10/12/2013 13:22
Արսեն Բաբայան. ՄԻՊ զեկույցը ունի սիրողական մակարդակ
Եթե Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը շոու, PR անելու նպատակով է արվել, ապա այն ստացված է, սակայն իրավական տեսանկյունից դիտարկելով` այն ունի սիրողական մակարդակ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
Նրա խոսքով` ցեխ շպրտելով դատական իշխանության վրա, որևէ արդյունքի չես հասնի և հրապարակելով մասնավոր գործի մանրամասներ, ՄԻՊ-ը կանխակալ վերաբերմունք է քարոզում դատարանների հանդեպ և նվազեցնում դատարանների հանդեպ վստահություն ունեցող մարդկանց հավատը:
«ՄԻՊ-ի կողմից բարձրաձայնված խնդիրներն ավելի խորը քննարկման կարիք ունեն իրավապահ մարմինների կողմից: Կաշառքի վերաբերյալ թվեր հրապարակելով` ՄԻՊ-ը ցույց է տալիս, որ այն աղբյուրը, որից ինքը ստացել է այդ տեղեկատվությունը, առնչություն է ունեցել կոռուպցիայի հետ»,- ասաց Ա. Բաբայանը, նշելով, որ ճիշտ կլիներ, եթե այդ տվյալներին ՄԻՊ-ը օրենքով ընթացք տար:
Ա.Բաբայանի խոսքով` Դատական դեպարտամենտը և Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը սերտ համագործակցում են և իրենց մոտ որևէ խնդիր չկա:
Նախորդող հրապարակում՝ ՄԻՊ. Կառաշքի չափը Վճռաբեկ դատարանում 10.000-50.000 ԱՄՆ դոլար է
Վճռաբեկի առանձին դատավորներ ունեն իրենց վերահսկողությանը ենթակա դատավորներ