02/12/2013 15:11
Սև փուչիկներ՝ ԱԺ դիմաց. Պարտադիրի հարցն այսօր, այնուամենայնիվ, չի քննարկվի
Ինչպես արդեն հայտնել էինք, «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնությունը այսօր ԱԺ դիմաց հերթական ակցան էր անցկացնում: Նրանք պահանջում էին հարցը ընդգրկել ԱԺ այս քառօրյայում և քննարկել այն: Հարցը բարձրացրել էր ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը և ստացել դրական պատասխան: Քիչ առաջ նա դուս եկավ և ակցիայի մասնակիցներին հայտնեց, որ հարցը կքննարկվի ԱԺ վաղվա նիստում:
Նշենք, որ այս անգամ ակցիայի մասնակիցները սև փուչիկներով էին եկել: Նրանք նշեցին, որ եթե կենսաթոշակային բարեփոխման շուրջ փոխհամաձայնություն չլինի և համակարգը ներդրվի այնպես, ինչպես նախատեսել է, իրենց ապագան այդ փուչիկների պես սև է լինելու:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանները հորդորել էին ակցիայի մասնակիցներին հեռանալ տարածքից, քանի որ այնտեղ միջոցառում է նախատեսված: Ոստիկանների հետ զրուցեց նաև ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը, ում ոստիկանները հայտնեցին, որ մայթերը միջոցառման հետ կապված պետք է շտապ ազատվեն:
Նախորդող հրապարակում՝ Պարտադիր կենսաթոշակային համակարգի հարցը ԱԺ օրակարգում է