29/11/2013 12:58
Սեֆիլյան. Չենք մասնակցելու Պուտինի դեմ ցույցերին ու «խամաճիկների» ծրագրերին
Մենք կողմ ենք «ո՛չ, ո՛չ» սկզբունքին և դեմ ենք, որ Հայաստանն անդամակցի որևէ վերպետական կազմակերպության: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստանի եվրաինտեգրման մասին ասաց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Նախախորհրդարանի նախագահության անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
«Սխալ է, որևէ վերպետական կազմակերպության անդամակցելն ու այսօր մենք մեր ամբողջ ուժը պիտի կենտրոնացնենք ներսում` պետության ստեղծման գործում»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին Հայաստան, հրամանատարը հստակեցրեց` Նախախորհրդարանը չի մասնակցելու ընդդեմ Պուտինի բողոքի ցույցերին.
«Այդ ցույցերն այս կամ այն ուժերին արջի ծառայություն մատուցել կլինի և Նախախորհրդարանը չի խառնվելու «խամաճիկների» ծրագրին: Մեր խնդիրը մեր ներսում ենք լուծելու և որևէ կայսրության ներկայացուցչից պահանջելու կամ նեղանալու խնդիր չենք տեսնում»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանն ու ավելացրեց.
«Մի քանի ուժեր բողոքի ակցիաներ անցկացնելով, ուղղակի խամաճիկների դեր են կատարելու»:
Նախորդող հրապարակում՝ Վլադիմիր Պուտինը պետական այցով Հայաստան կժամանի դեկտեմբերի 2-ին
Դիմշաշկեքով, պզիկներով բիբարաջրով և ռագատկեքով կդիմավորեն Պուտինին