02/12/2013 11:25
«Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնությունը այսօր ԱԺ դիմաց ցուց է անցկացնելու
Այսօր սկսվում է ԱԺ այս նստաշրջանի վերջին քառօրյան, որի ընթացքում քննարկվելու է ՀՀ Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը քննարկման դնելու հարցը: «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնությունը այսօր կրկին հավաք է անցկացնելու ԱԺ-ի վարչական շենքի դիմաց՝ պատգամավորներից պահանջելու, որ նրանք հարցն ընդգրկեն օրակարգում:
Հիշեցնենք, որ Կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում նախատեսվում է ներդնել 2014-ի հունվարի 1-ից: 1974-ից հետո ծնված քաղաքացիները կուտակային հիմնադրամներին 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ կկատարեն:
Կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը մեկնարկել է 2011-ի հունվարի 1-ին կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծմամբ: Կուտակային բաղադրիչը թույլ կտա ապագայում կենսաթոշակառուին ինքնուրույն ձևավորել կենսաթոշակի չափը:
Նշենք, որ նոյեմբերի 15-ին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները արտահերթ նիստ էին նյախատեսլ, որտեղ պետք է քննարկվեր Կենսաթոշակային բարեփոխումների օրենքից պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը 2014թ. հունվարի 1-ից 2015թ. հունվարի 1-ը տեղափոխելու հարցը, սակայն նսիտը չկայացավ: ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը նիստին չներկայացան: