Սերժ Սարգսյան. Եվրոպական մոդելի Հայաստանը մեր գիտակցված ընտրությունն է

29/11/2013 15:16

Սերժ Սարգսյան. Եվրոպական մոդելի Հայաստանը մեր գիտակցված ընտրությունն է


Նախ և առաջ շնորհակալություն եմ հայտնում Լիտվայի իշխանություններին ու Եվրոպական Հանձնաժողովին՝ Արևելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովը հյուրընկալելու և բարձր մակարդակով կազմակերպելու համար: Վիլնյուսում Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների երրորդ գագաթնաժողովին ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Արևելյան գործընկերության ծրագրի հնգամյա պատմությունը վկայում է այս ձևաչափի անհրաժեշտության և կենսունակության մասին: Այն արդյունավետ կերպով համալրում է համաեվրոպական համագործակցության ճարտարապետությունը՝ հնարավորություն ընձեռելով եվրոպական ընդհանուր արժեքների հիման վրա որակապես նոր, առավել սերտ ու ընդլայնված հարաբերություններ կառուցելու համար: Այդպիսի հարաբերությունների ձևավորումը Հայաստանի ու հայ ժողովրդի հոգևոր-մշակութային և պատմա-քաղաքական ժառանգության կանչն է, մեր հասարակության՝ գիտակցված պահանջարկը:

Արևելյան գործընկերությունը հնարավորություն տվեց նոր թափ հաղորդել ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա մեր պետության ու հասարակության արդիականացմանն ուղղված ջանքերին: Այն խթանեց մեր լայնածավալ բարեփոխումների օրակարգը: Որպես չափելի արդյունք կնշեմ ընդամենը վերջին մեկ ու կես տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած երեք խոշոր ընտրական գործընթացները, որոնք նոր նշաձող սահմանեցին այս ոլորտում՝ էապես ամրապնդելով Հայաստանի ընտրական համակարգը:

Վիլնյուսի գագաթնաժողովի հռչակագրով մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը շարունակելու նոր թափ հաղորդել մեր երկրներում իրականացվող բարեփոխումներին: Հայաստանը վճռական է շարունակելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների առանցքը կազմող խորքային և լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ տնտեսական մրցակցության ապահովմանը, կառավարության գործունեության թափանցիկության բարձրացմանը, դատական համակարգի անկախության ապահովմանը, խոսքի ազատության երաշխավորմանը, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: Եվրոպական մոդելով Հայաստանի պետականության կառուցումն ու ամրապնդումը մեր գիտակցված ընտրությունն է եղել, և այդ գործընթացն այլևս անշրջելի է»,-ասել է Սերժ Սարգսյանը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:20 «Ուրարտուն» հաղթել է «Արարատին» և ամրապնդվել առաջին տեղում Այսօր, 21:00 Դիաբետիկ ռետինոպաթիա․ վաղ փուլերում ախտանշաններ կարող են չլինել Այսօր, 20:33 Արարատյան դաշտում հողի մակերևույթին մինչև - 5 աստիճան կլինի Այսօր, 20:07 Ֆիլիպիններում «Տրամի» փոթորկի հետևանքով 81 մարդ է զոհվել, 34-ն՝ անհետ կորել Այսօր, 19:45 Մեծ Բրիտանիան մտահոգված է՝ անօրինական ներգաղթյալների թիվն աճել է Այսօր, 19:22 «Իսրայելի գործողությունը սեփական վախի ցուցադրումն էր, ուրիշ ոչինչ»․ Իրանցի գեներալ Այսօր, 19:01 Պուտինը հայտարարել է՝ Ռուսաստանի զինուժը հարձակողական գործողություններ է իրականացնում բոլոր ուղղություններով Այսօր, 18:41 Նստանյարդի բորբոքում. Ի՞նչ անել, եթե ցավերը չեն մեղմանում Այսօր, 18:22 Ճամբարակում ձյուն է տեղում Այսօր, 18:03 Եգիպտոսն անհանգստացած է՝ Մերձավոր Արևելքում լարվածության աճը կարող է հանգեցնել նոր լայնածավալ պատերազմի Այսօր, 17:42 Մարտակերտի քաղաքապետին 5 ամիս շարունակ մեղադրյալի կարգավիճակում պահելը ունեցել է բացառապես քաղաքական վրեժխնդրության շարժառիթ․ Փաստաբան Արսեն Բաբայան Այսօր, 17:21 Իրանում հայտարարել են՝ իրենց դեմ կիրառված իսրայելական գրեթե բոլոր կործանիչները և անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են Այսօր, 17:06 Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին ընտրությունների օրը չի կարողանում կապ հաստատել ՆԳ նախարարի հետ․ ստիպված տեսաուղերձ է հրապարակել Այսօր, 16:47 5,5 մագնիտուդով երկրաշարժ` Չինաստանում Այսօր, 16:32 Ըմբիշ Մանվել Խնձրցյանն աշխարհի առաջնությունում հաղթեց թուրք մրցակցին Այսօր, 16:14 Բերդի նախկին համայնքապետի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է առանց քրեական գործի առկայության Այսօր, 16:03 Ավտովթարից մահացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը Այսօր, 15:58 ՌԴ Լիպեցկի մարզում գաղութից փախել է վեց բանտարկյալ Այսօր, 15:55 Կայարանում բախվել են թիվ 97 երթուղին սպասարկող «Zhong Tong»-ն ու «Nissan»-ը. կա վիրավոր Այսօր, 15:50 Դիանա Լեփեջյանին Թուրքիայում շնորհվել է գլխավոր՝ «Տիեզերքի Ֆոտոմոդել» մրցանակը Այսօր, 15:42 Ծնվել է Սամվել Ալեքսանյանի թոռնուհին. ո՞ւմ անունով են կոչել փոքրիկին Այսօր, 15:26 «Բախտի տերը» . կատակերգություն՝ դրամատիկ լուծումներով Այսօր, 14:56 ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Մոսկվայի օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման կենտրոն Այսօր, 14:36 Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր Այսօր, 14:19 Իրանը հայտարարել է, որ կօգտվի Իսրայելին պատասխանելու իր իրավունքից Այսօր, 14:15 Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիայի օրվա առթիվ Այսօր, 13:48 Սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով Այսօր, 13:41 Բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել գծերի մոտ հայտնված հետիոտնին․ նա մահացել է Այսօր, 13:37 Սևանում «Lada»-ն շրջվել է և հայտնվել կամրջի շինարարական աշխատանքներ իրականացնողների տարածքում Այսօր, 13:20 «Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել Այսօր, 12:58 44-օրյա պատերազմի մասնակիցների նկարներ ներկած 62-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:35 Վրացական ընտրություններում որոշվելու է՝ արդյոք ՀՀ-ն ընդհանուր սահման ունենալո՞ւ է ԵՄ-ի հետ, թե՞ ոչ. Սարգսյան Այսօր, 12:20 ԱՄՆ-ն հայտարարել է, որ չի մասնակցում Իրանի դեմ Իսրայելի հարվածներին Այսօր, 11:54 Խոշոր ավտովթար՝ Ավշարում․ վիրավորների մեջ երեխա կա Այսօր, 11:49 «Միշա Գյուրջյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը քաղաքականացված շահարկումների տեղիք է տվել»․ՔԿ-ի պարզաբանումը Այսօր, 11:23 Ձմռան և աշնան հանդիպումը. Գագիկ Սուրենյանի նոր հրապարակումը Այսօր, 11:08 Իրանական կողմը չի հաստատում պաշտոնական Թել-Ավիվի պնդումը 20 թիրախի խոցման վերաբերյալ Այսօր, 10:52 Հայ Առաքելական եկեղեցին ոգեկոչում է տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրը Այսօր, 10:25 ԵԽ-ն 453 «կողմ» ձայնով Բաքվին կոչ արեց ազատ արձակել հայ գերիներին եւ ապահովել ԼՂ հայության վերադարձը (Տեսանյութ) Այսօր, 10:22 Վրաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները Այսօր, 10:20 «Ժողովուրդ». Իշխանությունը գիտնական երկու անդամի թեկնածուների փնտրտուքի մեջ է Այսօր, 10:09 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է Այսօր, 10:08 «Հրապարակ». Կապանի ՔՊ կառույցում «չիստկան» ավարտին է մոտենում Այսօր, 10:07 «Ժողովուրդ». Իսկ ո՞րն է լինելու հաջորդ քայլը Այսօր, 10:05 «Հրապարակ». Փաշինյանն է ուզում Արփինե Սարգսյանին նշանակել, որն ավելի սերտ կապեր ունի նախկինների հետ Այսօր, 09:58 «Փաստ». Փաշինյանը Կազան մեկնել էր գերազանցապես Ալիևին տեսնելու և նրա հետ ինչ-ինչ մանրամասնություններ տետատետ «փսփսալու» համար Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Երբ Փաշինյանն Արմավիրի մարզի դպրոցներում կոռուպցիա էր փնտրում, մտքով չէր անցնում, որ այն Արմավիրի համայնքապետարանում է Այսօր, 09:49 «Հրապարակ». Ծառայություններ մատուցած անձանց չեն գնահատում, այլ միայն «օգտագործում» են Այսօր, 09:48 «Փաստ». Ընդդիմության միասնական ու հավաքական նպատակը մեկը պիտի լինի. այսպիսի իշխանության դեմ, այլ ոչ թե միմյանց դեմ Այսօր, 09:46 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը նոր բան չի ասել Այսօր, 09:40 «Հրապարակ». ՊԵԿ-ը ստուգումներ է արել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ընտանիքին պատկանող ռեստորանում 25/10/2024 22:51 Թրոմբոցիտոպենիա․ հաճախ ասիմպտոմատիկ է, բայց կարող է կյանքին վտանգ ներկայացնել 25/10/2024 22:37 Կացինով կոտրել է հարևանի «Նիվա»-ի ապակիները 25/10/2024 22:22 ՄԱԿ-ում ու ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչներ են նշանակվել․ Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել 25/10/2024 22:08 Փաշինյանը խորհրդարանում հանդիպում է անցկացրել ՔՊ պատգամավորների հետ 25/10/2024 21:49 Կրեմլից հայտարարել են՝ Վլադիմիր Պուտինի և Իլոն Մասկի գաղտնի խոսակցությունների մասին տեղեկությունները կեղծ են 25/10/2024 21:31 Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել. Ամերիաբանկը Տուն էքսպոյում է (Տեսանյութ) 25/10/2024 21:20 Շղթայական ավտովթար և վրաերթ Երևանի սուպերմարկետներից մեկի մոտ․ տուժածը հիվանդանոցում է 25/10/2024 21:00 Դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի տեղակալի բողոքն ու օրինական ուժի մեջ է թողնել Գրիշա Թամրազյանի արդարացման վճիռը 25/10/2024 20:42 Gyurjyan Cascade բնակելի թաղամասը TOON EXPO-ին հանդես է եկել աննախադեպ առաջարկով (Տեսանյութ) 25/10/2024 20:23 «Նոյեմբերի 5-ին Միացյալ նահանգների նախագահ է ընտրվելու, ոչ թե աշխարհի նախագահ»․ Իսպանիայի արտգործնախարար 25/10/2024 20:02 Արցախի թեմի առաջնորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագ կմատուցի 25/10/2024 19:43 «ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն մարդկության թշնամիներն են»․ Նիկարագուայի փոխնախագահ 25/10/2024 19:25 Ավշագեղձերի այտուցվածություն. Պատճառները 25/10/2024 19:09 Ավտովթար Թբիլիսյան խճուղում․ մարդատարը բախվել է բենզատար բեռնատարին, վնասվել են նաև կայանված 5 այլ մեքենաներ 25/10/2024 18:52 Երկրաշարժ Վրաստանում, զգացվել է նաև Հայաստանում 25/10/2024 18:45 Մարտակերտի քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդումը այլ նպատակ ուներ, Քննչական կոմիտեն ի սկզբանե էլ գիտեր, որ չի կարող հիմնավորել աբսուրդի հասնող մեղադրանքը․ Փաստաբան 25/10/2024 18:27 Թաիլանդից ուխտավորներ են եկել Մայր Աթոռ․ Այցի նպատակը հնագույն քրիստոնյա երկիրն ավելի լավ ճանաչելն է 25/10/2024 18:09 Դոնեցկի ուղղությամբ 4 բնակավայր է անցել ռուսական վերահսկողության ներքո 25/10/2024 17:53 Ոստիկանապետն ու ոստիկանության զորքերի հրամանատարը Սյունիքում էին․ անցակետեր են այցելել 25/10/2024 17:37 Արցախցիների համախմբված և անվտանգ վերադարձը հնարավոր է ադրբեջանա-արցախյան ուղիղ բանակցությունների միջոցով՝ միջազգային պաշտպանության ներքո․ Արցախի ԱԺ նախագահ 25/10/2024 17:21 Արարատ Միրզոյանը ստացել է COP29 համաժողովին մասնակցելու Բաքվի հրավերը․ ԱԳ նախարարի տեղակալ 25/10/2024 17:04 Բոլոր գործողությունները, որոնք այս իշխանությունները կատարում են, հակասահմանադրական, հակաօրինական, հակաազգային են․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 25/10/2024 16:48 Չլուսացրած, շունչը բերանում՝ սահմանազատման կանոնակարգը ստորագրվել է Ալիևի հրահանգով. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 25/10/2024 16:38 2024 թվականի 9 ամիսների ընթացքում արձանագրվել է գողության 4319 դեպք 25/10/2024 16:12 Ինչքան ավելի հակահայ է փաստաթուղթը, այնքան ավելի արագ է ստորագրվում. Աննա Մկրտչյան (Տեսանյութ) 25/10/2024 16:08 Նիկոլ Փաշինյանը կրկին օգնականի է ազատել աշխատանքից 25/10/2024 16:01 Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը 25/10/2024 15:40 ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին գերազանցել է 5.2 մլրդ դոլարը. Գևորգ Պապոյան 25/10/2024 15:29 ԲՐԻՔՍ-ի կազանյան գագաթաժողովը ցուցիչ է, որ Արևմուտքի հակադիր ակումբը, իր հստակ գլոբալ համակարգափոխ նպատակներով, վերջնականապես կայացել է. Էդուարդ Աբրահամյան 25/10/2024 15:10 Ախթալայի վանքից գողացել են 2 գանձանակները, Լանջախաչը և Սուրբ պսակի խաչը 25/10/2024 14:56 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք 25/10/2024 14:48 Ողջ երկրով հայտարարեցին, թե Արցախի Մարտակերտի քաղաքապետը մեքենա է «գողացել», գեներացրեցին հակաարցախյան տրամադրություններ ու հիմա՝ կներե՞ս... Գեղամ Մանուկյան 25/10/2024 14:42 «Սրբազանենք էլի էլի ուշացան «հայրենիքի փրկման սրբազան գործում». ՔՊ-ական պատգամավոր 25/10/2024 14:34 Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Իտալիայում Հայաստանի դեսպան 25/10/2024 14:26 Ալիևը հաստատել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը 25/10/2024 14:17 Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն ինն ամսում աճել է 8.7 տոկոսով 25/10/2024 14:14 ԲՏԱ փոխնախարարը Գանայի դեսպանին ներկայացրել է հայկական ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված օրենսդրական բարեփոխումները 25/10/2024 13:59 Մեքենան վնասելու պատճառը հողամաս ընտանի կենդանիների մտնելն էր 25/10/2024 13:48 ՀՀ նախագահը ստորագրել է Ադրբեջանի հետ սահմանազատման կանոնակարգը 25/10/2024 13:40 Գազի արդյունահանումն ավելացնելու Բաքվի ծրագրերը խաթարում են Կլիմայի փոփոխության մասին Փարիզի համաձայնագրի նպատակները. Human Rights Watch 25/10/2024 13:30 Չենք մոռանում, որ այսօր շատ կարևոր գործ ունենք անելու. ժամը 16։00-ին` ՀՀ նախագահի նստավայրի առջև. «Սրբազան պայքար» 25/10/2024 13:25 Օդի ջերմաստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով 25/10/2024 13:17 Հատուկ «խելացիների» համար. Voice of Turan երգի միջազգային մրցույթում հաղթած Սյուզաննա Մելքոնյանի արձագանքը՝ քննադատություններին 25/10/2024 13:08 Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Լոռու, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայերում 25/10/2024 12:55 «6 ամիս մորս հետ կապ չի եղել». Ստեփանակերտում մահացած Վերա Աղասյանի դուստրը ցանկանում է մորը ՀՀ-ում hnւղարկավnրել 25/10/2024 12:50 Առգրավվել և ոչնչացվել է ոչ սպանդանոցային ծագման ավելի քան 70 կգ միս-մսեղիք 25/10/2024 12:36 Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ղազախստանին Հանրապետության օրվա կապակցությամբ 25/10/2024 12:29 Բաքուն Եվրախորհրդարանի ընդունած բանաձևն իր ներքին գործերին միջամտելու փորձ է որակել և մեղադրել ՀՀ «ռազմականացումը» խրախուսելու մեջ 25/10/2024 12:22 Փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց ակցիզային մակնշման 68 500 տուփ ծխախոտ (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը