03/12/2013 13:32
Լյուքս Ստեփանյանի մահվան գործով մեղադրյալի տեսակցության արգելքը հանվել է
Նոյեմբերյանի զորամասում զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող զինծառայող Դավիթ Խաչատրյանի տեսակցության արգելքը հանվել է: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Դ. Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
Նա նշեց, որ նախաքննության ընթացքում միայն տեսակցության արգելքը հանելու վերաբերյալ է միջնորդություն ներկայացրել, իսկ մեղադրանքի վերաբերյալ իրենց առարկությունների մասին կխոսեն դատարանում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը իր նախաձեռնությամբ ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել:
Ե. Սարգսյանը նշեց, որ դեռևս չեն ստացել այս գործով դատավորի ինքնաբացարկի որոշումը: «Մենք անգամ չգիտեինք, որ այդ գործը մուտք է արվել դատարան և նշանակվել է դատաքննության օր»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ 15.05.2013թ., ժամը 15:30-ի սահմաններում Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհվել է Մարտունու Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994-ին ծնված զինծառայող Լյուքս Ստեփանյանը:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Դ.Խաչատրյանը ձերբակալվել է:
Նախորդող հրապարակում՝ Լ. Ստեփանյանի գործով մեղադրյալի փաստաբան. Սպասում ենք` գործը դատարան մտնի
Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվողին սպառնում է ցմահ ազատազրկում
Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվողը 2 շաբաթ կմնա հոգեբուժարանում