29/11/2013 12:35
Տ. Սարգսյան. Ճգնաժամի պատճառը ոչ թե անշարժ գույքի շուկան է, այլ` ՏՏ ոլորտը
Այսօր Դիլիջանում մեկնարկեց Բիզնես Ինովացիոն եռօրյա ֆորումը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ֆորումի ընթացքում
ներկայացրեց համաշխարհային ֆինանսատնետսական ճգնաժամի հիպոթեզ, ըստ որի ճգնաժամի պատճառը ոչ թե անշարժ գույքի կամ արժեթղթերի շուկան է, այլ` ՏՏ ոլորտը:
Ըստ հիպոթեզի՝ վերջին հարյուրամյակների զարգացումները պայմանավորված են եղել աշխատանքի բաժանումով:
ՏՏ տեսակարար կշռի ավելացումով` աշխատանքի բաժանման և աշխատանքի մասնագիտացման ոլորտում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ, որոնք եթե նախկինում տեղի էին ունենում մեկ ու կես դարի, ապա այսօր տեղի են ունենում տասը կամ հինգ տարվա ընթացքում:
Ըստ վարչապետի՝ այժմ աշխարհին պետք են նոր տնտեսական պլատֆորմներ, որտեղ փոխկապակցված տնտեսության տարր են ձևավորվում, որոնք էլ թելադրում են արդյունավետ ճյուղերի զարգացման հեռանակար: Այս նոր պլատֆորման հիմնված է ՏՏ-ի վրա, որովհետև ՏՏ-ն արմատական փոփոխություն կատարեց տնտեսական մոդելի մեջ և մրցակցությունը տեղափխովեց այս ոլորտ, որն ապահվում է արտադրողականության աճ նաև մյուս ճյուղերի համար:
Հայաստանում ՏՏ-ն բարձր աճի տեմպեր ունի և ստեղծում է նոր աշխատատեղեր, խնդիր է դրվում, ըստ որի՝ պետք է վերանայել տնտեսական աճի գաղափարը:
«Համաշխարհային տնտեսական ճգնաժամից դուրս գալը ավելի ցավոտ եղավ ու երկարաժամկետ, քան մենք կանխատեսւոմ էինք և ակնհայտ է` ժամանակ է պահանջվելու, որպեսզի ձևավովեն նոր տեխոլոգիական պլատֆորմներ»,- ըդնգծեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հիպոթեզից ելնելով պետք է հասկանանք, թե ինչ խնդիրներ են կանգնած լինելու ՀՀ տնետսության առաջ: