03/12/2013 13:39
«Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության անդամները խոստանում են դիմել ՍԴ
«Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության անդամները դարձյալ Ազգային ժողովի դիմաց են: Երեկ սև փուչիկներով ԱԺ եկած ցուցարարները այսօր բերել էին միայն իրենց ցուցանակները: Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ պատրաստվում են այնքան ցույց անել, մինչև լրացվեն օրենքի բացերը: Նրանք նշում են, որ իրենց պահանջների չկատարման դեպքում կդիմեն Սահմանադրական դատարան:
Նշենք, որ երեկ ակցիայի մասնակիցները հավաքցվել էին հարցը ԱԺ վերջին քառօրյայի օրակարգ մտցնելու պահանջով: Դեռ երեկ հայտնի դարձավ, որ հարցը օրակարգում է և կքննարկվի:
Հիշեցնենք, որ Կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում նախատեսվում է ներդնել 2014-ի հունվարի 1-ից: 1974-ից հետո ծնված քաղաքացիները կուտակային հիմնադրամներին 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ կկատարեն:
Կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը մեկնարկել է 2011-ի հունվարի 1-ին կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծմամբ: Կուտակային բաղադրիչը թույլ կտա ապագայում կենսաթոշակառուին ինքնուրույն ձևավորել կենսաթոշակի չափը:
Նշենք, որ նոյեմբերի 15-ին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները արտահերթ նիստ էին նյախատեսլ, որտեղ պետք է քննարկվեր Կենսաթոշակային բարեփոխումների օրենքից պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը 2014թ. հունվարի 1-ից 2015թ. հունվարի 1-ը տեղափոխելու հարցը, սակայն նսիտը չկայացավ: ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը նիստին չներկայացան:
Նախորդող հրապարակումներ՝ Ա. Մինասյան. Մենք մեր քաղաքացիներին ասում ենք՝ թողեք, հեռացեք մեր երկրից
Պարտադիր կենսաթոշակային համակարգի հարցը ԱԺ օրակարգում է
«Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնությունը այսօր ԱԺ դիմաց ցուց է անցկացնելու
Սև փուչիկներ՝ ԱԺ դիմաց. Պարտադիրի հարցն այսօր, այնուամենայնիվ, չի քննարկվի