02/12/2013 14:50
Բախում՝ ակտիվիստների և ոստիկանների միջև. Կան բերման ենթարկվածներ
Այս պահին ակտիվիստները Նալբանդյան փողոցով փորձում են գնալ Բաղրամյան փողոց, սակայն ոստիկանների կողմից պատ է կազմվել: Ոստիկանների հետ բախման արդյունքում 5-ից ավելի ակտիվիստներ բերման են ենթարկվել, այդ թվում նաև ակցիայի կազմակերպիչ Լևոն Բարսեղյանը:
Ակցիայի մասնակիցներից «Հայազն» կուսակցության անդամաներից մեկը նշեց, որ ակցիայի մասնակիցներից ոմանց ձերբակալել են, ոմանք էլ վնասվածքներ են ստացել, իսկ իր իմանալով` իրենց կուսակցությունից 2 հոգու բերման են ենթարկել:
Նախորդող հրապարակում՝ Արգիշտի Կիվիրյան. Հայաստանը փորձում են դարձնել ռուսական ռազմաբազայի կցորդ