02/12/2013 14:13
Փոխոստիկանապետը պահանջում է անհապաղ դադարեցնել հավաքը
Նամակը կառավարությանը հանձնելուց հետո այսօրվա երթի մասնակիցները շարունակեցին ճանապարհը: Երթին մասնակցող «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ այսօր հրապարակում հավաքված մարդկանց պահանջն ուղղված է մեր անկախության պահպանմանը: Նա ասաց, որ հստակ երևում է, որ Հայաստանը քայլ առ քայլ կորցնում է անկախությունը: Այս պահին Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հավաքի մասնակիցներին հայտնեց, որ նրանց գործողություններն արդեն սկսել են անօրինական բնույթ կրել և երթը անհապաղ պետք է դադարեցվի.
«Հակառակ դեպքում ոստիկանությունը հասարակական կարգ խախտողներին կարգի կհրավիրի»,-ասաց նա:
Ոստիկանությունը փակել է Ամիրյան փողոցից Մաշտոցի պողոտա տանող հատվածը: Ոստիկանները հայտարարեցին, որ նամակ հանձնելու պահից հավաքը սկսել է անօրինական բնույթ կրել և հորդորեցին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին միջոցներ ձեռք առնել հավաքը դադարեցնելու ուղղությամբ:
Նախորդող հրապարակումներ՝ Հյուսիսային պողոտայում ոստիկանները փակել են ակտիվիստների ճանապարհը
Երթի մասնակիցները ՀՀ հիմնը երգելով նամակ հանձնեցին կառավարությանը