ՏՏ մասնագետները հայտարարություն են տարածել. «Կառավարությունը խուլ է»

03/12/2013 16:26

ՏՏ մասնագետները հայտարարություն են տարածել. «Կառավարությունը խուլ է»


«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» նախաձեռնության անդամ ՏՏ ոլորտի մասնագետները հայտարարություն են տարածել, որում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի կիրառումը որակում են «որպես մորեխների հարձակում ցորենի արտի վրա»: Հայտարարության մեջ ՏՏ մասնագետները նշում են, որ օրենքի կիրառումն անհիմն է և ներկայացնում են իրենց կանխատեսումները հետևանքների վերաբերյալ: 

«Մեր ոլորտի ընկերություններից ավելի քան 90%-ը աշխատում է միջազգային, արտասահմանյան ընկերությունների հետ` միջազգային շուկայի համար` մրցակցելով Չինաստանի և Հնդկաստանի ՏՏ ոլորտների հետ: Ընկերությունները յուրաքանչյուր աշխատողի համար արտասահմանյան գործընկեր ընկերություններից ստանում են գումարներ, որը ծախսվում է ընկերության ընթացիկ և կապիտալ ծախսումերի, զարգացման, հարկեր վճարելու և աշխատակիցների աշխատավարձերի վրա: Այս մեխանիզմով սկսնակ ծրագրավորողի համար ամսական երկիր է մտնում մոտավորապես $750-1500, միջին մասնագետի համար` մոտ $1500-2500, ավագ մասնագետների համար` մինչև $5000, իսկ մենեջերների համար` դրանից էլ ավելի գումար: Այսինքն ՏՏ ոլորտի մասնագետները, իրենց համակարգչի դիմաց նստած, առանց որևէ ռեսուրս ՀՀ-ից արտահանելու, ապահովում են հսկայական գումարների անընդհատ հոսք դեպի հանրապետություն: Նշենք, որ նույնիսկ երկրի ամենահայտնի և հարգարժան բջջային օպերատորները, թեև վճարում են ահռելի հարկեր, բայց ի վերջո, դրանք արտասահմանյան ընկերություններ են և ընկերության իրական շահույթը, որը գոյացել է մեր` ՀՀ քաղաքացիների հաշվին, գնում է երկրից դուրս:

Մրցակից Չինաստանում և Հնդկաստանում ունեն գործնականում անսահմանափակ մարդկային ռեսուրսներ, և ՏՏ ոլորտում ցանկացած նախագիծ իրականացնելու համար նշված երկրներում կարողանում են հավաքել մինչև 30 հոգանոց թիմ՝ մինչև մեկ շաբաթ ժամկետում: Մեր երկրում արդեն իսկ խնդիր է դարձել հինգ հոգանոց միջին մասնագետներից բաղկացած խումբ հավաքելը. մասնագետներ չկան: Մի քանի տարի առաջ մեկ թափուր հաստիքի համար օրական ստացվում էր մի քանի դիմում, հիմա գրեթե բոլոր ընկերություններում ամիսներ շարունակ առկա են թափուր աշխատատեղեր: Երկրից հեռանում են հիմնականում լավագույն մասնագետները: Վերջին 4 տարիների ընթացքում երկրից հեռացած ծրագրավորողների թվերը և դրանց աճը շուտով կտարածվեն լրատվական կայքերում:

Նշյալ երկրների հետ մենք մրցում ենք ոչ միայն մարդկային ռեսուրսներով, այլ նաև, առաջին հերթին, աշխատուժի արժեքով: Կա գնային որոշակի սանդղակ, որի դեպքում արտասահմանյան ընկերությունը գերադասում է աշխատել հայ մասնագետների հետ, ովքեր ունեն համեմատաբար ավելի բարձր վարկանիշ, քան մրցակից երկրների մասնագետները: Այս վարկանիշը, ի դեպ, ձեռք է բերվել միմիայն ոլորտի բարձրորակ մասնագետների շնորհիվ: Սակայն գոյություն ունի որոշակի շեմ, որին մենք արդեն շատ մոտ ենք և որից ավել գումար արտասահմանյան գործատուն պատրաստ չէ վճարել: Կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքը փաստացի ավելացնում է նոր բաղադրիչ մեր աշխատավարձերի մեջ, որը ոչ բոլոր արտերկրյա ներդրողներն են պատրաստ ապահովել, և նոր նախագծերը պարզապես կգնան մեր մրցակից երկրներ, որոնց թիվը օրեցօր աճում է:

Նշենք նաև, որ բոլոր այն ընկերությունները (բջջային օպերատորներ, բանկեր), որոնք հայտարարել են, թե իրենց աշխատակիցների նոր ֆինանսական բեռը կվերցնեն իրենց վրա, միանշանակ դա անելու են որոշ ծառայությունների թանկացմամբ, այսինքն կրկին մեր` հարկատու քաղաքացիներիս հաշվին:

Կառավարությունը բազմիցս նշում է, որ աջակցում է ՏՏ ոլորտին և ՏՏ ոլորտի բոլոր ձեռքբերումները ներկայացնում է որպես իր հաղթանակ: Սա անհեթեթություն է: Կառավարությունը երբեք և ոչնչով չի աջակցել այս ոլորտին, այլ պարզապես չի խանգարել: Եվ քանի որ սա ինտելեկտի ոլորտ է, այն զերծ է մնացել նաև քրեաօլիգարխիկ տարրերի գրոհներից և զարգացել է միջազգային չափանիշներով: ՏՏ-ն ՀՀ-ում թերևս այն եզակի ոլորտներից է, որտեղ գնահատվում են միայն մասնագիտական գիտելիքները և որտեղ որակյալ մասնագետն ինքն է ընտրում գործատուին: Եվ այդ ոլորտն այսօր մեր երկրում վտանգված է:

Ի հակադրություն այս հայտարարությանը, կառավարական օղակներն անմիջապես կբերեն Նախագահի մրցանակի և նմանատիպ այլ միջոցառումների օրինակները, բայց դա նույնպես կեղծիք է: Նախագահի մրցանակի և նմանատիպ այլ երևույթների գաղափարի ու իրագործման հեղինակը ՏՏ ոլորտի կոնկրետ ընկերություններ են: Այդ ընկերություններն են նախաձեռնում և կազմակերպում նման միջոցառումներ` միջազգային ասպարեզում ցույց տալու համար, որ մեր երկրում ՏՏ ոլորտը նախագահի մակարդակով է կարևորվում:

Մենք դեմ չենք կենսաթոշակային ոլորտում բարեփոխումներին, մենք նույնիսկ դեմ չենք կուտակային կենսաթոշակային համակարգի գաղափարին, այլ դեմ ենք մեր կառավարության կողմից դրա անհեթեթ իրականացման ուղիներին:

Կառավարական կողմն անընդհատ նշում է, որ իրենք 10 տարի է աշխատում են այս օրենքի շուրջ: Խնդրում ենք, թող նշեն այդ 10 տարիների ընթացքում որևէ միջոցառում, որը զանգվածայնորեն լուսաբանել է այս օրենքի որևէ կետ: Նույնիսկ վերջին 3 տարիների ընթացքում, երբ նշյալ օրենք-թյուրիմացությունը գործում է կամավոր սկզբունքով, ոչ մի զանգվածային լուսաբանում չի կատարվել:

Այս օրենքն անընդհատ փորձում են համեմատել ԱՊՊԱ-ի հետ, բայց այդ համեմատությունն անհեթեթություն է: Նախ, ԱՊՊԱ-ն ինքնին լավ գաղափար է և մեր երկրում ունի նորմալ իրականացում: Չենք կարծում, որ գիտակից և սթափ մարդիկ կարող են բողոքել դրա դեմ, ու այս դեպքում էլ մարդիկ այլընտրանք ունեին` մեքենա չվարել, քանի դեռ չեն ապահովագրել: Այսինքն, կար ելք այդ բեռի տակ չընկնելու: Հետո, ԱՊՊԱ-ի համար մարդ վճարում է տարեկան կտրվածքով և անմիջապես կարող է տեսնել իր վճարած գումարների արդյունքները: Իսկ Կենսաթոշակային օրենքի շրջանակներում ամսական վճարման ենթակա գումարը որոշ մարդկանց մոտ լինելու է ավելի, քան ԱՊՊԱ-ի տարեկան վճարումն է, իսկ արդյունքների տեսանելիությունը դեռ պարզ չէ, երբ կլինի և ինչպես:

Մենք, իհարկե, կարևորում ենք ոլորտի համար նոր մասնագետներ պատրաստելու անհրաժեշտությունը, սակայն եթե հիմա թույլ տանք մասնագետների նմանօրինակ շարունակական արտահոսք, մենք պարզապես կդառնանք անմրցունակ միջազգային ասպարեզում:

Մենք բազմիցս բարձրաձայնել ենք այս օրենքի բազում թերությունները, սակայն կառավարությունը խուլ է դրանց նկատմամբ: Առանձնացնենք դրանցից կարևորագույնները.

1. Ինֆլյացիա (դրամի արժեզրկում) – վերջին 20 տարիների ընթացքում դրամի գնողունակությունը նվազել է մոտ 100 անգամ. 90-ականներին, օրինակ, կարագն արժեր 27 դրամ, հիմա մոտ 3000: Ես նույնիսկ վախենում եմ մտածել թե ինչ կլինի 30-40 տարի անց: Կառավարությունը հայտարարում է, որ հետագայում թոշակները կինդեքսավորվեն, բայց իրենց իսկ առաջարկած օրենքում նման կետ չկա, այսինքն՝ նրանք սա հայտարարում են կրկին անհիմն և միայն «ազնիվ խոսքի» սկզբունքով:

2. Բարձր դրույքաչափեր – մեր տնտեսությունը և քաղաքացիները պատրաստ չեն պարտադրվող նոր տնտեսական բեռին: Այս մասին շատ է խոսվել:

3. Ֆոնդեր-նշյալ միջազգային ֆոնդերի գաղափարը այս խաբեության գագաթնակետն է: Ինչ է ստացվում` պետությունը ժողովրդից ամսական հավաքում է ինչ-որ Ա գումար, դրան պետական բյուջեից ավելացնում է Բ գումար, և այդ ողջ գումարը մինչև 45 տարի ժամկետով հանձնում է ինչ-որ ֆոնդի: Ֆոնդը իր հայեցողությամբ ներդրումներ է կատարում այդ գումարներով, օրինակ, գնում է մեր իսկ երկրի Գանձապետական Պարտատոմսեր, որոնց դիմաց հետագայում կրկին բյուջեից պետք է վճարվեն տոկոսներ: Այսինքն մեզանից վերցնում են գումար, հետո այդ նույն գումարը մեզ տալիս են վարկի տեսքով` տոկոսով: Ստացվում է անվերջ ցիկլ, որը բերում է երկրի՝ առանց այն էլ ոչ փայլուն տնտեսության հյուծման: Եթե մի օր էլ նշյալ ֆոնդերը, երկիրը բավականաչափ քամելուց հետո, հանկարծ հայտարարվեն սնանկ, երկրի տնտեսությունը պարզապես կվերանա, և մենք երանությամբ կհիշենք 90-ականները: Այս ամենը մեզ հիշեցնում է մորեխների հարձակում ցորենի արտի վրա»:

Հիշեցնենք, որ Կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում նախատեսվում է ներդնել 2014-ի հունվարի 1-ից: 1974-ից հետո ծնված քաղաքացիները կուտակային հիմնադրամներին 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ կկատարեն:
Կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը մեկնարկել է 2011-ի հունվարի 1-ին կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծմամբ: Կուտակային բաղադրիչը թույլ կտա ապագայում կենսաթոշակառուին ինքնուրույն ձևավորել կենսաթոշակի չափը:

Նշենք, որ նոյեմբերի 15-ին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները արտահերթ նիստ էին նյախատեսլ, որտեղ պետք է քննարկվեր Կենսաթոշակային բարեփոխումների օրենքից պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը 2014թ. հունվարի 1-ից 2015թ. հունվարի 1-ը տեղափոխելու հարցը, սակայն նսիտը չկայացավ: ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը նիստին չներկայացան:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23/12/2024 22:48 Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ 23/12/2024 22:38 Փաշինյանը նորից բանավիճելու կոչ արեց 23/12/2024 22:24 Բանավեճի համար վիճելի թեմա է անհրաժեշտ. իսկ այն, որ Արցախի և Հայաստանի սուվերեն տարածքների հանձնումը գործող վարչապետի անձնական «վաստակն» է, անվիճելի պատմական փաստ է․ ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակ 23/12/2024 22:16 Կրեմլում պարզաբանում են տվել Ասադի անձնական կյանքի վերաբերյալ 23/12/2024 22:00 Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ 23/12/2024 21:43 Սևանում և Հրազդանի Ջրառատ թաղամասում ջուր չի լինի 23/12/2024 21:25 Տնտեսվարողներին չեն պարտադրի իրենց տարածքներում 24/7 ռեժիմով նկարող տեսախցիկներ տեղադրել․ ՆԳՆ-ից ասում են՝ «օրակարգից հանվել է» 23/12/2024 21:12 Չարենցավանի բաժնում արցախցուն խոշտանգելու համար ոչ մի ոստիկանի նկատմամբ հետապնդում չի իրականացվում 23/12/2024 20:53 44-ամյա տղամարդը տրանսպորտում 19-ամյա աղջկա գրպանից գողացել է բջջային հեռախոսը 23/12/2024 20:37 Գուգարքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր 23/12/2024 20:20 Գերասիմ Վարդանյանը կմնա ազատության մեջ. դատախազության բողոքը մերժվել է 23/12/2024 20:04 Արցախն ազատագրած ու ամեն գնով պաշտպանած իշխանությունների առաջնորդներն ինչպե՞ս կարող են բանավեճի նստել ամբողջ աշխարհի առջև՝ Արցախից հրաժարվածի ու թշնամուն հանձնածի հետ 23/12/2024 19:51 ԱՄՆ դեսպանը ՏԿԵ նախարարություն է այցելել 23/12/2024 19:36 Ռուսաստանի դեսպանը ՆԳՆ է այցելել 23/12/2024 19:20 Կիստոզ ֆիբրոզ․ ժառանգականությունը՝ հիմնական գործոն 23/12/2024 19:03 Ուկրաինայում հայտարարել են՝ Ռուսաստանի հետ բանակցություններն անխուսափելի են 23/12/2024 18:46 Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս․ Փաշինյան 23/12/2024 18:35 Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն արտահայտված էր և ճանաչված միջազգային հանրության կողմից․ Արմեն Աշոտյանը փաստեր է հիշեցնում Փաշինյանին 23/12/2024 18:18 Աղազարյանի հեռախոսը երկու անգամ թվային խուզարկության է ենթարկվել. վերականգնվել է ջնջված նամակագրությունը 23/12/2024 18:00 8 ոսկե, 15 արծաթե, 22 բրոնզե մեդալ․ 2024-ին հայ բռնցքամարտիկների գրանցած արդյունքները 23/12/2024 17:42 Հայաստանում համակարգային կոռուպցիա կա․ Լիլիթ Գալստյան 23/12/2024 17:27 Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է ու մերկասառույց, Անիի տարածաշրջանում՝ խիտ մառախուղ 23/12/2024 17:10 28 տարի չեք կարողացել Արցախը «վերադարձնել» Ադրբեջանին, Ձեր փոխարեն դա արել է Նիկոլ Փաշինյանը 23/12/2024 16:53 Անտարբերության և անպատասխանատվության հետևանքը այն է, որ Երևանի քաղաքապետը Դուք եք, պարոն Ավինյան 23/12/2024 16:40 Արագած գյուղի մոտակայքում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել 23/12/2024 16:29 Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին 23/12/2024 16:26 Հայաստանը Գերմանիայի կողքին է, սգում ենք Մագդեբուրգի տոնավաճառում զոհվածների համար․ ՀՀ դեսպան 23/12/2024 16:20 Աշխատանքային ժամերը մեկ ժամով կրճատելու նախագիծը ողջունելի է, բայց կարևոր է դրա կիրարկման վերահսկողությունը. ՀԱՄԿ նախագահ 23/12/2024 15:52 1920-ականներին Լիբանանում հայ որբերի հյուսած գորգը Հայաստանում է 23/12/2024 15:28 Արարատում 13 ու 14-ամյա պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ 23/12/2024 15:23 Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «ՀայաՔվե» 23/12/2024 15:15 Վերականգնվում է Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցին 23/12/2024 15:12 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 23/12/2024 14:55 Լուկաշենկոյին գրանցել են որպես Բելառուսի նախագահի թեկնածու 23/12/2024 14:52 Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets (Լուսանկարներ, Տեսանյութ) 23/12/2024 14:49 Իմ 45-ամյակին մոտենում եմ կյանքիս թերևս ամենալավ ֆիզիկական վիճակում. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 23/12/2024 14:45 Բացվել է Երևան - Վոլգոգրադ նոր ուղիղ չվերթ 23/12/2024 14:36 «Հունդաի» մակնիշի հին ավտոբուսներով սպասարկվող 9 երթուղիների շահագործումը կիրականացվի նոր ներկրված ավտոբուսներով 23/12/2024 14:34 Ռուսական համարներով և կենացային հայրենասիրությամբ «համեմված» այս մեքենայում խտացված է ամենը, ինչի պատճառով կանգնել ենք կոտրած տաշտակի առաջ. Թորոսյան 23/12/2024 14:19 Ազատի հրդեհի գործով մեղադրյալ Մաթևոսյանի՝ առերևույթ հանցանք կատարելու դեպքի առթիվ նախաքննության վարույթն անջատվել է. նյութերը կուղարկվեն դատարան 23/12/2024 14:12 Իմ օրոք ԱՄՆ-ում կլինի երկու սեռ՝ արական և իգական. Թրամփ 23/12/2024 14:02 «Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին (Տեսանյութ) 23/12/2024 13:56 Արցախի հանձնումն ունի կոնկրետ անուն-ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան. Էդուարդ Շարմազանով 23/12/2024 13:36 Այսինքն՝ Ավինյանն անակնկալի չէր եկել, որ ինքը թռնում է բիզնես դասի 20.000 դոլարանոց տոմսով, իսկ մյուսները՝ սովորական տոմսերով. Լևոն Բարսեղյան 23/12/2024 13:12 Հայաստանում և ԵԱՏՄ այլ երկրներում շինարարական աշխատանքների ծավալն աճել է. ԵՏՀ 23/12/2024 13:08 Ռուսաստանը կֆինանսավորի բազմամիլիոնանոց ծրագիր՝ Հայաստանում դպրոցական սննդի համար 23/12/2024 13:05 Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել Վաչե Տերտերյանին և Հովհաննես Հարությունյանին կատարած աշխատանքի համար 23/12/2024 13:00 Անապայում կամավորները փրկել են նավթի արտահոսքից տուժած գրեթե հազար թռչնի 23/12/2024 12:54 Վանաձորում վրաերթի ենթարկված քաղաքացին մահացել է 23/12/2024 12:49 «Mercedes»-ը «Զոդի» կամրջի մոտ բախվել է գազատարին և շրջվել. կան վիրավորներ 23/12/2024 12:46 Աննա Վարդապետյանն այցելել է սահմանամերձ Խաչիկ և հանդիպել Արենիի աշակերտներին 23/12/2024 12:30 Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը 23/12/2024 12:18 Ինքը եկավ, կործանեց ողջ բանակցային գործընթացը, Փաշինյանը դարձյալ ստում է. Արթուր Խաչատրյան 23/12/2024 12:16 Անդրեասյանն այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր 23/12/2024 12:12 ՀՀ-ում ՌԴ դեսպանատան աշխատակիցները Լերմոնտովո և Ֆիոլետովո գյուղերում նվերներ են հանձնել երեխաներին 23/12/2024 12:09 Ալիևը նամակ է հղել Հռոմի պապին 23/12/2024 12:04 Դուստրը «Սպանդարյան» գերեզմանատանը նկատել է, որ հոր գերեզմանի հողաթումբը չկա, մի մասի վրա շինարարություն է արվել 23/12/2024 11:52 Սրճարանում ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել եւ նկարն ուղարկել ինձ. Փաշինյան 23/12/2024 11:49 Ճշմարտությունը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկոլն ուսապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Հակոբյան 23/12/2024 11:39 Վերին Լարս անցակետի մոտ գրեթե 850 հայկական բեռնատար է սպասում 23/12/2024 11:31 Որպես անհետ կորած որոնվող տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին 23/12/2024 11:29 Պուտինը հունվարին ծրագրում է արտասահմանյան այցեր․ Պեսկով 23/12/2024 11:24 ԱՄՆ-ն իր քաղաքացիներին Բելառուսից անհապաղ հեռանալու կոչ է արել 23/12/2024 11:20 ՀՀ դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. կրթության փորձագետը՝ TIMSS-2023 ստուգատեսի արդյունքների մասին 23/12/2024 11:14 Արարատի մարզի մի շարք համայնքներում 36 ժամ ջուր չի լինի 23/12/2024 11:10 Մահացել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը 23/12/2024 11:06 Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն 23/12/2024 11:03 Ապշած էի, երբ տեսա ԱՄՆ իմ թռիչքի տոմսերի գները, որոշել եմ այդ ծախսն ամբողջապես փոխհատուցել ինքնուրույն. Ավինյան (Տեսանյութ) 23/12/2024 10:53 «Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակն այս մտքի հեղինակին տգիտության ճիրաններից ազատագրելն է․ Աննա Հակոբյանը հրապարակել է քաղաքացու քննադատությունը 23/12/2024 10:50 Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին. Ավինյան 23/12/2024 10:40 Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան 23/12/2024 10:17 Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օրն է 23/12/2024 09:59 Գործարկվել է միասնական տոմսային համակարգի կայք 23/12/2024 09:52 1994-ից ի վեր, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Փաշինյան 23/12/2024 09:44 Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է 22/12/2024 21:13 Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետի հետ 22/12/2024 19:11 Ընդդիմությունը, արձագանքելով Նիկոլի ու Աննայի թեզերին, հայտնվում է ծուղակում 22/12/2024 18:06 Հայկական ֆիլմերը՝ Ադրբեջանի թիրախում. Հայաստանն անպաշտպան է թողնում ռեժիսորներին. Հովհաննես Իշխանյան 22/12/2024 16:25 Հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը չի փոխվի 22/12/2024 15:07 Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի 22/12/2024 13:29 Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան 22/12/2024 12:12 Ողբերգական դեպք՝ Քասախում. շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 22/12/2024 10:21 Վանաձորում սննդային թունավորման դեպք է արձանագրվել․ 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց 22/12/2024 09:29 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 21/12/2024 22:03 Ինչի՞ հետևանք կարող է լինել քաշի կտրուկ կորուստը 21/12/2024 21:46 Վանուատուում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 21/12/2024 21:34 «Ցնցված և վշտացած եմ»․ Փաշինյանը սոցցանցում գրառմամբ ցավակցել է Գերմանիային 21/12/2024 21:22 Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան, Ամիրխանյանը շնորհակալություն է հայտնել 21/12/2024 21:00 Սիրիայի նոր իշխանությունները արտաքին գործերի նախարար են նշանակել 21/12/2024 20:39 Գերմանիայում սուգ է հայտարարվել 21/12/2024 20:19 Որո՞նք են կլաստերային գլխացավերն ու ի՞նչ նմանություն ունեն միգրենի հետ 21/12/2024 19:59 Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի գեղասահքի առաջնության կրկնակի չեմպիոն 21/12/2024 19:38 Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան 21/12/2024 19:16 ՔՊ-ականներից ովքե՞ր են եկել Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին 21/12/2024 18:53 Ավտոպատահար՝ Վարդաձոր գյուղի մոտ 21/12/2024 18:32 ԱՄՆ-ն դարձել է համաշխարհային անվտանգության ամենամեծ սպառնալիքը․ Չինաստան 21/12/2024 18:07 Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը 21/12/2024 17:48 Փաշինյանը չունի ոչ մի իրավունք՝ Հայաստանի կամ, առավել ևս, Արցախի անունից ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համաձայնություն տալ․ Արցախի պատկան մարմինները պարտավոր են հստակ դիրքորոշում հայտնել 21/12/2024 17:22 «Իմ հոգին ունի զույգ հենարաններ՝ Աստված և Հայրենիք»․ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին 21/12/2024 17:00 «Ամբողջ հանրապետությունն է խոսում էդ խախտումների մասին, ո՞նց չկա հիմք»․ Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը