02/12/2013 21:59
«Վարդան Պետրոսյանի վթարի 3D մոդելավորված տարբերակը լիովին պատրաստ չէ»
Վարդան Պետրոսյանի վթարի 3D մոդելավորման հոլովակը դեռևս լիովին պատրաստ չէ: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
«Այն պատրաստ է, սակայն մենք դեռևս մի քանի փորձագետների պետք է այն ներկայացնենք, որ որևէ սխալ, անգամ աննշան, չլինի: Դա ուղղակի վթարի պատկերավոր տարբերակն է»,- ասաց նա:
Ն. Բաղդասարյանի խոսքով՝ ինքը պատրաստվում է Վճռաբեկ բողոք ներկայացնել Վ. Պետրոսյանին կալանավորելու վերաբերյալ, իսկ Վ. Պետրոսյանը այժմ գտնվում է վատ առողջական վիճակում:
«Վ. Պետրոսյանը ընդհանուր իրեն վատ է զգում, նա ունի սրտի և նյարդերի խնդիր, իսկ դրա բուժման համար մասնագետներ են անհրաժեշտ, որոնք դատապարտյալների հիվանդանցում չկան, իսկ արտերկրից բժիշկ հրավիրելը անիրատեսական է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Եղվարդ-Երևան ճանապարհին: Բախվել էին Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:
Նախորդող հրապարակում՝ Դերասան Վարդան Պետրոսյանը «Սթրես» կենտրոնում է
Վարդան Պետրոսյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են դատարանից