02/12/2013 13:38
Հյուսիսային պողոտայում ոստիկանները փակել են ակտիվիստների ճանապարհը
«Ինքնիշխան Հայասատն», «Պուտին հեռացիր», «Ազատ, անկախ Հայաստան» վանկարկումներով մի խումբ քաղաքացիներ Ազատության հրապարակից շարունակեցին երթը, որը պիտի անցներ Հյուսիսային պողոտայով, սակայն ոստիկանությունը փակել է ճանապարհը: Ակտիվիստները պահանջում են անհապաղ բացել ճանապարհը: Նրանք վանկարկում են «Պուտինի ոստիկաններ»:
Ակտիվիստների առաջին շարքում «Հայազն» և «Ժառանգություն» կուսակցության անդամներն են: Այս պահին նրանք բանակցում են ոստիկանների հետ: Նրանք ոստիկաններին հորդորում են միանալ իրենց:
Նշենք, որ հավաքը քաղաքապետարանին իրազեկվել է որպես շտապ հավաք և կապված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հետ: