16/12/2013 16:26
Գ. Մակարյան. «ՀայՌուսգազարդը» խոչընդոտում է բիզնեսի աշխատանքներին
Եթե «ՀայՌուսգազրադի» աշխատակիցը չի հասկանում, որ ինքը վթարային իրավիճակ է ստեղծում, ապա նա չպետք է աշխատի համակարգում, իսկ եթե հասկանալով է դա անում` նա հանցագործ է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը` մեկնաբանելով «Ալիշան» ՍՊԸ-ում գազի անհարկի բարձրացումից հետո ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը:
Նշենք, որ «Ալիշան» ՍՊԸ-ում գազի ճնշումը պահանջվող 40-ից հասել էր 300-ի: Ընկերությունում կարողացել էին խուսափել կաթսայի պայթյունից:
Գ. Մակարյանը հիշեցրեց, որ սովորաբար բիզնեսի համար խոչընդոտներ ստեղծում են ստուգող մարմինները, տեսչությունները, սակայն այս անգամ այդ դերը ստանձել է «ՀայՌուսգազարդը», որը օգտագործելով իր մենաշնորհային դիրքը` անցել է ընդունելի չափ ու սահմանը: Այստեղ, ըստ բանախպոսի, լուրջ անելիքներ ունի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
Գործատուների միության նախագահը նաև փոխանցեց, որ գազի սպառողներին հանգստյան, տոն օրերին այցելում են ընկերության աշխատակցիները, խանգարելով մարդկանց հանգիստը:
Բանախոսին հետաքրքրում է, թե «ՀայՌուսգազարդի» աշխատակցիները ինչպիսի՞ պայմանագրեր ունեն: Նա նշեց, որ ընկերության աշխատակիցները հանգստյան օրերին իրենց այցերով անհանգստացնում են քաղաքացիներին: Գագիկ Մակարյանը ակնկալում է «ՀայՌուսգազարդի» արձագանքը այս խնդրով:
Նախորդող հրապարակում` Սեփականատեր. «ՀայՌուսգազարդը» պատրաստ է իր սխալի համար գործարանս պայթեցնել