայրը, վերջինս սկզբում փորձում է փողոցային ժարգոնով ու տրամաբանությամբ մի երկու չկապակցված միտք արտահայտել, բայց շատ արագ հասկանում է, որ հասցեների շփոթ ունի ու լռում:

Ամեն գնով, որևէ տեսակ լկտիությունից չխորշելով` իրենց երեխաներից դասարանային «լիդերներ» ստանալու երիտասարդական նողկալի մղում: Պետք է կրկին ու կրկին արձանագրենք, որ եղելությունները պարզելու համար ամենևին ջանք կամ հատուկ ունակություններ չեն պահանջվում ուսուցչական անձնակազմի կողմից, անհրաժեշտ է միայն այդպիսի կամք և երիտասարդ ծնողների ագրեսիային արդարամտությամբ ու օրինապաշտությամբ դիմակայելու վճռականություն, ինչը, ցավոք, չի դրսևորվում. լավագույն դեպքում որդեգրվում է կողքից դիտողի կարգավիճակ:

Ես այդ ընթացքում, ամենաանկիրթ ձևով ըստ էության չստանալով որևէ հերթ խոսելու, միայն կաբինետից դուրս գալիս կարողանում եմ բարձրաձայն արձանագրել, որ զրույցը կամ քննարկումը ոչ մի կերպ չկայացավ` դրսևորված կատարյալ անհասունության պատճառով, և հույս հայտնում, որ հետագայում մեկ ուրիշ անգամ կկարողանանք զրուցել (բարեբախտաբար կարողանում եմ այդ մթնոլորտում հավասարակշռությունից դուրս չգալ...): Այդ ընթացքում հայրս միայն հասցնում էր ասել, որ շատ է ցավում, եթե այդ տղայի քիթը վնասվել է, և առաջարկում իր օգնությունը, իսկ ավելին ասելուց ամաչելով` պարզապես կարմրում էր... Դուրս գալիս տեսնում եմ այդ տղային, ում քիթը (իբր) կոտրվել էր, որն արտաքինից կատարելապես անվնաս էր երևում (երբեք նման «կոտրվածք» ստացածի չեմ տեսել...) (բայց այդ ժամանակ չեմ համարձակվում կասկածս հայտնել` իրավիճակին ամեն դեպքում լուծում տալու և կոնֆլիկտը չխորացնելու նպատակով): Այդ տղայի հայրը և մենք հաշտեցնում ենք մեր երեխաներին` հետագայի համար խրատներ տալով, ինչի ընթացքում տղայի մայրը, շարունակելով չզսպել իր հաճախ սանձարձակության սահմանը հատող վարքը, կիսաբարձրաձայն հայհոյում և անպարկեշտ արտահայտություններ էր հասցեագրում կա՛մ իմ, կա՛մ եղբորս հասցեին, ինչին սակայն անդրադառնալը և պատասխանելը ինձ թույլ չէր տալիս դաստիարակությունս (առավել ևս` հորս ներկայությունը): Արդեն պարզ էր ինչի հետ գործ ունենք...

Հաշտությունը չկայացավ... Իրենց տղաների համար «խոչընդոտն» անհանդուրժելի էր...
«Կոտրվածք» ստացած տղայի մայրը լուր է տարածում, թե իր որդուն չի բերի դպրոց, քանի դեռ Հարությունին չեն հեռացրել: Ֆոնային տիրույթում գործի է դրվում ծնողական կոմիտեի ողջ զինանոցը` կենտրոնում ունենալով ծնողական կոմիտեի նախագահի և իր շուրջ համախմբված մի քանի այլ երիտասարդ ծնողների ուսումնական պրոցեսը փոթորկելու «լծակները»: Չեն խորշում անգամ «մանկապղծությունից»` սովորեցնելով և ուղղորդելով երեխաներին ակնբախ ու ակնհայտ Սուտը «հաստատել», երբ իրենց նման ուղղորդված հարց կտրվի` ձգտելով ազդել եղբորս հոգեկան աշխարհի և ճշմարտության ու արդարամտության` տարիների ընթացքում սերմանված արժեքների վրա` հանգեցնելով լիարժեք հիասթափության ազնիվ, խիզախ և շիտակ մարդու կերպարից... Ակտիվիստ ծնողները սկսում են սպառնալ տնօրինությանը և վերջնագրեր ներկայացնել. «կա՛մ մենք մեր տղաներին կհանենք դպրոցից, կա՛մ Հարությունը դուրս կգա»: Իսկ տնօրինությունը... չցանկանալով ճշմարտությունը համարձակորեն բացահայտել և պաշտպանել, սկսում է «խփել և՛ նալին, և՛ մեխին»` մեզ առանձին ասելով, թե «ախր դուք չեք տեսնու՞մ` ինչ որակի մարդկանց հետ գործ ունեք, մենք ի՞նչ կարող ենք անել (զարմանալի է !, բա էլ ո՞վ պետք է կարողանա)», իսկ ընդհանուրի մեջ պարտակողի դեր ստանձնելով, բռնելով նվազագույն հոգսատար ճանապարհը` անկախ նրանից, թե որքանով այն կհակադրվի արդարությանը:
Այսպիսով, տուրք տալով այս ճնշումներին` որոշ ուսուցիչներ այդ մի քանի օրերի ընթացքում սկսում են իրենց դրսևորել կատարյալ հակամանկավարժական, հակամարդկային և հակաբարոյական կեցվածքով` ձգտելով եղբորս հասցնել այնպիսի հոգեբանական իրավիճակի, որ մենք ինքներս մեր կամքով երեխային տանենք դպրոցից:

Օրինակ` ուսուցիչներից մեկը, տեղի ունեցած միջադեպի հետ կապված, դասարանում բղավելով, ասում է եղբորս, թե ինքը այնքան կծեծի եղբորս, միչև նա «խելքը գլուխը հավաքի», իսկ թե ուժն էլ չպատի, ապա «քացիներով կտա» (մեջբերում եմ իր իսկ բառերով), ինչը կրկնում է նաև մեկ այլ ուսուցիչ` ավելացնելով. «ընենց կչռփեմ, որ կծեփվես պատին ու լապատկով էլ չեն կարանա քեզ քերեն»): Մեկ ուրիշ անգամ ասում` «տղա ջան, ես քեզ խղճում եմ», կամ «երեխաներ (դիմում է դասարանին), մինչև էդ լավ էր, չէ՞, երբ մեր դասարանում կլյաուզնիկներ չկային...»: Մեկ այլ ուսուցիչ էլ` թե «դու մեկ-մեկ զուգարանում մտածի քո ապագայի մասին...» (ներեցեք նման լեքսիկոնի համար... պարզապես տառացի մեջբերված զարհուրելի խոսքեր են): Եվ այս ամենը` հատկապես դասարանում տրամադրություններ բորբոքելու ակնբախ նպատակով: Ի դեպ, ցանկացած խոսք եղբորս կողմից նման իրավիճակներում հրամցվում է որպես մեծին հակաճառել ու անմիջապես լռեցվում, նույնիսկ հանում են դասարանից դուրս: Մենք, կատարելապես տեղյակ լինելով այս ամենին, որևէ կերպ չէինք արձագանքում` հուսալով, թե որոշ ժամանակ անց կհանդարտվի: Բայց...

Գալիս է հաջորդ հեռախոսազանգը, որով դասվարը տեղեկացնում է, որ ծնողական ժողով պետք է լինի և կանչում է միայն ու միայն հորը (ցանկանում էին համեստ մարդու հետ գործ ունենալ): Հայրս, կարծելով, թե դա հերթական ժողով է, գնում է ժողովին, որտեղ հանկարծ իրեն բացահայտում են, որ դա արտահերթ ժողով է, կազմակերպվել է միայն ծնողների կողմից, որտեղ «Հարությունի՛ հարցը պետք է քննվի»: Ներկա էին միայն մոտ տասը կին, որոնց կորիզը կազմում էին այդ մի քանի տղաների «ակտիվ» մայրերը, և մեկ աղջիկ աշակերտի հայր: Եվ ահա, այս «ակտիվիստ» կանանցից մի քանիսը միանգամից հռետորաբար հայտնում են հորս, որ իրենք «որոշել են» (! փաստորեն, ակամայից մատնելով, որ որոշողն այդտեղ իրենք են), որ Հարությունը պետք է դպրոցից հեռանա, ինչից հետո, այդ կանանցից մեկը (ում տղան քիչ անց պետք է «աչքի ընկնի» իր աներևակայելի արտառոց արարքով) ցուցադրական կերպով բացում է դուռը, մատով ցույց տալիս դուռը և ասում հորս, որ այժմ նա «ազատ» է և կարող է գնալ: Ավելի մեծ անբարոյական վարք նման իրավիճակում դժվար է պատկերացնել երիտասարդ կնոջ կողմից: Այս դեպքերի առնչությամբ տնօրենը առանձին զրույցում ասում է հորս, որ ուշադրություն չդարձնի, «թող ինչ ուզում են անեն», «ինքն արդեն չգիտի` ինչ անի դրանց ձեռքը»:

Հայրս չափից շատ բարկանալով այս ամենի պատճառով` եղբորս այդ օրն ասում է, որ եթե մեկ անգամ էլ ինքը լսի, որ կռիվ է արել` անկախ նրանից` ճիշտ է, թե սխալ, ապա կարող է այլևս տուն չգալ: Մի քանի օր անց եղբայրս խիստ հուզված զանգում է հորը և ասում, թե չի գալու տուն, բայց չի կարող այս անգամ էլ լռել ու պատասխան չտալ: Բնականաբար բոլորս, զգալով պահի լրջությունը և թողնելով մեր բոլոր գործերը, անմիջապես շտապում ենք դպրոց: Որտեղ իմանում եմ եղբորիցս, որ այդ ակտիվ ծնողներից մեկի տղան, ում քիչ վերը հիշատակեցի, (ակնհայտորեն ծնողների կողից սովորեցված կերպով, որովհետև թեկուզև այս ամենից հետո եղբորս անկոտրում լինելն ու արժանապատվության զգացումը ճանաչած լինելով` անհնար էր նման բան խիզախեր) հայհոյել է եղբորս (ոչ ավել, ոչ պակաս)... մորը, այն էլ` ողջ դասարանի ներկայությամբ: Փաստորեն, այս անգամ արդեն փորձ էր արվել վերջնականապես այնպիսի բան անել, որ եղբայրս ուղղակի որևէ գերլարումով անգամ չկարողանար զսպել իրեն, և հենց դա էլ օգտագործեին եղբորս մեղադրելու և նախորդ բոլոր դեպքերում էլ որպես նախահարձակ և մեղավոր կողմ ներկայացնելը հիմնավորելու համար: Ուզում էին ստանալ «հանցագործ», որպեսզի հետո հնարավոր լիներ «պատժել»: Վերջին մոտեցումը, ի դեպ, եղբորս նկատմամբ շարունակվում է առ այսօր` պարբերաբար կոնֆլիկտներ հրահրելով և ծնողների և ուսուցչական անձնակազմի կողմից երեխաներին սովորեցված սցենարով ընթացող խմբակային զազրելի վարք դրսևորելով: Ահա՛ ստորաբար ձևավորված հանցածին միջավայր: Եվ այսպես, երբ հասանք տեղ, հավաքվել էին ուսուցիչները տնօրենը և երեխաները, իսկ այդ տղաներից մի քանիսը փորձում էին նախապես պայմանավորված (բայց վատ) սցենարով հրամցնել, թե իբր ոչ թե իրենք են նման հայհոյանք հասցրել, այլ... ընդհակառակը. իրենք պարզապես հակադարձել են այդ հայհոյանքը: Բայց փոխտնօրենի և մեր մի քանի դիպուկ հարցերից հետո անմիջապես սկսեցին շփոթվել ու հակասել իրենք իրենց, բոլորին արդեն պարզ էր իրականությունը: Իսկ քիչ անց փոխտնօրենն, ինձ մոտենալով, հաղորդում է, որ իրենք դասարանի հետ առանձնազրույցում արդեն պարզել են, որ իրոք այդ երեխան է եղբորս հայհոյել, և որ այլևս անհանգստանալու կարիք չկա. իրենք վերահսկում են իրավիճակը:

Այնուհետև «պատահաբար» հայտնվում են այդ մի երկու խիստ ակտիվ ծնողները, մեկն էլ` ամուսնու հետ (հայհոյանք տվողի հայրը), ով, նորից սկսելով արդեն իսկ ավարտված թվացող զազրելի «խաղը», վերստին շարունակում է պնդել, թե այդ եղբայրս է այդպիսի հայհոյանք հասցրել իր տղային: Ստիպված սկսվում է ժողով տնօրենի ղեկավարությամբ (թերևս իրական ղեկավարությունը այդ ծնողների ձեռքում էր) և դասարանի մասնակցությամբ: Այնուհետև այդ ծնողների նախապես մշակած սցենարով ու հրահանգներով հերթով բարձրանում են մեկ-երկու չափազանց ակտիվ և կեղծավոր համեստությամբ աչքի ընկնել ցանկացող երեխաներ, որոնք, իրենք իրենց ասածների և համեմած խոսքերի մեջ շփոթվելով, «հաստատում» են, թե այդ հայհոյանքը առաջինը հասցվել է Հարությունի կողմից:

Եղբայրս, ապշած այս ամենից, նայելով նրանց, մերթընդմերթ մոտենում էր այդպիսի «ցուցմունքներ» տվողներին` ասելով, որ նայեն իր աչքերին ու ազնվորեն կրկնեն իրենց ասածը. հավատը չէր գալիս, որ նման տականքություն հնարավոր է (դեռ չէր տեսել...), բայց երեխաներից ոմանց արդեն հասցրել էին վերջնականապես խեղաթյուրել: Երեխաներից մի քանիսը եղբորս հարցի վրա կարկամում էին, գլուխները կախում, մի քանիսը, նայելով ծնողներին և տնօրենին, վարժեցված կերպով կամաց ձայնով ասում «այո», իսկ առավելաբար նախընտորում ծնողների կամ տնօրենի հարցերին պատասխանել խմբային համաձայնով (унисон), որտեղ պատասխանողի անհատականությունն ընդգծված չէ (դեռևս ազնվությունը լրիվ չէր նահանջում երբեմն). զրկել էին երեխաներին իրենց անհատականությունից, էլ ինչ ավելի մեծ բան կարելի էր երեխաներից գողանալ: Իսկ երբ եղբայրս մոտենում էր «սուտ վկայություն տվող» որևէ աշակերտի և իր ապշանքն ու զարմանքը հայտնում` խնդրելով ազնվորեն կրկնել «վկայությունը», այդ ակտիվիստ ծնողները... կորցրած արդեն բոլոր բարոյական նորմերը և ցանկանալով ստեղծել ինչ-որ վատ բան անող երեխայի Պատրանք, եղբորս ամեն մի արարքի, շարժման կամ հայացքի արձագանքում էին ռեպլիկով ու բղավոցով` ձգտելով կաշկանդեցնել երեխային` մեղքի զգացում ներարկելով, իսկ համադասարանցիներին սցենարին չենթարկվելու որևէ հնարավոր փորձ թույլ չտալով: Երբ Սիրացի հայրենադարձ-փախստական երեխաներից մի երկուսը ոտքի կանգնելով փորձեցին իրենց իսկապես տեսածն ու լսածը հաղորդել, անմիջապես հետևեց այդ ծնողների լռեցնող արձագանքը. «իրանք հիմա ի՞նչ են հասկանում, թե ինչ է կատարվում, որ բան են ուզում պատմեն...»: Իսկ վերջում հերթով մոտենում էին երեխաներին ու ասում. «ես քեզ չեմ ասե՞լ, որ իրա հետ չշփվես ու չխոսաս»: Փաստորեն, ասել էին...
Տեսածս զարհուրելի էր...

Իհարկե, անկարելի էր իրավիճակն այլևս հանդուրժել և պետք էր դուրս գալ այդ ամենը տեսնելուց հետո առաջացած ապատիայից: Ընդամենը... մեկուկես րոպե պահանջվեց, որպեսզի բոլորի աչքի առջև մի քանի դիպուկ հարցեր տալով երեխաներին` հանգիստ բացվի արհեստականորեն սարքված թնջուկը, և ճշմարտությունը ջրի երես դուրս գա: Այս ամենը, իհարկե, ամեն կերպ խոչընդոտվում էր ծնողների ու տնօրենի կողմից. բայց համբերության բաժակը լցված էր, իսկ մեջտեղում մի կողմից դեռևս նոր ձևավորվող և բարու ու չարի մասին նոր-նոր պատկերացում կազմող եղբայրս էր, իսկ մյուսում` մի ամբողջ դասարան երեխաներ, որոնք կարող էին արդեն, ուր որ է, իրենց փորձով «սովորել», որ անբարոյականությունը կարող է «հաղթանակ» տոնել: Սրա համար անկասկած պետք չէին յուրահատուկ ունակություններ (ինչպես արդեն մեկ անգամ նշեցի), ցանկացած ուսուցիչ (մեծահասակ մարդ) կարող էր դա անել հաշված րոպեների ընթացքում, միայն ցանկություն և համարձակություն լիներ:

Այս բացահայտմանը հետևեց մի քանի ակնթարթ տևած լռություն` պայմանավորված այդ մի քանի ծնողների կողմից իրենց սատանայական «խաղը» տապալված տեսնելու գիտակցությամբ: Նպատակին (Հարությունին իրենց տղաների կողքին որպես «խոչընդոտ» չտեսնելը) կառչած մնալու համար մնում էր մեկ ելք` տապալել ժողովը ու ստեղծել վիճաբանություն (պատրանք), որպեսզի եղելությունը ամփոփված չհամարվի, ինչին էլ միանգամից լծվեցին մեր «բարեկիրթ» և «ազնվաբարո» ծնողները: Անմիջապես տեղներից վեր կենալով` սկսեցին բոլորով բղավել և քաոս ստեղծել, իսկ այդ վիրավորանք հասցրած տղայի հայրը նույնիսկ ցանկանում էր ինձ հետ հրահրել ֆիզիկական կոնֆլիկտ ` մոտենալով ինձ և հրել ցանկանալով, ինչն, իհարկե, չստացվեց: Այս ամենից հետո տնօրենին այլ ելք չէր մնում, քան բոլորին հեռացնելը դասասենյակից:
Դրան հետևում է այդ ծնողների կողմից տնօրենին` արդեն ծանոթ բովանդակությամբ վերջնագիր ներկայացնելը. «կա՛մ մենք, կա՛մ Հարությունը»:

Հաջորդ աշխատանքային օրը եղբորս տանելով դպրոց` քույրս դպրոցի մուտքի մոտ հանդիպում է իրենց սպասող տնօրենին, ով հրամցնում է իր կայացրած որոշումը. Հարությունը պետք է տեղափոխվի այլ դասարան, ինչը, բնականաբար, կտրականապես մերժվում է: Այս «որոշումը» ներկայացվում է որպես տնօրենի իրավասությունների մեջ գտնվող տիրույթի հարց:
Այս իրավիճակում առավել քան ակնհայտ է դառնում, որ տնօրինությունն ի վիճակի չէ, ըստ էության, արդարության առջև առանց կոպտագույնս մեղանչելու, կարգավորել այս իրավիճակը և այս անգամ էլ նախընտրելով նվազագույն «գլխացավանքի» ճանապարհը` «որոշում» է կայացնում եղբորս դասարանից տեղափոխելու վերաբերյալ, ինչը, սակայն, որևէ առողջ տրամաբանությամբ խստագույնս անթույլատրելի եմ համարում թե՛ բարոյական, թե՛ մանկավարժական և թե՛ օրինականության տեսանկյունից:

Այս բոլոր իրադարձություններում բազմակի անգամներ կոպտագույնս խախտվել են թե՛ բարոյական ամենից հասարակ նորմերը, թե՛ «Կրթության մասին ՀՀ օրենքի», «Հանրակրթության մասին ՀՀ օրենքի», «Երեխաների իրավունքների մասին» միջազգային հռչակագրի և «Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքի» բազում սկզբունքային կետեր և հոդվածներ:
Նկարագրված իրականությունը բովանդակող նմանօրինակ մեկ այլ դիմում ներկայացվել է Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչությանը:

Ձեզնից ակնկալում եմ հետևողականորեն վերահսկել Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժանմունքի` սույն գործի վերաբերյալ տարվող քննության ողջ գործընթացը և անհապաղ միջոցներ ձեռնարկել ստեղծված հակաբարոյական, հակամանկավարժական և հանցագործ ու հանցածին մթնոլորտը կարգի բերելու ուղղությամբ:
Ձեր հետևողական միջնորդությամբ իրավիճակը շուտափույթ կերպով շտկված տեսնելու ակնկալիքով...

Շնորհակալ եմ նախապես»:

Նրանք նաև հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«Սույնով ցանկանում եմ հայտարարել, որ օրերս որոշ լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը` կապված Երևանի թիվ 71 միջնակարգ դպրոցում տիրող իրավիճակի հետ, պարզապես լրագրողական անպատասխանատու, իսկ որոշ դեպքերում` ընդհուպ անբարո աշխատանքի խայտառակ արդյունք է:

Իրականության գլխիվայր շրջված պատկերը ձևավորվել է աշակերտներից մեկի` թշնաբար տրամադրված ծնողի կողմից թերթերից մեկի մի, մեղմ ասած, անբարեխիղճ լրագրողի` դպրոց հրավիրելով, որը, տեղում ծանոթանալով իրավիճակին, լսելով ու գրանցելով մեր կողմի խոսքը և մեր կողմից ընդհուպ ստանալով ճշմարտությունը բացահայտող էլեկտրոնային նամակ, այնուամենայնիվ կատարել է իրեն հրավիրողի պատվերը և ներկայացրել հրեշավոր կերպով կեղծված իրավիճակ` առանց ներկայացնելու նույնիսկ մեր խոսքը: Թե՛ լրագրողական, թե՛ զուտ մարդկային բարոյականության տեսանկյունից խստագույնս դատապարտելի սույն անորակ հոդվածը, լրատվամիջոցների կողմից պատճենվելով, տարածվում է և ներկայացվում որպես «օբյեկտիվ ճշմարտություն»:

Այնինչ` ճշմարտությունը կայանում է նրանում, որ նշված դպրոցի նշված դասարանի մի քանի երիտասարդ և կարիերիստ ծնողների հովանավորությամբ և տնօրինության լռելյայն համաձայնության ներքո հինգ տարի շարունակ սույն դասարանի տղաների միջև ձևավորվել էին արատավոր հիերարխիկ, կարծրացած հարաբերություններ, որտեղ փառամոլ ամբիցիաներով տառապող հիշյալ մի քանի ծնողների տղաները ունեին իշխող և ամենաթող կարգավիճակ. երբ նրանց թույլատրված էր անարգել կերպով դասարանի աղջիկների և ուսուցիչների ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ տալ իրենց կողմից պարբերաբար ճնշումների ենթարկվող երեխաների հասցեին և բռունցքով հարվածել ու լկտիությամբ անարգանքի ենթարկել անգամ աղջիկ երեխաներին, որոնց թվում նաև` Սիրիայից հայրենիք նոր վերադարձած մի քանի աղջիկ աշակերտների: Այս ամենը ձեռնտու էր նաև մանկավարժական կոլեկտիվին, ում համար կարևորը դասարանում տիրող իրավիճակի «անաղմուկությունն» էր, այլ ոչ` արդարությանը և ճշմարտությանը հետամուտ լինելու մանկավարժական տարրական նորմը: Իսկ դասարան նոր եկած Հարությունը դասարան ոտք դնելու առաջին իսկ օրերին հանդիպում է այդ «սուբորդինացիոն» հարաբերություններին ենթարկվելու հրամայական պահանջին, սակայն լինելով արդարամիտ և լուրջ կամքի ու տրամաբանության տեր անձնավորություն` բնականաբար չէր կարող հանդուրժել լկտի և իշխող վերաբերմունք դասարանի, այսպես կոչված, «լիդերների» կողմից (ներկայացված է իրենց ծնողների շրջանակում տարածված բառապաշարով), ինչը լուրջ խոչընդոտ էր իրենց ծնողների անբարո «փառամոլության» ճանապարհին:

«Խոչընդոտը» վերացնելու նպատակով առաջին իսկ օրերից այդ մի քանի ծնողների կողմից կազմակերպվում և ստոր կերպով ղեկավարվում էին շարունակական բնույթ կրող և լկտիության ու ստախոսության սահման չճանաչող և ընդհարումների մղող պրովոկացիաներ, որպեսզի այդ ամենի արդյունքում իրենց «խանգարող» աշակերտին կարողանան ներկայացնել որպես «հանցագործի», ինչից հետո արդեն շատ հեշտ կլիներ «պատժելը», իմա` հեռացնելը նրան իրենց ու իրենց երեխաների ճանապարհից: Հատկանշական է, որ այդ մի քանի ծնողների վերահսկողությամբ Հարությունի նկատմամբ իրականացվող բոլոր պրովոկացիոն ագրեսիաներից հետո իրենց երեխաներին սովորեցնում էին «միաբերան» հնչեցնել սարսափելի չափերի հասնող ՍՏԵՐ` ուղղակիորեն բռնաբարելով ողջ ճշմարտությունն ու իրականությունը` առանց գիտակցելու, որ դրանով սպանում են նաև իրենց երեխաների հոգին ու բարոյական աշխարհայացքը:

Ինչպես ասում էր Նացիստական Գերմանիայի պրոպագանդայի նախարար Իոսիֆ Գեբելսը, «որպեսզի հավատան քո ստին, այն պետք է լինի զարհուրելի չափերի»: Բոլոր դեպքերի մանրամասն նկարագրությունը բերված է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին և Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչությանն ուղղված մեր դիմումներում, որոնց էլեկտրոնային տարբերակները կարող ենք տրամադրել լրատվական միջոցներին` ծանոթանալու համար պատմության բոլոր մանրամասներին, քանի որ «Սատանան (և այն էլ` ինչպիսի) թաքնված է մանրամասներում»: Այդ փաստաթղթերում ներկայացվող ցանկացած դրվագի ճշմարտացիությունը պատրաստ ենք ապացուցել ցանկացած հետաքնության շրջանակներում:

Պետք է նշել նաև, որ «բոլոր» աշակերտների անունից խոսողները ընդամենը այդ մի քանի փառասեր ծնողների «լիդեր» երևալ ցանկացող երեխաներն են: Հիրավի հեղափոխությունները կատարվում են փոքրիկ խմբերի կողմից, որոնց անմտորեն հետևում են մնացյալը` հանրահայտ ֆիլմի «все побежали, и я побежал» սկզբունքով:

Անհրաժեշտ է նշել այս ողջ գործընթացներում տնօրինության անգործության և յուրաքանչյուր դեպքում նվազագույն «հոգսատարության» ճանապարհն ընտրելու հանգամանքը` անկախ նրանից, թե այդ ընթացքում որքանով կոտնահարվեն ու կտրորվեն երեխաների հիմնարար իրավունքները, ազատությունները և մանկական հոգիները:
Այսպիսով, կոչ եմ անում բոլոր լրագրողներին և լրատվամիջոցներին սեփական աշխատանքը կատարել` հավատարիմ մնալով մասնագիտական և բարոյական տարրական նորմերին և չարատավորել բարձրորակ լրագրության պատիվն ու բարի համբավը:

Հարգանքներով` Հ. Ղ.-ի ծնողներ»:

Նախորդող հրապարակում՝ Թիվ 71 դպրոցի աշակերտների ծնողները վերջնագիր են ներկայացրել տնօրենին

Քաղաքապետարանը պարզաբանում է 71 դպրոցի աղմկալի միջադեպը


 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:16 «Փաստ». Որոնք են եղել ամենաքննարկված նախագծերը Այսօր, 09:14 «Հրապարակ». Ագրարային համալսարանում մեծաքանակ կրճատումներ են սպասվում Այսօր, 09:11 «Հրապարակ». Ինչու էին իշխանական թիմում երեկ «բոցվում» Փաշինյանի վրա Այսօր, 09:08 «Փաստ». Ինչու է Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության բաժինների պետերից մեկն ազատվել աշխատանքից Այսօր, 09:07 «Հրապարակ». Բարոյական նորմերի խախտման հարցում ՔՊ թիմում աժիոտաժ է եղել, ոմանք վախեցել են, որ իրենց կեղտոտ սպիտակեղենն էլ կհանրայնացվի 27/12/2024 22:11 Արյան մեջ կալցիումի բարձր ցուցանիշը հանգեցնում է հիպերկալցեմիայի 27/12/2024 21:52 Անասունները փախել են գոմից, անասնապահը խաբել է, թե գողացել են 27/12/2024 21:32 Գերմանիայի նախագահը ցրեց Բունդեսթագը, արտահերթ ընտրություններ կանցկացնեն 27/12/2024 21:05 «Ծնվել եմ Արցախում». ծրագիր Արցախից տեղահանված տաղանդավոր երիտասարդ երաժիշտների համար՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ 27/12/2024 20:45 Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Շիրակում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Վայոց ձորում ձյուն է տեղում 27/12/2024 20:29 Հայաստանից Ռուսաստան ավիաչվերթները կիրականացվեն ըստ գրաֆիկի, Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը չի սահմանափակվի․ ՏԿԵՆ 27/12/2024 20:14 Սրատուտային վարակի՝ էնտերոբիոզի առաջացման պատճառներն ու ռիսկի գործոնները 27/12/2024 19:54 Շանթ Սարգսյանը կիսում է առաջին հորիզոնականը Վոլոդար Մուրզինի, Լենիեր Դոմինգեսի և Դանիել Նարոդիցկու հետ․ Աշխարհի արագ շախմատի առաջնության առաջին խաղային օրվա արդյունքները 27/12/2024 19:36 Ստեփանակերտի քաղաքապետին առաջադրված մի աբսուրդ մեղադրանքը փոխվել է մեկ այլ՝ նույնքան աբսուրդ մեղադրանքի 27/12/2024 19:15 Ռոբերտ Քոչարյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավորները քննարկել են ներքաղաքական խնդիրները, արտաքին խորացող մարտահրավերները 27/12/2024 19:01 Հայաստանի կառավարությունը 2,5 միլիոն դոլար կծախսի՝ պաշտպանվելու Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի արբիտրաժային գործով 27/12/2024 18:46 Հարգանք ու լավագույն ցանկություններ կարևոր առաքելություն ունեցողներին՝ դիրք պահող, երկիր պահող մարդկանց․ Տիգրան Աբրահամյան 27/12/2024 18:29 Միրզոյանը Լիտվայի արտգործնախարարի հետ քննարկել է՝ ինչպես խորացնել ՀՀ-ԵՄ հարաբերությունները 27/12/2024 18:15 «Հայտ ներկայացնել և Հայաստանը դարձնել BRICS-ի գործընկեր պետություն»․ Հանրային նոր նախաձեռնություն 27/12/2024 17:58 Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար 27/12/2024 17:45 Նիդեռլանդներից Հայաստան ուղարկված ծանրոցում թմրամիջոց է հայտնաբերվել 27/12/2024 17:25 «Փաշինյանը ժողովրդի աչքերին նայելով՝ խաբում է»․ Վարդան Օսկանյանը ներկայացրեց բանակցային պրոցեսի հիմք հանդիսացող փաստաթուղթը, որում ամրագրվել էր Արցախի ինքնորոշման իրավունքը 27/12/2024 17:10 Մալաթիայի բնակարաններից մեկում հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրանյութեր, ներարկիչներ, էլեկտրոնային կշեռքներ 27/12/2024 16:56 «Չենք խոչընդոտում դպրոցներում պարգևավճարների տրամադրմանը»․ ԿԳՄՍՆ 27/12/2024 16:41 Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են ապրել 27/12/2024 16:26 «Կոչ ենք անում դատապարտել ՀՀ իշխանությունների գործողությունները»․ Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ին ու միջազգային հանրությանը՝ Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելու կապակցությամբ 27/12/2024 16:18 Կոբախիձեն բանտով է սպառնացել Զուրաբիշվիլիին, եթե վերջինս հրաժարվի լքել նախագահական նստավայրը 27/12/2024 16:07 Հենրի Ավագյանը՝ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստների հնգյակում 27/12/2024 15:52 Ազատազրկված անձանց հարազատներին խնդրում ենք հանձնուքները հնարավորինս շուտ փոխանցել. ՔԿԾ 27/12/2024 15:33 Վլադիմիր Սանոսյանը՝ Հայաստանի 2024թ․ լավագույն ֆուտզալիստ 27/12/2024 15:16 Անհետ կորածների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան, Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում էին պահանջում 27/12/2024 15:05 Դատախազությունն իր երկու բացառիկ լիազորությունների շրջանակում 2023-2024 թվականներին պետությանն է վերադարձրել 30 միլիոն ԱՄՆ դոլարը գերազանցող գույք և ֆինանսական միջոցներ. Աննա Վարդապետյան 27/12/2024 14:54 Հայաստանը ներկայացվել է իտալական La Repubblica պարբերականում 27/12/2024 14:45 Ռուբեն Նազարեթյանը՝ Ֆուտզալի Հայաստանի 2024 թ․ լավագույն մարզիչ 27/12/2024 14:43 Անազատության մեջ գտնվող ծնողները երեխաների համար պատրաստել էին ամանորյա անակնկալ՝ «Անխելք մարդը» հեքիաթի բեմականացումը 27/12/2024 14:37 Պայթած մեքենայում վիրահատված կնոջ են թաքցրել․ մանրամասներ 27/12/2024 14:23 Ստեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել 27/12/2024 14:11 Գառնիի սկզբնամասում տուն է այրվել, հայտնաբերվել է մոխրացած դի 27/12/2024 14:06 Սրբուհի Գալյանն ու ՌԴ դեսպանն անդրադարձեն են երկու երկրներում պատիժը կրող քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը 27/12/2024 14:01 Բլոգեր 222 lava-ն տուգանվել է 109 մլն դրամով․ իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն․ ՊԵԿ 27/12/2024 13:59 Վրեժ Մխիթարյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ 27/12/2024 13:52 ՀՀ-ն կունենա Զբաղվածության ռազմավարական ծրագիր՝ 2025-2031 թթ. համար 27/12/2024 13:45 Սիգի ապօրինի որսի կանխարգելման ընթացքում առգրավվել են 32 լողամիջոց, 695 կգ ձուկ. ԲԸՏՄ 27/12/2024 13:36 Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումը կարգելվի 6 ամիս ժամկետով 27/12/2024 13:34 9 միլիոն 338 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասը, որը գտնվում է Աղավնաձորում, ամրացվեց Պետգույքի կառավարման կոմիտեին 27/12/2024 13:26 Խնդրում եմ պարզեք՝ վարչապետի տիկինը կամ, իր ասելով՝ զուգընկերը, մինչև 2018թ.-ը միայնակ մայրության թոշակ ստացե՞լ է, թե՞ ոչ. Սրբազան (Տեսանյութ) 27/12/2024 13:10 Արտահերթ ընտրություն, հերթական ընտրություն․ մեզ դրանք բացարձակ հետաքրքիր չեն. Սրբազան 27/12/2024 13:05 Յուրաքանչյուր հեռարձակող ինքն է որոշում, թե երբ ու ինչ հերթականությամբ հեռարձակի ուղերձները. Հ1-ի պարզաբանումը՝ Կաթողիկոսի ամանորյա ուղերձի վերաբերյալ 27/12/2024 13:00 Ամանորին մարզերում և Երևանում ձյուն չի գա 27/12/2024 12:52 Հայաստանում ներդված գործիքը կարճ ժամանակահատվածում ապահովել է ապօրինի ձեռք բերված գույքերի վերադարձը դեպի ՀՀ. Գալյան (Տեսանյութ) 27/12/2024 12:37 Դդմաշենի գազալցակայանում ավտոմեքենա է պայթել 27/12/2024 12:27 ԱԺ նախագահի մայրը հայհոյում և թքում է, քաղաքապետի հայրը՝ տգեղ խոսում, պատկերացրեք՝ իրենց ընտանիքներում ինչ խոսակցություններ են լինում. Սրբազան (Տեսանյութ) 27/12/2024 12:20 Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ 27/12/2024 12:11 Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ 27/12/2024 12:10 Այն ժամանակ, երբ կհայտարարենք հրապարակներ դուրս գալու մասին, ուրեմն ամեն ինչ վերջացած պետք է լինի. Սրբազան (Տեսանյութ) 27/12/2024 12:02 2024-ն աճի ու զարգացման տարի էր. նախկինում գերարագ աճից հետո վերադառնում ենք տնտեսական աճի նորմալ մակարդակին. ԿԲ նախագահ 27/12/2024 11:58 2025-ին, ըստ աստվածաշնչյան պատումի, լրանում է 7 տարվա երաշտի շրջանը, և սկսելու է առատության ու լիության շրջանը. Սրբազանն ամփոփեց տարին (Տեսանյութ) 27/12/2024 11:48 Մայրը ոստիկանությանը հայտնել է, որ 17-ամյա Դ․ Ս․-ն իր 13-ամյա դստեր հետ սեռական հարաբերություն է ունեցել 27/12/2024 11:31 Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին 27/12/2024 11:25 Եվրոպան պետք է պատժվի բոլոր հասանելի միջոցներով. Մեդվեդև 27/12/2024 11:14 Գլխավոր դատախազության վարչական շենքում կգործի ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումը՝ Իրավաբանական լաբորատորիան 27/12/2024 11:12 LIVE. Բագրատ Սրբազանի տարեվերջյան ասուլիսը 27/12/2024 11:04 Ռուսաստանի մի շարք օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է 27/12/2024 10:55 Խեղկատակին լուրջ չեն վերաբերվում, հակառակ դեպքում այնպես կպատժեին, որ կերազեինք Սիրիա լինել. Դանիելյան 27/12/2024 10:48 ՊՆ-ն մրցույթ է հայտարարում 27/12/2024 10:47 Այսօր կեսօրից հետո սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, Երևանում՝ թաց ձյուն և ձնախառն անձրև 27/12/2024 10:42 Իշխանությունը վախենում է Ամանորին Հ1-ի եթերում հնչեն Արցախ, Արցախի Հանրապետություն արտահայտությունները. Գեղամ Մանուկյան 27/12/2024 10:29 «Բաքվի բանտում է սկզբունքների, քաղաքական դիրքորոշման և գաղափարական նվիրվածության պատճառով». այսօր Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է 27/12/2024 10:21 Օրենքի խախտմամբ օտարված հողամասը վերադարձվել է պետությանը. շուրջ 730 միլիոն դրամ արժողությամբ հողամասի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը 27/12/2024 10:14 Եթե մեր երկրում էթիկական հավասարակշռություններ չլինեն, դա էական արտաքին և ներքին ռիսկեր է գեներացնելու․ Նիկոլ Փաշինյան 27/12/2024 09:56 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 27/12/2024 09:24 Ես պատահականություն կհամարեի, եթե լսած չլինեի՝ ինչպես էր Ավինյանը լրատվամիջոցներին «աղբանոց» անվանում, իրեն քննադատողներին համեմատում ճանճերի հետ․ Մարությանը՝ քաղաքապետի հոր ձևակերպումների մասին 27/12/2024 09:05 Դժվար էլ որեւէ բան օգնի․ Աննա Հակոբյան 27/12/2024 09:02 «Հրապարակ». Սյունիքի մարզպետի և Կապանի քաղաքապետի լարված հարաբերությունները նյարդայնացնում են նաև մարզպետարանի աշխատողներին 27/12/2024 09:00 «Ժողովուրդ». Ճանճերին ու պաշտոնյաներին սատկացնում են նույն գործիքով՝ թերթով 27/12/2024 08:59 «Հրապարակ». Ինչու է Աննա Հակոբյանը հետաձգել ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպումը 27/12/2024 08:57 «Ժողովուրդ». Փաշինյանը շարունակում է քինախնդրորեն պայքարել ընդդեմ Հայոց եկեղեցու 27/12/2024 08:53 «Հրապարակ». ՔՊ-ում շունչները պահած սպասում են, թե ում «դատաստանն» է տեսնելու Փաշինյանը 27/12/2024 08:51 «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի հաստատած կարգը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը 27/12/2024 08:49 «Հրապարակ». Ինչո՞ւմ է մեղադրվում Ջրային կոմիտեի ղեկավար, Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գևորգյանը 26/12/2024 22:14 ՆԳ նախարարը մասնակցել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների Ամանորի միջոցառմանը 26/12/2024 21:40 Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիա է ստորագրվել 26/12/2024 21:08 Հայրս բավական տգեղ պատասխաններ է հնչեցրել, ներողություն եմ խնդրում. Տիգրան Ավինյան 26/12/2024 20:42 Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը Հանրային հեռուստաընկերությամբ. Թաթոյան 26/12/2024 20:24 Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում հիվանդությունների նոր միջազգային դասակարգման 11-րդ վերանայման մեջ 26/12/2024 19:57 Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է ավարտական փուլում գտնվող ծրագրերի շինարարական հրապարակներ 26/12/2024 19:33 ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր 26/12/2024 19:26 Անահիտ Մանասյանը Գյումրիում հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ. քննարկել մարզում ՄԻՊ տարբեր ոլորտներում առկա խնդիրները 26/12/2024 19:06 Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան 26/12/2024 18:57 ՄԻՊ ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագիրը քննարկվել է համակարգող խորհրդի նիստում 26/12/2024 18:49 Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել 26/12/2024 18:28 Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ 26/12/2024 18:17 Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել 26/12/2024 17:46 Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև 26/12/2024 17:42 130 000 դրամի աջակցություն՝ սահմանամերձ Ջաղացաձոր համայնքում 24 ամենախոցելի տնային տնտեսություններին. ԿԽՄԿ 26/12/2024 17:34 Ֆիքսված ինտերնետ, հեռուստաալիքներ, բջջային կապ, հավելվածներ՝ «RED»փաթեթում 26/12/2024 17:04 Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում 26/12/2024 16:54 Սրբուհի Գալյանը կարևորել է ՀՀ արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի հետևողական աջակցությունը 26/12/2024 16:46 Տոնական օրերին մի՛ չարաշահեք աղը. Առողջապահության նախարարություն 26/12/2024 16:35 Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը. հայտարարություն

Տվյալ բաժնի վերջին նյութերը