03/12/2013 12:56
Ա. Մինասյան. Մենք մեր քաղաքացիներին ասում ենք՝ թողեք, հեռացեք մեր երկրից
Այսօր խորհրդարանում շարունակվում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին չորս խմբակցությունների կողմից ներկայացված հայտարարության քննարկումը, որը իմեպրատիվ կարգով ներառվել է ԱԺ քառօրյայի օրակարգ:
Այսօր ԱԺ ՀՅԴ խմակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ամփոփիչ ելույթում ասաց, որ ռեֆորմ բառը սարսափելի շատ չարաշահվեց. «Որևէ մեկը ռեֆորմի դեմ չէ, այս դեպքում խոսքը վերաբերում է ռեֆորմի պարտադիր բաղադրիչին»:
Շարունակելով խոսքը՝ Ա. Մինասյանն ասաց, որ յուրաքանչյուր փոփոխություն, բարեփոխում իր ժամանակն ունի և պետք է հաշվի առնել սոցիալ-տնտեսական, քաղաքական բաղադրիչները. «Երբ ունենք գործազրկության, աղքատության այսպիսի մակարդակ, մենք այսպիսի բեռ չենք կարող դնել մեր քաղաքացիների վրա: Այս կերպ վարվելով՝ մենք մեր քաղաքացիներին ասում ենք՝ թողեք, հեռացեք մեր երկրից: Մի՞թե սա ենք ուզում»,- հացրադրում արեց Ա. Մինասյանը:
Որևէ մեկը, ՀՅԴ պատգամավորի խոսքով, չի ասում ժողովրդին հարցնենք ցանկանո՞ւմ է ստանալ բարձր կենսաթոշակ. «Հարցնել, թե այս փոփոխությունները, որի դեպքում ժողովուրդը պիտի վճարի աշխատավարձի տասը տոկոսը, համաձա՞յն է որ այդպես լինի: Սա պետք է հարցնել ժողովրդին»:
Ամփոփելով խոսքը՝ Ա. Մինասյանը կոչ արեց պատգամավորներին՝ քվեարկելուց առաջ իրենք իրենց հարց ուղղել՝ արդյոք ազնիվ են վարվում հետագա սերունդների նկատմամբ՝ քվեարկելով այս օրինագծի օգտին:
Նշենք, որ Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը մեկ տարով հետաձգելու հարցով քվեարկությունը կլինի վաղն առավոտյան:
Նախոդող հրապարակում՝ Պարտադիր կենսաթոշակային համակարգի հարցը ԱԺ օրակարգում է