14/12/2013 16:54
Սիլվիո Բեռլուսկոնիի շունը գրանցվել է Facebook-ում
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի շնիկն իր հայտնիությամբ, կարծես թե, սկսել է գերազանցել տիրոջը: Համացանցում հայտնվել է Դուդու անունով շնիկի էջ, որին արդեն հետևում է 1500 օգտատեր:
Պարզ չէ, թե ով է բացել Դուդուի էջը Facebook-ում կամ՝ ով է հետևում դրան, բայց էջում` բացի կենդանու նկարներից, տեղադրվում են նկարներ նրա նոր «մայրիկի»` Բեռլուսկոնիի նոր ընկերուհի Ֆրանչեսկա Պասկալի հետ:
Հատկապես հետաքրքիր է Դուդուի «Իմ մասին» բաժինը, որում նշված է՝ «Ես ունեմ մի նախասիրություն՝ կրծել կահույքը: Դա այնքան հաճելի է»:
Նշենք, որ Դուդուի հարցը բազմիցս քննարկվել է Իտալիայի կենդանիների պաշտպանության ասոցիացիայի նիստերում, քանի որ ասոցիացիայի անդամների կարծիքով՝ կենդանին սթրես է տանում իր տիրոջ անկանոն պահվածքի պատճառով: