02/12/2013 14:36
Արգիշտի Կիվիրյան. Հայաստանը փորձում են դարձնել ռուսական ռազմաբազայի կցորդ
Արժանապատիվ հայրենիք նախաձեռնության կազմակերպած հանրահավաքին ու երթին մասնակցում է նաև ակիվիստ, փաստաբան Արգիշտի Կիվիրյանը: Լրագրողների հետ զրույցի ժամանակ Կիվիրյանը նշեց, որ ՀՀ քաղաքացիները դեմ են Մաքսային Միություն ընդգրկվելուն, որովհետև դա վտանգում է Հայաստանի սուվերենեությունը.
«ՌԴ նախագահի այսօրվա այցի օրն էլ պատահական չեն ընտրել: Այցը կազմակերպվել է մի օր, երբ Հայաստանը այն ժամանակ կորցրել է իր անկախությունը: Սա արել են, որ ընդգծեն այն փաստը, որ գործընթացը կրկնվում է: Ու փոխանակ ՌԴ նախագահը նախ գա Երևան, նա գնում է Գյումրու ռուսական ռազմաբազա: Մի ողջ հանրապետության ռուսական ռազմաբազայի կցորդի կարգավիճակ են ուզում կպցնել»,-ասաց նա:
Չկարողանալով Ամիրյան փողոցից Մաշտոցի պողոտա մտնել, ակտիվիստները հետ եկան հրապարակ, նրանց մի մասը նստել է գետնին և վանկարկում է «Հայաստանը մերն է»:
Նախորդող հրապարակումներ՝ Փոխոստիկանապետը պահանջում է անհապաղ դադարեցնել հավաքը
Հյուսիսային պողոտայում ոստիկանները փակել են ակտիվիստների ճանապարհը
Երթի մասնակիցները ՀՀ հիմնը երգելով նամակ հանձնեցին կառավարությանը