03/12/2013 20:15
Արգենտինայում հղի տղամարդը ամուսնացել է իր տրանսեքսուալ ընկերուհու հետ
Արգենտինայում հղի փեսացուն, ով աղջիկ է ծնվել, սակայն այժմ իրեն ներկայացնում է որպես տղամարդ, ամուսնանում է տրանսեքսուալ հարսնացուի հետ:
Vesti.ru-ի փոխանցմամբ` 28-ամյա Կարեն Բրուսելարիոն ծանոթացել է ապագա ամուսնու՝ 26-ամյա Ալեքսիս Տաբորդայի հետ տրանսեքսուալների իրավունքների պաշտպանության միջոցառման ժամանակ:
Հարսանիքը տեղի է ունեցել Վիկտորիա քաղաքում: Այս զույգի յուրօրինակությունը կայանում է նրանում, որ չնայած հարսը և փեսան իրենց այլ սեռի ներկայացուցիչ են համարում, սակայն ոչ մի վիրահատության չեն ենթարկվել: Այսինքն՝ կենսաբանորեն «փեսացուն» պահպանել է հղիանալու իր կարողությունը:
Նշվում, որ զույգը նաև ցանկանում է ամուսնանալ կաթոլիկ եկեղեցում և համապատասխան նամակ է ուղարկել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ նրա թույլտվությունը ստանալու համար: